Tuesday 28 October 2014

Բերնարդ Շոու


Ես համաձայն եմ կարծիքներից երկուսի հետ էլ, բայց որոշ չափով: Կարծում եմ, որ փողի ազդեցությունը կախված է անհատից`նրա մտածելակերպից, իր համար կյանքում եղած կարևորություններից: Փողն ապրելու համար միջոց է, որը նաև <<մեծ>>փորձություն է մարդու համար: Կախված անհատի որոշումից այն կարող է դառնալ ճահիճ, որից դուրս գալու համար շատ ավելի մեծ ջանքեր են պետք, քան դրանից խուսափելու համար:
Եթե անհատը օգտագործում է փողն այնպիսի շռայլությունների վրա, որոնք նրան ոչ միայն օգուտ չեն բերում, այլ նաև վնասում են, և առանց դրանց կարելի է ապրել, նույնիսկ ավելի երջանիկ, ապա փողն իրոք կարող է փչացնել մարդու հոգին:
Փողը կարելի է օգտագործել մտահորիզոնը ընդլայնելու համար: Այս դեպքում և՛ նոր հետաքրքրություններ ես կյանքում գտնում , և՛ հոգուդ <<քաղցն>> է բավարարվում: 

No comments:

Post a Comment