Tuesday, 22 September 2015

Ռադիոնյութ պատրաստելն ի՞նչ հմտություններ կարող է փոխանցել սովորողին

Երբ առաջին անգամ պետք է ռադիոնյութ պատրաստեի, չէի պատկերացնում, թե որքան շատ աշխատանք պետք է կատարեմ: Ես չէի կարծում, որ այդքան դժվար է մարդկանց համոզել, որպեսզի նրանք պատասխանեն քո մի քանի հարցերին: Կամ եթե նույնիսկ համաձայնվում են պատասխանել, դժվար է հասնել անկեղծության, այդ պատճառով տվյալ թեմայի մասին մտածելուց բացի, պետք է նաև այնպիսի հարցեր կազմեի, որոնց միջոցով կկարողանայի ստանալ հնարավորինս անկեղծ պատասխաններ: Այս ամենն անելու համար պետք է սկսեի հասկանալ դիմացինին, նրա մտածողությունը, իհարկե, այդ թեմայի շրջանակներում:
Ձայնագրելուց հետո, երբ լսում եմ ձայնագրությունները, հասկանում եմ, թե որքան թերություններ ունի խոսքս, թե ինչը շտկման կարիք ունի: Աշխատում եմ հաջորդ ռադիոնյութը պատրաստելիս նկատածս թերություններն անպայման շտկել:
Ռադիոնյութեր պատրաստելիս նաև սովորեցի մոնտաժային ծրագրով աշխատել, շատ այլ համակարգչային հմտություններ էլ ձեռք բերեցի: Մոնտաժ անելուց պետք է շատ ուշադիր լինեի, որպիսի բաց չթողնեի անգամ մանրուք թվացող արտահայտությունները, որոնք երբեմն հիմք են ծառայում թեմայի ամբողջացման համար:

Աշխատանքն ավարտելուց հետո, երբ ռադիոնյութն արդեն հրապարակված է, երջանկության զգացողություն է առաջանում, զգում եմ, թե ինչ նոր գիտելիքներ ինձ տվեց այս աշխատանքը, որքանով փոխվեց իմ վերաբերմունքը այս կամ այն թեմայի վերաբերյալ: Կարծում եմ, որ ռադիոնյութ պատրաստելն օգնում է աշխարհին ուրիշ տեսանկյունից նայել, տեսնել այնպիսի բաներ, որ առօրյա կյանքում նկատելը դժվար է:

Իմ մասնակցությամբ պատրաստված ռադիոնյութերին կարող եք ծանոթանալ ստորև՝
«Սուրհանդակ» ռադիո 1234, 5, 6, 7, 8, 9, 10, 1112, 13, 14, 1516,
«Էթիկետ» ռադիո 123456, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21
«Մենք և մեզ շրջապատող մարդիկ» 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 

No comments:

Post a Comment