Saturday 20 June 2015
Friday 19 June 2015
482-484թթ. ապստամբական Հայաստան: Վահան Մամիկոնյան
Ներածություն
Նախագիծը երկրորդ համաժողովրդական ապստամբական շարժման
(482-484թթ.), դրա հետևանքների և այդ ժամանակաշրջանում Վահան Մամիկոնյանի դերի մասին
է: Այստեղ ներկայացվում են մարզպանական Հայաստանի և Պարսկաստանի հարաբերությունները,
հայերի դիրքորոշումները և գործողությունները, համագործակցությունը Վրացիների հետ:
Իրավիճակը
մարզպանական Հայաստանում
459թ. Սասանյան Պարսկաստանում գահ բարձրացավ Հազկերտ Բ-ի որդի՝
Պերոզը: Նա Հայաստանի հանդեպ շարունակում էր վարել իր հոր քաղաքականությունը: Նա գտնում
էր, որ Ավարայրից հետո մարզպան Ատրմիզդը իր անելիքն արել է և նրա փոխարեն 464թ. նոր
մարզպան է նշանակում Ատրվշնասպին (464-481թթ.): Հայաստանի տարբեր մասերում պարսիկները
վերսկսում են հալածանքները հայերի դեմ և ձգտում են Հայաստանը դարձնել սովորական պարսկական
մարզպանություն:
Նոր մարզպան Ատրվշնասպի շուրջը հավաքվեց հայ ֆեոդալական վերնախավի
«ուխտանենգ» մասը, որն ավելի ուժեղացրեց պայքարը «ուղտապահների» դեմ: Առաջին հերթին
որոշում են ասպարեզից հեռացնել Գյուտ կաթողիկոսին, որի մասին լուրեր էին պտտվում, թե
նա գաղտնի բանակցություններ է վարում բյուզանդացիների հետ: Պերոզի հրամանով Տիզբոն
է կաչվում կաթողիկոսը՝ քննելու նրա դեմ ուղղված Գադիշո Խոռխորունու ամբաստանագրերը
և դատական պատասխանատվության ենթարկելու:
471թ. Տիզբոն ժամանեց Գյուտ կաթողիկոսը; Գործի նախնական քննարկումը
հանձնվեց պարսիկ ավագանու ներկայացուցիչ Յըզատվշնասպ Միհրանին: Նրան առաջարկում են
պաշտոններ և ոսկի, եթե նա կրոնափոխ լինի, մերժելու դեպքում սպառնում են զրկել կաթողիկոսությունից:
Վաղ Վերածնունդը Իտալիայում և մարդկային մտածողություն
Նախաբան
Վերածննդի դարաշրջանը մշակույթի պատմության մեջ հանդիսանում է ավատատիրությունից
կապիտալիզմի անցման սկիզբը, Միջնադարից անցումը նոր դարաշրջանի: Դասական Վերածնունդը
վերագրվում է Իտալիային, բայց այդ գործընթացները տեղի են ունեցել նաև արևելյան Եվրոպայում
և Ասիայում:
Վերածննդի դարաշրջանը բաժանվում է 3 փուլի՝ Վաղ Վերածննդի(14-15դդ.), որի ներկայացուցիչներ
են համարվում Պետրարկան, Բոկաչոն, Դոնաթելլոն, Բոտտիչելլին, Դժոտոն և այլոք, Բարձր
Վերածննդի (15դ. վերջ-16դ. առաջին քառորդ), որի ներկայացուցիչներն են Լեոնարդո դա Վինչին,
Միքելանջելոն, Ռաֆայելը, Ֆրանսուա Ռաբլեն, և Ուշ Վերածննդի(16դ.), որի ներկայացուցիչներն
են Շեքսպիրը և Սերվանտեսը:
Անտիկ դարաշրջանում մարդու իդեալ էր համարվում այն անհատ-քաղաքացին,
ով ենթարկվում է իր քաղաքի օրենքներին, բայց միևնույն ժամանակ չի կորցնում բնության
հետ կապը, որը համարվում էր տիեզերքը: Այն հանդիսանում էր ամենի չափորոշիչը: Այդ չափորոշիչի
հիմքում ընկած են օրենքները, առկա ինչպես բնության, այնպես էլ հասարակության մեջ:
Thursday 18 June 2015
Sunday 14 June 2015
Monday 8 June 2015
Дизайнер Нур: Я готовлю духи внутри украшения
Дизайнер Нур, кто известен своими оригинальными украшениями,
теперь производит духи тоже. Об этом с дизайнером более подробно побеседовал ArmStar.am .
- Нур, несколько месяцев назад говорился о том, что вы
готовитесь производить духи, и оно, как и ваши украшение, не будут иметь
второго экземпляра. Не будет второе от аромата заказчика. Оправдались ваши
ожидание?
- Да, мои ожидание оправдались, и продолжают оправдаться.
- Я также знаю, что духи должен был сделан одним экземпляром:
вы заранее должны общаться с заказчиком, потом понимая его суть создать его
аромат. Вы работаете именно этим принципом?
- Да. Вообще все мои проекты, как заранее планируются, так и
осуществляются, если больше не развиваются, то не изменяются тоже.
- А заказчики духи те
же люди, которые заказывали от вас украшение? То есть они ваши клиенты?
- Знаете, в основном у меня нет постоянных клиентов, потому
что и̕ украшение, и̕
духи не имеют второго экземпляра. Оно характеризует данной личности,
поэтому второго экземпляра не может существовать. Внутренний мир человека - один. И он максимум
может иметь три формы, ни больше.
Sunday 7 June 2015
Առատ էներգիա. երախտագիտության սուրբ օրենքը
«Աշխարհը հայելի է, այն յուրաքանչյուրին
վերադարձնում է իր պատկերը»:
Արդյո՞ք մենք կարողանում ենք երախտապարտ
լինել: Խոսքն ուղղակի «շնորհակալություն» ասելու մասին չէ, երբ մեզ լավություն են անում,
չնայած ոմանց համար դա ևս մի քայլ է: Խոսքն արտաքին և ներքին երախտագիտության մասին
է, երբ մարդը պատրաստ է իրենից մի մասնիկ տալ դիմացինին, որպեսիզի վերականգնի մի անտեսանելի
հավասարակշռություն և իր շուրջ ստեղծի ներդաշնակություն:
Մենք ապրում ենք մի տարածության մեջ,
որն ամբողջովին խաղ է և էներգիայի փոխհարաբերություն: Փաստացի այն համապարփակ Էներգիան
է, Ճշմարտության Գիտակցումը, Ուժի Գիտակցումը, որը խաղալով հոսում է գետերի և առվակների
տեսքով, իրեն դրսևորելով տարբեր որակներում:
Երբ մեզ որևիցե մի աղբյուրից ինչ-որ
բան է տրվում, դա նշանակում է, որ այդ աղբյուրից մեզ որոշակի քանակով էներգիա է փոխանցվում:
Սովորաբար մեզ հաճելի է ինչ-որ բան ստանալ: Ցանկացած նվեր անխոս գթասրտություն է: Եվ
եթե մեր հոգին արդեն իսկ դրսևորվում է իր բնույթին համաձայն, ապա մենք հասկանում ենք,
որ յուրաքանչյուր այդպիսի «նվեր» պետք է գնահատել: Գնահատվում է այն աստիճան, երբ այդ
պահին հոգու խորքից կրակի պես բարձրացող երախտագիտության, ինչ-որ բան տալու ձգտում
է արթնանում՝ հաճախ նույնիսկ ավելին, քան տրվել էր:
«Հայոց լեզու 2014, թեստ1»
Ա մակարդակ
2- 1) Ըմբռնել, ամպամած,
թումբ, գամփռ
3- 1) Առընթեր, երկկողմ, շարվեշարան,
հազիվհազ
4- 1) Աֆղանստանի Իսլամական Պետություն,
Մեծ Մասիս, Դոնի Ռոստով, Ֆրանց Վերֆել
5- 3) Բիրտ, դժնդակ, անողոք, անագորույն
6- 2) Բուժիչ- ախտածին, օրհնել-բանադրել,
կարծրատիպ- ազատախոհ
7- 3) Հայ ժողովուրդն իր խորին
երախտիքն է հայտնում Ֆրանսիային՝ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ
ընդունելու համար:
8- 3) Խցան, ընդունակ, միջոց,
ապերասան
9- 2) Սառցաշերտ, հիմնապատ, մեղրամոմ,
դեղաբույս
10- 4) Ուսուցչուհին հրահանգեց, որ առաջին շարքը պիտի վազի մինչև
աղբյուր, մյուսը՝ սղոցարաններ:
11- 2)Փայտահատը հետ քաշվեց ու սոսկումով նայում էր, թե ինչպես
են վերքից ընկնում կաթիլները՝ մերթ կարմիր արյան նման, մերթ վճիտ արցունքի պես:
12-3) Գործարանի ամբողջ բանվորների շրջանում տարածվում
էր ըմբոստության ալիքը:
13-) Զգացի, որ տղան շատ վրդովվեց իմ այդ խոսքից, և փորձեցի
մեղմել անհաճո իրավիճակը:
Tuesday 2 June 2015
Բարի գալուստ ամառ
Հունիսի 1՝ մանուկների պաշտպանության օր, ամռան սկիզբ և իհարկե ամենահարմար պահը ընկերական զբոսանքի համար: Բաց չթողնելով այս հրաշալի առիթը` չորս «փոքրիկ» սեբաստացիներով գնացինք նշելու մեր տոնը: Օճառե պղպջակներով, լայն ժպիտներով և իհարկե ֆոտոխցիկով ուղևորվեցինք Հաղթանակի զբոսայգի՝ մեր ուրախ տրամադրությունը փոխանցելու քաղաքին: Հավաքելով մանուկների երջանիկ ճիչերի, երկինք բարձրացող օճառե պղպջակների և անխնա «ժպտացող» արևի էներգիան, շարունակեցինք ճանապարհը դեպի Կասկադ՝ հաղթահարելու Երևանյան մեր առաջին բարձունքը: Այնտեղ բազմագույն ծառեր էին աճել, որոնց տերևները նման էին «խխունջ» մակարոններին: Նրանց կողքին կար սպիտակ արջ, իսկ շենքի ներսում փափուկ բազմոցներ, որոնց վրա ցավոք նստել չէր կարելի: Ժամանակակից արվեստն իրոք որ շատ հետաքրքիր է, և միայն ոտքերի անտանելի ցավը կարողացավ ստիպել մեզ կտրվել այդ աշխարհից, գալ իրական աշխարհ, ուր ամառային քաղաքն էր, իր փոքրիկների գունավոր ու արևառատ ժպիտներով:
Subscribe to:
Posts (Atom)