Anna Matevosyan
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Friday, 12 May 2017
Wednesday, 10 May 2017
Wednesday, 29 March 2017
Թե ինչ մնաց ինձ ճամփորդությունից
Լուսանկարը՝ Մարիամ Գևորգյանի |
Երևի
թե ճամփորդության ժամանակ կարևորն այն չէ, թե որքան երկար կտևի, որքան
սպասված կլինի այն, կամ թե ինչ «չտեսնված» վայրեր կայցելես, այլ այն, թե ինչ կմնա քեզ այդ ճամփորդությունից:
Պատկերացրեք.
ուրբաթ, վերջին աշխատանքային օր՝ արձակուրդային շաբաթից առաջ, առավոտ, և դու քայլում
ես Ջրվեժ տանող մայրուղիով հույսով, որ կա՛մ քո ճամփորդական խումբը շուտով կհասնի,
կգտնի քեզ, կա՛մ գոնե ինքդ կհասնես նպատակակետին՝ «Չարենցի կամար»-ին: Իհարկե, վերջինը
զգացածս ավելի վառ պատկերացնելու համար է, բայց իրականում նպատակակետին հասնելը, հավատացեք,
պակաս տպավորիչ չէր: «Չարենցի կամար»-ի մասին լսել էի, բայց երբեք չէի տեսել: Գիտեք,
կարողանալ խոսքերով արտահայտել զգացածդ, աչքերիդ տեսածը, բոլորին տրված չէ. Չարենցը
դա իդեալական կերպով է կարողացել անել: Այդ պատճառով է, որ մինչև օրս «Ես իմ անուշ
Հայաստանի»-ն լսելիս, ասելիս աչքիս առաջ պատկերներ են գալիս՝ բառերի հերթականության
փոխարեն: Այդպես է, որ միտքը պատկերանում է, դառնում է իրականություն, հետո հավաքվում,
լցվում գլխիդ մեջ, մեկ այլ միտք դառնում ու դու փորձում ես այն վերադարձնել՝ ստեղծելով
մի շրջապտույտ, որ կոչվում է կյանք։ Ու դու ինքդ էլ դրա մի մասնիկն ես:
«Չարենցի
կամար»-ից հետո Գառնի ու Գեղարդ էլ գնացինք: Գեղեցկության, զգացողության մասին, կարծում
եմ, պատմելն ավելորդ է: Այնտեղից ինձ համար ամենալավ հիշողությունը կմնա մեղվի փոքրիկ,
գունավոր փեթակների ու մեղվապահի պատկերը. լեռների մեջ, ձմռան ու գարնան մեջտեղում,
կյանքի, աղմուկի, խելահեղ ընթացքի կողքին, մեզ պես իրական, մեզ հետ հավասար իրենց կյանքն
ապրող, իրենց տունը ստեղծող մեղուները՝ իրենց փոքրիկ դեղին-կապույտ տնակներով…
Այս
ամբողջ ճամփորդության մեջ, թե հարցնեք, ի վերջո, ինձ ի՞նչ մնաց, կասեմ. Մարիամին նորից
տեսնելը, զրուցելը, երջանկության զգացողությունը, որ անգամ մի թեթև հիշելիս է գալիս…
Thursday, 2 March 2017
Կրթական ծրագրի փոփոխություններ ավարտական դասարանում
Որքան մարդը զարգանում է, այնքան շատ է զգում փոփոխությունների կարիք: Հատկապես կրթության ոլորտում փոփոխությունները պետք է աշխատանքի անմիջական արդյունքը լինեն: Ժամանակը ցույց է տալիս, որ հիմնական գիտելիքների պաշար ունեցող սովորողն ավագ դպրոցում «ուժերն» իր ընտրած ոլորտներում փորձելու կարիք ունի: Այս տարի ԿԳ նախարարությունը որոշում ընդունեց ավարտական քննություններն անցկացնել ուստարվա առաջին կիսամյակի ավարտին, թողնել երեք քննական առարկա՝ վեցի փոխարեն, իսկ ֆիզկուլտուրայի քննությունը դարձնել ստուգարք: Որոշումը գլխավորապես ուղղված է սովորողի ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթևացնելուն, մասնագիտական առարկաների վրա կենտրոնանալու հնարավորություն տալուն: Երկրորդ կիսամյակից սովորողը հնարավորություն է ստանում ընտրելու երեք առարկա (շաբաթվա կտրվածքով՝ 31 ժամ) խորացված ուսումնասիրելու նպատակով, ինչը, ըստ երևույթին, կնպաստի լրացուցիչ պարապմունքների կրճատմանը: Այս որոշումը միանշանակ արձագանք չգտավ, քանի որ նման մասշտաբային նախագծի համար բավական կարճ ժամանակահատվածում որոշումն ընդունվեց, և մինչև ավարտական քննությունը ոչ ոք հստակ պատկերացում չուներ իրականացվող գործընթացի վերաբերյալ: Իսկ հիմա, երբ ավարտական քննությունն այլևս անցյալ է, կարող եմ ասել, որ այս փոփոխության շնորհիվ, ոչ մասնագիտական առարկաներին հատկացվելիք ժամերը կարողանում եմ արդյունավետ օգտագործել ընտրածս առարկաների՝ մաթեմատիկայի, անգլերենի և ընթերցանության համար: Կրթահամալիրում մենք հնարավորություն ունենք ընտրելու երեքից ավելի առարկաներ՝ թե՛ մասնագիտությունից, թե՛ նախասիրություններից ելնելով, և նույնիսկ այնպիսիք, որոնց հետ նախկինում առնչություն չենք ունեցել: Ինքս օգտվել եմ տրված հնարավորությունից և ընտրել «ընթերցանություն» առարկան՝ անձնական նախասիրությունից ելնելով:
Monday, 2 January 2017
Տարեմուտի խոստովանություն
Դեկտեմբերի
29-ին, պատմության՝ վերջին քննությունից վերադառնում եմ տուն ու զգում դանդաղ մոտեցող
տխրությունը.
- Հիմա գնում եմ տուն ու ոչ մի բան չունե՞մ անելու: Հիմա էլ ո՛չ պատմություն եմ անելու, ոչ էլ հայոց լեզու՞… Վե՞րջ
Ու երկա՜ր-երկա՜ր մտքերն այդ օրն ինձ միայն մի բառ բերեցին.
-Ափսոս:
Այսպես անակնկալ ու «անհասկալի» կերպով ավարտվեց 2016-ը:
- Հիմա գնում եմ տուն ու ոչ մի բան չունե՞մ անելու: Հիմա էլ ո՛չ պատմություն եմ անելու, ոչ էլ հայոց լեզու՞… Վե՞րջ
Ու երկա՜ր-երկա՜ր մտքերն այդ օրն ինձ միայն մի բառ բերեցին.
-Ափսոս:
Այսպես անակնկալ ու «անհասկալի» կերպով ավարտվեց 2016-ը:
Լավ,
ի՞նչ տվեց ինձ 2016-ը, կամ ես՝ 2016-ին. չեմ էլ հիշում, թե ինչպես սկվեց ու… ու հանկարծ
ավարտվեց: Գուցե դա նարնից է, որ շատ բան կատարվեց, կամ ընդհակառակը… ուղղակի… չգիտեմ…
Ես երևի կայացրի իմ կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը (համենայն դեպս այդպես են
ասում)՝ մասնագիտական ընտրությունը: Այո, այս տարի մասնագիտությանս հարցն ինձ շատ
«տանջեց» բոլոր առումներով: Հիմա ես պատասխան ունեմ հարցին, թե ինչ մասնագիտություն
եմ ընտրել ու իմ պատասխանին էլ չի հետևելու «պետք է շտապես» արտահայտությունը: Գիտեք,
մասնագիտության ընտրության դժվարությունը ոչ միայն ապագայի հետ էր կապված, այլ նաև
անցյալի. դժվար է համակերպվել, որ այն ամենն ինչ հիմա անում ես, վաղն արդեն անցյալ
է լինելու, քաղցր հուշ ու վերջ: Վե՞րջ: Չէ, իհարկե չէ… Ու այդ պատճառով այսօր, այս
պահին՝ երբ բոլորը տոնական տրամադրությամբ դիմավորում են հյուրերին, կամ հյուր գնում,
միմյանց նվերներ տալիս, տոնական ուտեստներ համտեսում, ամանորյա համերգներ ու ֆիլմեր
դիտում, ես խոստովանում եմ. ես այնքան երջանիկ ու հաջողակ մարդ եմ… ես չէի ուզում գալ
կրթահամալիր ու չէի էլ գալու, բայց հավատացեք, հնարավոր է փոխել կյանքի ընթացքը ցանկացած
պահի, եթե իրոք շատ ցանկանաս: Ու փոխվեց: Ես հայտնվեցի կրթահամալիրում ու իմ կյանքը
փոխվեց 360 աստիճանով: Ես հայտնվեցի մարդկանց կողքին, ովքեր ինձ ցույց տվեցին կյանքի
այն կողմերը, որոնց մասին անգամ մտածել չէի կարող: Մտածելակերպը, վերաբերմունքը, ապրելակերպը,
ամեն բան նոր էր: Ու հիմա, երբ այդ ամենն արդեն իմն է, պետք է խոստովանեմ, չէի էլ պատկերացնի,
որ դպրոցն այսքան մեծ հնարավորություններ կարող է տալ, որ բացի դասերից այնքան բաներ
կարող ես անել, այնքան շատ:
Հիշում եմ, որ փոքր էինք եղբայրներիս հետ ռադիոասուլիսներ էինք կազմակերպում, մեզ կերպարներ ընտրում, մեկը լինում էր հաղորդավար ու ամենատարբեր հարցեր տալիս, իսկ մյուսները փորձում էին «դուրս գալ» այդ հարցերի «տակից»: Երևակայում էինք, պատմություններ էինք հորինում, ձայնագրում ու հետո լսում ու միասին ծիծաղում: Իսկ հիմա ես եմ պատրաստում ռադիոնյութեր, իսկական… բայց դա ամենևին էլ չի ենթադրում ծիծաղի պակասություն (հատկապես 15-րդ անգամ նույն նախադասությունը ձայնագրելուց ու նույն տեղում սխալվելուց հետո. մեկ-մեկ «ջրիկանալն» այդպիսի արդյունքների է հանգեցնում): Այնքան շատ բան եմ կարողանում տեսնել իմ ու ինձ շրջապատաող մարդկանց մեջ ռադիոնյութերի միջոցով. վախերը, թերությունները, առավելությունները, մտքերը…ամեն ինչ այնքան պարզ է երևում ընթացքի մեջ, երբ այն նյութական է դառնում՝ իրականության մի կտոր՝ ժամանակից դուրս, արտաքին միջամտություններից ազատված:
Ես պարում եմ… դա մի ուրիշ աշխարհ է, ուրիշ պատմություն, ուրիշ օրվա համարJ
Չմոռանալով դասերի մասին, պետք է անպայման ասեմ, որ ինձ համար միշտ էլ հաճույք ու մի ուրիշ հետաքրքրություն է եղել սովորելը, բայց հիմա ես այդ հաճույքը կարողանում եմ ազատորեն վայելել, առանց գնահատականից ու դրան հետևող բոլոր տեսակի վերաբերմունքներից կախվածություն ունենալու: Արտաքին կապանքներից ազատ, ինքդ քեզ չտանջելով ու ի վերջո, կյանքից հաճույք ստանալով ապրելն այնքան հեշտ է, հավատացնում եմ, փորձեք:
Իրականում, երջանիկ լինելն այնքան հեշտ է. նայեք փոքրիկներին, որ ազատ են ամեն տեսակի արհեստական անհարմարություններից, այլ մարդկան կարծիքներից կառչելուց, քաշվելուց... իրենք իրենց համար տխրություն չեն ստեղծում՝ ինչպես մենք, որովհետև մեզ նման չեն մոռացել ազատ, երջանիկ ապրելու արժեքը: Ու տեսեք՝ երջանիկ են…
Հիշում եմ, որ փոքր էինք եղբայրներիս հետ ռադիոասուլիսներ էինք կազմակերպում, մեզ կերպարներ ընտրում, մեկը լինում էր հաղորդավար ու ամենատարբեր հարցեր տալիս, իսկ մյուսները փորձում էին «դուրս գալ» այդ հարցերի «տակից»: Երևակայում էինք, պատմություններ էինք հորինում, ձայնագրում ու հետո լսում ու միասին ծիծաղում: Իսկ հիմա ես եմ պատրաստում ռադիոնյութեր, իսկական… բայց դա ամենևին էլ չի ենթադրում ծիծաղի պակասություն (հատկապես 15-րդ անգամ նույն նախադասությունը ձայնագրելուց ու նույն տեղում սխալվելուց հետո. մեկ-մեկ «ջրիկանալն» այդպիսի արդյունքների է հանգեցնում): Այնքան շատ բան եմ կարողանում տեսնել իմ ու ինձ շրջապատաող մարդկանց մեջ ռադիոնյութերի միջոցով. վախերը, թերությունները, առավելությունները, մտքերը…ամեն ինչ այնքան պարզ է երևում ընթացքի մեջ, երբ այն նյութական է դառնում՝ իրականության մի կտոր՝ ժամանակից դուրս, արտաքին միջամտություններից ազատված:
Ես պարում եմ… դա մի ուրիշ աշխարհ է, ուրիշ պատմություն, ուրիշ օրվա համարJ
Չմոռանալով դասերի մասին, պետք է անպայման ասեմ, որ ինձ համար միշտ էլ հաճույք ու մի ուրիշ հետաքրքրություն է եղել սովորելը, բայց հիմա ես այդ հաճույքը կարողանում եմ ազատորեն վայելել, առանց գնահատականից ու դրան հետևող բոլոր տեսակի վերաբերմունքներից կախվածություն ունենալու: Արտաքին կապանքներից ազատ, ինքդ քեզ չտանջելով ու ի վերջո, կյանքից հաճույք ստանալով ապրելն այնքան հեշտ է, հավատացնում եմ, փորձեք:
Իրականում, երջանիկ լինելն այնքան հեշտ է. նայեք փոքրիկներին, որ ազատ են ամեն տեսակի արհեստական անհարմարություններից, այլ մարդկան կարծիքներից կառչելուց, քաշվելուց... իրենք իրենց համար տխրություն չեն ստեղծում՝ ինչպես մենք, որովհետև մեզ նման չեն մոռացել ազատ, երջանիկ ապրելու արժեքը: Ու տեսեք՝ երջանիկ են…
Հիմա՝
2017-ին, այն 2017-ին, որն այդքան հեռու էր երևում, որ մեր դպրոցն ավարտելու տարին
է, պիտի ասեմ, որ երջանիկ եմ, որ չեմ ափսոսում այն ամենն ինչ անցավ ու պատրաստ եմ ամենին՝
ինչ գալիս է, չէ որ դա իմ կյանքն է, իմ շուրջը պտտվող ու իր շուրջը պտտող կյանքը, իսկ
սա հաջորդ աստիճանն է մեզ ստեղծելու ճանապարհին:
Wednesday, 14 December 2016
Some people think that the Earth is being damaged by human activity and our planet is dying. Others think that human activity makes the Earth a better place to live.
We took from the Earth petroleum, use it for machines, with which we create new things, do something good for quality of life, save our time… But do we really save our time? You know, year by year people take more and more from the Earth, not only petroleum, but other kind of resources too. Doing that without caring about consequences we damage our planet, which has a bad effect on humans and animal’s health and life quality.
We love our planet and animals on it, we want to save them, we want do our best for them, but we are forgetting about an important thing, their home is nature, they must live in freedom, we can’t give them better life by taking them whit us, but we must do our best not to damage their and our home.
In this race, all people want to be the first. We think, we imagine, we create and destroy all this with our hands. We like wars. Yes, we do, because no time, no humans suffering could change people indifference, attitude to war. Why we kill each other? Why can’t we be together? Why can’t we fight for making life better for all, but not making it worse with wars? Why we destroy all things we love? Why?
Mahatma Gandhi said: “You must be the change you wish to see in the world”. And there are people who realize that and it makes continue dreaming of good life that we can make together.
You can see many people struggle to bring humanity peace, to help them live decent life, to be able dream and do something for their life.
Good and bad always live together. You must choose how you want to live.
Wednesday, 9 November 2016
Вопросы над которыми иногда надо задуматься
— Чем для вас пахнет детство?
* Оно пахнет запахом красок фотографий.
— В чем вам видится смысл жизни?
* Человеческая жизнь – это глина, а сам человек- гончар, кто из этой глины создаeт свое самое лучшoе произведение.
— Вы хорошо помните самый счастливый день своей жизни? А самый непростой?
* Трудно выделить один из того, что было… может быть это все уже стало одним единым целым…
— Чего вы ни за что не сможете простить другим людям?
* Никогда не случалось такое, чтоб я не смогла простить. Если кого -то любишь, то не можешь не простить.
— Есть у вас личная формула успеха?
* Любить свою жизнь и все то, что делаешь, видишь, слышишь, все что связано с тобой.
— Что для вас означает быть свободным?
* Ты свободный человек, если никто(и ты сам тоже) и ничто не может тебе мешать делать все, что ты хочешь делать.
— Что вы вкладываете в понятие добра и зла?
* Эти понятие в каждом положении имеют разные значение, поэтому я не могу дать однозначный ответ.
— Что вам помогало преодолеть периоды полного отчаяния?
* Не помню чтоб у меня были периоды полного отчаяния, но если что -то маленькое и было, то тогда моя семья и мои друзья были рядом со мной.
— Случались в вашей жизни чудеса?
* Каждая секунда- чудо. Ты живешь, видишь, как дети улыбаются маленькому солнечному лучику, как твоя бабушка радуется твоему простому звонку, как кто-то изобретает что-то новое, как скоро меняются твои мысли… ведь все это же чудо.
— Сколько времени вы смогли бы прожить на необитаемом острове и что взяли бы с собой?
* Если бы я появилась там с моими друзьями, то я бы взяла еду, воду, одежду и осталась там столько, сколько мои друзья бы захотели. А если я была бы одна, то вместе с едой и водой взяла бы фотоаппарат, бумагу, карандаши, ручку и книгу. (На самом деле мне и глаз было бы достаточно)
— В какую эпоху вам хотелось бы жить и с кем из представителей той эпохи пообщаться?
* Мне нравится то время, в котором я живу, но если бы была возможность снова возвращаться в мою нынешнюю жизнь, то хотела бы побывать в прошлом веке и пообщаться с Альбертом Эйнштейном.
Subscribe to:
Posts (Atom)