Thursday, 2 June 2016

Ամառային ճամբար

Ամառը լավագույն ժամանակն է նորությունների, բացահայտումների, ընկերների հետ միասին լավ ժամանակ անցկացնելու… 
Ամառային ճամբարի շրջանակներում՝ հունիսի 2-ին, Ստեփան Թորոյանի ջոկատով մեր օրը միասին սկսեցինք Երևանի քաղաքապետարանին հարակից այգում՝ վոլեյբոլ խաղալով, որից հետո մեզ սպասում էր Գ.Սունդուկյանի անվան թատրոնի մոտ գտնվող այգին:
Արևառատ առավոտ, փարթամ բուսականություն և իհարկե ազգագրական պարեր, որոնք անտարբեր չթողեցին այգու այցելուներին: Պարեցինք, շփվեցինք, ծանոթացանք, ծանոթացրինք ու հասցրեցինք միասին մի լավ խաղալ: Գործնագործ, վոլեյբոլ, գնդակով տարբեր խաղեր. չեմ հիշում վերջին անգամ երբ էի այդքան խաղացել և չնայած նրան, որ ինքս լավ չեմ խաղում, իմ ջոկատի համբերատարության և հոգատարության շնորհիվ, երևի էլ չեմ վախենա կրկին փորձելուց…
Ընդամենը ճամաբարի առաջին շաբաթն է, բայց այս ընթացքում արդեն այնքան բաներ եմ հասցրել անել՝ կյանքումս առաջին անգամ…
Ուրախ, ժպտացող դեմքեր, անսպառ լույս, մենք՝ պարերի բեմադրություններ սովորելիս, միասին նստած զրուցելիս, սոված սպասելիս, անհույս, բայց այնուամենայնիվ ժպիտով խաղում պարտվելիս. պատկերներ այսօրվանից, որ որքան էլ ներկայացնեմ, չեմ կարողանա ամբողջությամբ փոխանցել ողջ կատարավածը:

Սիրում եմ ամառը, ընկերներիս, ժամանակի ընթացքը, որ չեմ զգում… 

No comments:

Post a Comment