Երբ տղամարդը կապված
էր ծառին, կատարվեց մի անսպասելի փոփոխություն: Այդ պահին ամուսինն այդքան սուր զգաց
կնոջ գեղեցկությունը, քանի որ տեսավ նրան կողքից: Կինը կարծես այլևս նրանը չէր և տղամարդը
այժմ ավելի լավ էր կարողանում գնահատել իր կորցրածը: Մենք բոլորս էլ ավելի լավ ենք
կարողանում տեսնել և գնահատել այն ամենը` ինչն այլևս մերը չէ: Տղամարդն իր կնոջը տեսավ ուրիշի կողքին
և այդ իսկ պատճառով սկսեց տեսնել կնոջ յուրահատուկ
գեղեցկությունը`այն գեղեցկությունը, որ կարող
էր կորցնել:
Այս
ստեղծագործությունը կարդալով հասկացա,որ ճիշտն այն ամենն է ինչ դու ես ցանկանում տեսնել,
լսել և հասկանալ: Իսկ ճշմարիտն իրականությունն է, որ մնում է անփոփոխ, անկախ քո կամքից,
վերաբերմունքից և ներկայացրածից:
ստեղծագործություն
ստեղծագործություն
No comments:
Post a Comment