Sunday, 8 February 2015

Նոր ընկեր

Ահա եկավ հունվարն ու ամբողջ դպրոցն իրար խառնվեց: Դիջիթե՜ք, դիջիթե՜ք: «Իսկ ի՞նչ է այդ Դիջիթեքը».- մտածեցի ես ու իմ նման անտեղյակ մարդիկ: Հը՜մ, այդ ժամանակ բարդ էր ասելը, թե ինչ է Դիջիթեքն իրակնում: Անձամբ ինձ շատ անգամներ բացատրեցին, նկարագրեցին, բայց միևնույնն է օդում պատկերացնելը դժվար էր: Անորոշությունը տևեց այնքան, մինչև որ չզանգահարեց տիկին Սուսանը և հայտնեց անսպասելի նորությունը՝ ես անձամբ պետք է մանակցեի Դիջիթեքին՝ որպես պատասխանատու:

Ա՜յ քեզ բացահայտումներ: Ով կմտածեր, որ Դիջիթեքն այդքան լավ ընկեր կարող էր դառնալ ինձ համար:
Աշխատասիրություն: Առաջինը սա էր, որ թելադրեց, պարտադրեց և սովորեցրեց ինձ իմ նոր ընկերը: Պիտի աշխատեի, փնտրեի, որ գտնեի շուրջս տիրող աշխուժության անսպասելի ալիքի առաջացման պատճառը: Պիտի արագաշարժ լինեի, որ հասնեի ալիքի հետևից, հասցնեի տեսնել նրանում եղած ամեն մի կաթիլի գեղեցկությունը:
Ինչքան շատ բան գիտի Դիջիթեքը մեր մասին: Ինչքան տաղանդներ արթնացրեց ու բացահայտեց նա այսքան կարճ ժամանակում:
Բացահայտումների տարափ էր այս ժամանկահատվածը: Անհատներ՝ ծանոթ ու անծանոթ, ամսագրեր, հետաքրքիր աշխատանքներ, մտքեր, մոտեցումներ: Շատ էին, մեկը մյուսից հետաքրքիր, զարմացնող:
Ինձ համար մեծ բացահայտում էր «Դպիր» ամսագիրը: Աշխատելու, ստեղծագործելու ու մանկավարժություն տարածելու անհրաժեշտ հարթակ, կրթական գործիք: Ահռելի աշխատանքի արդյունք է այս ամսագիրը: Հետաքրքիր էր «Դպիր»-ով իմ ճանապարհորդությունը: Ո՞վ կպատկերացներ, որ մեր ուսուցիչներն այսքան շատ են աշխատում: Բավական չէ տեղավորվում են քսանչորս ժամվա մեջ, դեռ կարողանում են իրենց անսպառ ուժերը, թարմ մտքերն ու բարի խորհուրդները հասցնել մեզ՝ իրենց կատարած աշխատանքերով, որոնց արդյունքները տեսնում ենք պատումների, ուսումնասիրությունների, թարգմանությունների ու նույնիսկ դրանց արդյունքում կազմված գրքերի միջոցով:
Գրեցի «գիրք» հիշեցի, որ «Դպիր»-ում մեր անվանակարգի համար նյութեր փնտրելիս հետաքրքիր թարգմանությունների հանդիպեցի, ընտրեցի ամենա-ամենա համապատասխանները(իմ կարծիքով): Որոշեցինք սպասել, որ թարգմանությունների հեղինակներն իրենք ներկայացնեն իրենց թարգմանությունները, բացի մեկից: Իսկ ինչու՞ հենց այդ մեկը, ասեմ, որովհետև ոչ թե մեկ, այլ երեք գրքի թարգմանություն էր արել տիար Գևորգը(ինչպե՞ս համբերեի այս դեքում, բա որ չդներ):
Անհատներ՝ մեծ ու փոքր, տարօրինակ ու յուրօրինակ: Այսքան բազմազան տեսակետներ ես չէի սպասում, բայց այնուամենայնիվ հետաքրքիր էր ճանաչել մարդկանց՝ իրենց աշխատանքների միջոցով: Չ՞է որ ես Դիջիթեքի պատասխանատու սովորող էի, հնարավորություն ունեի փնտրելու, ճանաչելու, առաջարկելու, դրանով՝ սովորելու ավելին, քան մինչ այդ:
Իր նմանը չունեցող ուսումնական աշխատանք էր տիար Բլեյանի կիրակնօրյա գրերը հավաքելը: Խոսքի, ինքնաարտահայտման ազատություն, պատմելու արվեստ սովորեցրեց ինձ այդ «դասը», որը այժմ կիրառելով գրում եմ իմ Դիջիթեքյան պատմությունը:
Արագ, շատ արագ էր Դիջիթեքն ընթացքը, անհրաժեշտ թրթիռ՝ մեր առօրյայում:
Կցանկանայի, որ մեր ամեն օրը՝ տանը, թե դպրոցում, կյանքը լիներ այնքան գիտելիքաշատ, բազմազբաղ ու նորարարական, որքան այս կարճ, բայց հետաքրքիր ժամանակահատվածը: Ափսոս, որ շուտ վերջացավ:

Այսպիսով, սպասում եմ քեզ, Դիջիթեք 2016:

No comments:

Post a Comment