Showing posts with label Էկոլոգիա. Show all posts
Showing posts with label Էկոլոգիա. Show all posts

Sunday, 24 April 2016

Էկոտուր 2016. «Որսագողություն»

Ըստ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 
14. Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի որսի սեզոնը բացվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրը և փակվում է հաջորդ տարվա մարտի 15-ին:
5.
Որսն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված որսի թույլտվության հիման վրա:
6.
Որս կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն`
1) որսորդական վկայական[1]
2) որսի թույլտվություն[2]
3) հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական:
7. Որսն իրականացվում է`
1) որսորդական ողորկափող հրազենով
2) ակոսափող հրազենով (բացառությամբ ջրային տարածքների)
3) որսորդական սառը զենքով
4) ինքնաորս գործիքներով` թակարդներով, վարմերներով, որոգայթներով, ծուղակներով, ցանցապարկերով, թարփերով
5) խայծերով
6) խրտվիլակներով
7) որսորդական շներով
8) որսկան թռչուններով
9) թաքստոցներից:

Tuesday, 29 September 2015

Վերահսկենք մեր միջավայրը

Մենք ապրում ենք բնության մեջ, բայց այն բնության, որին մեր ձեռքն է դիպչել: Բնության մեջ տեղի ունեցող գործընթացներին միջամտելու նպատակը, մեր կյանքն ավելի հեշտացնելու, մեր կյանքի որակն ավելի բարձրացնելու մեջ է կայանում, բայց միշտ չէ, որ այդպես է ստացվում: Երբեմն մեր միջամտությունները սպասվածի ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Դա կարող է լինել, նաև մեր չափի զգացողություն չունենալուց, որովհետև թեկուզ լավը, իր սահմաններից դուրս չարիք է բերում:
Մենք արդեն սկսել ենք քաղել մեր ագահության պտուղները, բայց դա ամենևին էլ չի ստիպում, որ շատերը վերանայեն իրենց արարքները: Եթե մարդիկ գիտակցեին, որ առանց ծառերի, խոտերի և առհասարակ առանց բուսականության մենք չենք կարող շնչել, որ եթե թթվածնի սինթեզ չկատարվի, մենք ուրիշ ոչ մի տեղից մեզ անհրաժեշտ քանակությամբ թթվածինը չենք կարողանա գտնել ու նույնիսկ գնել, երևի դադարեցնեին անտառներ հատելն ու դրանց փոխարեն ասֆալտապատ տարածքներ ստեղծելը:
Եթե մարդիկ չգնային շահի հետևից և գոնե մի քիչ մտածեին իրենց ու հաջորդ սերունդների առողջության մասին, գուցե այն գումարները, որ ծախսում են ատոմակայանների վրա, ուղղեին, օրինակ արևային էներգիա ստանալու ավելի արդյունավետ միջոցներ գտնելու ու դրանց օգտագործելու համար: Չէ որ ատոմակայանը վտանգավոր է համարվում՝ իր ճառագայթման համար, և եթե այն դառնա պատճառ հիվանդության ու մահվան, փողը չէ, որ մեղմելու է ֆիզիկական ցավն ու վերադարձնելու կորցրած կյանքը:
Մարդը ստեղծեց ավտոմեքենա, որ կարճ ժամանակում հասնի մի վայրից մյուսը և խնայի իր ժամանակն ավելի օգտակար գործերի համար, բայց արդյունքում, մեքենայի շարժիչի աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ վառելիքի այրումը հանգեցրեց օդի աղտոտման: Վառելիքի այրման հետևանքով առաջացած գազերը կուտակվելով մթնոլորտում ջերմոցային էֆեկտ են ստեղծում: Ստացվում է, որ մենք մի կողմից խնայում ենք մեր կյանքի ժամերը, իսկ մյուս կողմից կրճատում:
Երկրագնդի վրա բնակվում է 7մլրդ-ից ավել մարդ և երկրագունդը չի կարողանում կերակրել բոլորին: Մարդն այս հարցի լուծումն էլ գտավ՝ ստեղծելով պարարտանյութեր, որպեսզի բերքն առատ լինի, վնասատուների դեմ նյութեր՝ մեծ չափի վնասները կանխելու համար, համային և գունային նյութեր, որպեսզի որոշ մթերքներ ու խմիչքներ հասանելի լինեն ամենքին: Ստեղծվեցին ԳՄՕ-ներ՝ մթերքն ավելի դիմացկուն դարձնելու, նրա արտաքին տեսքն ավելի երկար պահելու համար: Այս ամենն իհարկե շատ կարևոր և օգտակար են մարդկության համար, բայց ցանկացած լավ բան՝ անցնելով թույլատրելի սահմանը, սկսում է հակառակ ազդեցությունն ունենալ: Այսպիսով, մարդկանց մեծամասնությունը սոված չի մնում, բայց իր կերած սննդի պատճառով, երբեմն կորցնում է իր առողջությունը:

Wednesday, 15 April 2015

Ռեկրեացիոն ռեսուրսներ

Ռեկրեացիոն ռեսուրսները հանգստի, զբոսաշրջության, առողջության պահպանման համար նախատեսված վայրերն են: Դրանք լինում են բնածին և մարդածին:
Բնածին ռեկրեացիոն ռեսուրսներ կարող են հանդիսանալ անտառները, ծովափերը, լեռնային տարածքները և այլն:
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներն են` պատմամշակութային շինությունները, հնագիտական, ճարտարագիտական արժեքները, արհեստականորեն ստեղծված պուրակները, դենդրոպարկերը:
Հայաստանը հարուստ է բնածին ռեկրեացիոն ռեսուրսներով՝իր անտառների, բնական հանքային ջրերի, լեռնային գոտիների և այլ տեսարժան վայրերի հաշվին: Օրինակ բնական ռեկրեացիոն ռեսուրս կարելի է համարել Ջերմուկի հանքային ջրերը, որի շուրջ ստեղծվել է մարդածին ռեկրեացիոն ռեսուրս՝ առողջարանային քաղաք:
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներից Հայաստանի համար կարելի է առանձնացնել պատմամշակությաին հուշարձանները, իրենց հարակից տարածքներով, թանգարանները, թատրոնները, պատկերասրահները, զբոսաշրջային, առողջարանային քաղաքները և այլն: Մարդածին ռեկրեացիոն ռեսուրս է հանդիսանում Տաթևի վանքը, դրան հարակից ճոպանուղին և շրջակա տարածքները:
Այս բոլոր ռեսուրսները և այլ, դեռ չբացահայտված ռեսուրսների օգտագործումը կարելի է ավելի բարձր մակարդակի հասցնել՝ լայնամաշտաբ գովազդի իրականացման, առաջարկվող պայմանների բարելավման, բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքի, պահանջարկին համապատասխան առաջարկի առկայության պայմաններում:
Հայաստանում ինձ համար նախընտրել տուրիստական վայրերի հնգյակ (շուտով):

Աշխարհի ռեկրեացիոն ռեսուրսներից, կարծում եմ, որ մեզ ավելի հայտնի են մարդածին ռասուրսները, ինչպիսիք են՝ Պիզայի աշտարակը, Կոլիզեյը, Էյֆելյան աշտարակը, Բիգ Բենը, Թաջ Մահալը և այլն:Սակայն, այս փաստը դեռ չի նշանակում, որ բնական ռեսուրսները զիջում են մարդածին ռեսուրսներին՝ իրենց գեղեցկությամբ, պահանջվածությամբ և հետաքրքրությամբ:
Ամենից շատ այցելվող քաղաքների 10-ակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այսպիսով, կարծում եմ որ Հայաստանում նույնպես հնարավոր է զարգացնել տուրիզմի ճյուղը, որը ոչ միայն կօգնի մեր պետությանը մեծ ճանաչում ձեռք բերել՝ աշխարհի մասշտաբով, այլ նաև կնպաստի մեր պետության տնտեսության զարգացմանը: Մենք ունենք նախադրյալներ այդ զարգացումը ապահովելու համար, միայն անհրաժեշտ է լինել մի փոքր աշխատասեր, ստեղծել ռեսուրսներ, իսկ եղածներն էլ զարգացնել: Ողջ աշխարհի ռեկրեացիոն ռեսուրսների հետ կապված կուզեի նշել, որ կարծում եմ պետք է ավելի մեծացնել ուշադրությունը բնական ռեսուրսների նկատմամբ և դրանց վերաբերվել մեծ հոգատարությամբ, այլ ոչ թե միայն դիտարկել շահի տեսանկյունից:

Thursday, 29 January 2015

Եթե չլիներ ջուրը

Ջուրը համարվում  է կյանք, քանի որ թե՛ մարդու(2/3 մասը), թե՛ կենդանիների օրգանիզմներում և թե՛ բույսերի (մոտ 4/5 մասը ) մեջ մեծ քանակությամբ ջուր է պարունակում: Ջրի առկայությամբ է պայմանավորված շատ ու շատ գործընթացներ, որոնցից մեկը մարդու օրգանիզմում նյութափոխանակության իրականացումն է:
Օրվա ընթացքում մարդուն անհրաժեշտ է 2-3 լիտր ջուր: Հետաքրքիր է, որ եթե մարդը կորցնում է իր օրգանիզմում պարունակվող ջրի ծավալի 2%-ը, ծարավի զգացում է առաջանում, եթե կորցնում է 6-8%-ը՝ առաջանում էկիսաուշաթափության վիճակ է , 10% կորստյան դեպքում հալուցինացիաներ և կոիլ տալու հետ խնդիրներ են ի հայտ գալիս: 12% ծավալով ջուր կորցնելու դեպքում մարդը մահանում է:
Կարծում եմ, որ եթե չլիներ ջուրը, շատ դժվար կլիներ ապրել: Չէինք կարողանա պահպանել տարրական հիգիենայի կանոնները, կունենայնք անապատի <<ծարավ>> հողի պես մաշկ և քանի որ մեր օրգանիզմում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների համար անհրաժեշտ է ջրային միջավայր, մենք չէինք դիմանա և կմահանայնք:

Ջուրը անգին պարգև է, որը անհրաժեշտ է պահպանել:

Friday, 16 January 2015

Ես կարողանում եմ

Սկսեմ նրանից, որ ես արդեն բլոգեր եմ: Բարի գալուստ իմ մեդիա տարածք: Բլոգում ունեմ բաժիններ, այդ թվում և էկոլոգիայից:
Համեմատելը կարծում եմ, բոլորն էլ կարողանում են՝ մեծ, փոքր, սև կամ սպիտակ, բայց ահա նյութեր, այն էլ էկոլոգիական, որին միայն այս տարի էի ծանոթանում, դժվարանում էի սկզբում:  Բայց հիմա, տեսեք իմ բլոգում էկո նոյութերի վերլուծական և համեմատական  աշխատանքը:
Արդեն կարողանում եմ տեքստ մուտքագրել, տառաչափ փոխել, հղում դնել բառի վրա, որը տեսնում եք նաև տեքստում:
Թվում էր, թե էկոլոգիայից ինչպիսի ֆիլմեր պետք է վերլուծեինք  որ, բայց ահա,տեսեք Ֆիլմը և իմ վերլուծությունը: Կարծում եմ, ստացվել է:
Էկոլոգիայից խոսելը, գրելը բավականին հեշտ է, հարկավոր է գործել, մասնակցել եմ դպրոցի շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներին՝ մաքրել, փորել, լավ կարողություն է չէ՞:
Դասերին բանավիճում ենք, քննարկում, դա խթանում է երևույթների նկատմաբ սեփական կարծիքը արտահայտելուն, անկախ շրջապատի տեսակետից: Այդ ընթացքում արագ կարողանում եմ համապատասխան նյութեր գտնել համացանցից, բերել օրինակներ՝ նշելով աղբյուրները:

Մի կարևոր կարողություն, որ էկոկրթության մասն է կազմում՝ աղբ չեմ թափում, թափողին նախատում եմ, ծառ չեմ կոտրում՝ ջրում եմ…

ՀԷԿ-եր

գետ
հեկ
կարգավիճակ
Գեղարոտ
<<Արագած-1>>,<<Գեղարոտ>>
ճգնաժամային
Կիստում
<<Հաղպատ 1ե>> , <<Հաղպատ 2ե>>
աղետալի
Այսաս
1
աղետալի
Եղեգիս
2
աղետալի
Խաչենագետ
<<Խաչենագետ1>>,
ճգնաժամային
Որոտան
5
Ճգնաժամային
Հրազդան
<<Արգիճի>>,<<
Ճգնաժամային
Դեբեդ
33
Ճգնաժամային
Աղստև
3 և ավելի
Ճգնաժամային

"Հայաստանի կոտրված ողնաշարը" ֆիլմի վերլուծություն

Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկն է: Ներկայումս պետականորեն հաշվառված է օգտակար հանածոների մոտ 670 հանքավայր, շահագործվում են 400-ը, որոնցից 22-ը մետաղական են: ՀՀ-ի հանքայի ռեսուրսների հիմնական մասը տեղաբաշխված է Սյունիքի մարզում:
Առավել մեծ վտանգ ներկայացնող հանքերը, դրանք մետաղական հանքերն են, քանի որ դրանց շահագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ`ծանր մետաղներով հարուստ թունավոր թափոնները լցվում են ձորերն ու գետերը:
Պոչամբարը թունավոր թափոնների ամբար է, որն առաջանում է հանքաքարի քիմիական մշակման արդյունքում: ՀՀ-ում պաշտոնական տվյալներով կա 19 պոչամբար(շատ գործող պոչամբարներ չեն ներառվել այս հաշվարկների մեջ), որոնց ընդանուր ծավալը կազմում է մոտ 200մլն մ3:
Սյունիքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կառուցվել է աշխարհի ամենահարուստ հանքավայրերից մեկի` Քաջարանի հանքավայրի կողքին, որը պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7%-ը: Բացի մոլիբդենից հանքավայրում առակ են նաև պղինձ, ռենյում, հերուր, ոսկի, արծաթ, սելեն և հազվագյուտ ու թանկարժեք այլ մետաղներ:
Մոլիբդենն օգտագործվում է ատոմային ռեակտորներում, ռազմարդյունաբերության տարբեր ոլորտներում և հռթիռաշինության մեջ:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնվել է 1951թ.-ին, որպես պետական ձեռնարկություն: 2004թ.-ին այն վաճառվեց հետագա խնդիրներից խուսափելու համար: Հանքը 132մլն ԱՄՆ դոլարով վաճառվեց և մասնավորեցումից 1 տարի անց`2005թ.-ին ձեռնարկության հասույթը կազմեց 190մլն ԱՄՆ դոլար:  
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերեր`
Գերմանական<<Քրոնիմետ մայնինգ>>-60%
<<Մաքուր երկաթի գործարան>>ԲԲԸ -15%
<<Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն>>ՍՊԸ -12,5%
<<Զանգեզուր մայնինգ>>ՍՊԸ – 12,5%
Այս հանքավայրը ձգվում է մոտ 3կմ երկարությամբ, ունի 2կմ լայնություն, 500մ խորություն և զբաղեցնում է 340հա տարածք (2007թ-ի տվյալներ): Այժմ դրա վրա կառուցված կոմբինատը 12,5մլն տ/տարի հանքաքար արդյունահանելու թույլտվություն ունի, սակայն փաստացի արդյունահանում է 15մլն-17մլն տոննա հանքաքար: Ավելին, ըստ ընկերության տնօրեն Մաքսիմ Հակոբյանի նրանք մտադիր են հանքանյութի վերամշակման ծավալները հասցնեն մինչև 25մլն տոննայի, չնայած այն փաստրն, որ դեռևս խորհրդային տարիներին հաշվարկված էր, որ պետք է արդյունահանվի 9մլն տոննայից ոչ ավելի հանքաքար:
Այս ամենի անխափան իրագործմանը նպաստում է ՀՀ-ի իշխանությունը` իր ընդունած անհեռատես իրավական ակտերով, որն էլ ավելի է հեշտացնում երկրի ընդերքը շահագործողների գործը`ի վնաս բնությանը և տեղացիներին:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներից Արծվանիկի պոչամբարը, որի ծավալը դեռևս 2003թ.-ին կազմում էր 95մլն մ3, համարվում էր աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը: Ներկայումս այն լցված է 300մլն մ3 թունավոր զանգվածով: Այսպիսի ևս մեկ պոչամբար կարող է առաջանալ, եթե շահագործվի Թեղուտի հանքավայրը:

Պոչամբարները օգտագործվելուց հետո փակվում են`դառնում մեռյալ գոտիներ: Դրանք պարտադիր պետք է ծածկել հողի հաստ շերտով, տարածքն էլ առանձնացնել փշալարերով և զգուշացնող ցուցանակներ տեղադրել, որպեսզի մարդիկ գյուղատնտեսական կամ այլ գործունեություն չծավալեն այդ տարածքներում: Հայաստանում այս ամենին լրջորեն ուշադրություն չեն դարձնում: