Wednesday, 23 December 2015

Ձմեռային ճամբար. Զվարթնոց

Այսօր՝ ձմեռային ճամբարի երրորդ օրը, մի փոքրիկ խմբով գնացել էինք ուսումնական ճամփորդության՝ Զվարթնոց: Առաջին անգամ էի այնտեղ գնում և հիացած եմ: Չէի պատկերացնում, որ ավերակները կարող են լինել գեղեցիկ, այն էլ այդ չափ: Ճարտարապետական կառուց, որը նույնիսկ ավերված վիճակում չի կորցրել իր խորհրդավորությունն ու գեղեցկությունը: Իհարկե, դժվար է պատկերացնել իրական տեսքը, սակայն այն փաստը, որ տաճարը կոչվել է Զվարթնոց՝ պահապան հրեշտակ, հրեշտականոց, արդեն պարզ է դառցնում ամեն բան: Այցելեցինք Զվարթնոցի թանգարան, ուր մեզ ներկայացրին տաճարի կառուցման պատմությունը, տաճարի տարբեր հատվածներից պահպանված բեկորներ, դրանց նշանակությունը, տաճարի մանրակերտը: Գիդը մանրամասնորեն մեզ ներկայացրեց տաճարի տարածքը, առընթեր կառույցները. առաջին անգամ տեսա հնձան: Ահռելի տարածություն էր, անսպասելի մեծ էր: Չգիտեմ, գուցե ես տրամադրված էի, որ ամեն բան լավ պիտի լիներ և գուցե դա այն միջավայրից էր, այն մարդկանցից, ովքեր շրջապատում էին ինձ, համենայն դեպս լավ օր ստացվեց:

No comments:

Post a Comment