Friday, 13 February 2015

Վահան Տերյան

Տերյանն իրոք, որ շատ է օգտագործել սիմվոլներն իր ստեղծագործությունների մեջ: Մութ, սև գիշեր, մշուշ, հանգչող լույս, աստղ, անվերջ ցավացող հոգի, անձրև ու աշուն, սրանք Վահան Տերյանի ամենասիրելի, նրա կողմից ամենաշատ օգտագործվող սիմվոլներ են: Նա ստեղծել է քնքուշ, նուրբ, ինչու ոչ, նաև լուսնի շողերի պես սառը աղջկա կերպար:
Նրա բանաստեղծությունները ուղեկցվում են անվերջանալի կարոտի, հրաժեշտի տեսարաններով: Հերոսն անվերջ փնտրում է, երազում իր սիրո մասին, բայց երբեք այդ սերը նրան երջանկություն չի բերում, չի կարողանում հասնել իր երազանքներին, գուցե նույնիսկ միտումնավոր…
Սառնություն, տխրություն, թախիծ, անտարբեր հայացքներ, մշուշի պես ցրվող երազանքներ, հիշողություններ…Գուցե շատերը չհամաձայնվեն, բայց այս ամենից մենք շատ ենք ստեղծում մեր կյանքում, արհեստական, դրանով փորձում ենք ստեղծել ինչ-որ ցանկալի, հեքիաթային զգացողություններ:
Գիշեր, իսկ ինչու՞ գիշեր, ինչու՞ մթություն համարյա բոլոր տեսարաններում: Հեքիաթ, հուշեր, սառնության հասնող խաղաղություն, երազելու համար լավագույն ժամանակը, որ հեշտությամբ կարող ես իրականությանը խառնել:

Տերյանը բանաստեղծ է, ով կարողանում է ստեղծել, փոխանցել պատկերներ երազայինն ու իրականությունը նույնացնելով, համեմատելով: Ինձ խանգարեցին անընդհատ կրկնվող իրադարձությունները, միօրինակ զգացումներն ու տխրության մթնոլորտը, այդ պատճառով ես չկարողացա մտնել Տերյանի զգայական աշխարհ:

Վահան Տերյանի Կենսագրություն







No comments:

Post a Comment