Wednesday 29 October 2014

Նախագիծ 1: Բնական թվեր


Բնական թվերը բոլոր այն թվերն են, որոնք օգտագործում ենք մեզ շրջապատող առարկաները հաշվելիս:
Բնական թվերի շարքում թվերը դասավորված են աճման կարգով:Այս թվերը կարելի է ներկայացնել կարգային գումարելիների գումարի տեսքով` 



Բնական թվերը բաժանվում են մի քանի խմբերի`զույգ(2n) և կենտ թվեր(2n+1կամ 2n-1 ),պարզ և բաղադրյալ թվեր, 3-ի վրա մնացորդով և անմնացորդ բաժանվող թվեր,5-ի ի վրա մնացորդով և անմնացորդ բաժանվող թվեր և այլն:
Զույգ են համարվում այն բնական թվերը, որոնք բաժանվում են 2-ի վրա առանց մնացորդի:
Կենտ են համարվում այն բնական թվերը, որոնք բաժանվում են 2-ի վրա 1 մնացորդով:
Պարզ են համարվում այն  բնական թվերը, որոնք բաժանվում են միայն իրենք իրենց և 1-ի վրա:
Բաղադրյալ են համարվում այն բնական թվերը,որոնք բացի 1-ից և իրենք իրենցից ունեն նաև այլ բաժանարարներ:




   Բնական թվերի գումարման հատկությունները
Գումարման տեղափոխական օրենք`a+b=b+a
Գումարման զուգորդական օրենք`a+(b+c)=(a+b)+c=(a+c)+b
 Բնական թվերի բազմապատկման հատկությունները
Բազմապատկման տեղափոխական օրենք`a×b=b×a
Բազմապատկման զուգորդական օրենք`(a×b)×c=a×(b×c)=b×(a×c)
Բազմապատկման բաշխական օրենք`a×(b+c)=(a×b)+(a×c)





                          Բազմապատիկ և բաժանարար
Յուրաքանչյուր բնական թիվ, որը բաժանվում է տվյալ բնական թվին, կոչվում է վերջինիս բազմապատիկ:
Օր.` 3 թվի բազմապատիկներն են` 3, 6, 9, 12 ... ; 8 թվի բազմապատիկներն են`16, 24, 32, 40...:
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ:
Օր.`4-ի և 6-ի ընդհանուր բազմապատիկներն են` 12, 24, 36 ...
Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ:
Օր.` 4-ի և 6-ի ամենամեծ ընդհանուր բազմապատիկը 12-ն է:
Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը նշանակելու համար օգտագործում են քառակուսի փակագծեր[]:
Օր.`[4,6]=12
Յուրաքանչյուր բնական թիվ, որին բաժանվում է տվյալ բնական թիվը, կոչվում է վերջինիս բաժանարար:
Օր.` 4 թվի բաժանարարներն են`1, 2, 4; 12 թվի բաժանարարներն են`1, 2, 3, 4, 6, 12:
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բաժանարարն է, կոչվում է նրանց ընդանուր բաժանարար:
Օր.`18 և 24-ի ընդհանուր բաժանարարներն են 1, 2, 3, 6 թվերը:
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար:
Օր.` 18 և 24-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 6-ն է:
Երկու բնական թվերի ամենամեծ ընդանուր բաժանարարը նշանակելու համար օգտագործում են փակագծեր():
Օր.`(18,24)=6
                                  Պարզ և բաղադրյալ թվեր
Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար`ինքը և 1-ը, կոչվում է պարզ թիվ (2,3,5,7,11...):
Այն բնական թիվը, որը իրենից և 1-ից բացի ունի նաև այլ բաժանարարներ, կոչվում է բաղադրյալ  թիվ (4, 6, 8, 9, 10...):
Համարվում է, որ 1-ը ո՛չ պարզ է, ո՛չ բաղադրյալ:
Բաղադրյալ թիվը պարզ արտադրիչների վերլուծելիս սովորաբար վարվում են հետևյալ կերպ.
1)  Օգտվելով բաժանելիության հայտանիշերից կամ բաժանման հաշվեկանոնից`պարզ թվերի աղյուսակի օգնությամբ գտնում են թվի ամենափոքր պարզ բաժանարարը:
2)  Թիվը բաժանում են այդ բաժանարարին:
3)  Գտնում են ստացված քանորդի ամենափոքր պարզ բաժանարարը և նորից բաժանում են կատարում:
Այսպես շարունակում են, մինչև որ բաժանման արդյունքը պարզ թիվ լինի:
Օր.` 4|2
         2|2
         2|1
         1|







Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի պարզ արտադրիչ է, կոչվում է նրանց ընդհանուր պարզ արտադրիչ: Օր.`2-ը 4-ի և 8-ի ընդհանուր պարզ արտադրիչն է:
Այն բնական թվերը, որոնք ընդհանուր պարզ արտադրիչ չունեն, կոչվում են փոխադարձաբար պարզ: Օր.`8 և 15:






                       Պարզ թվերի բաշխվածության աղյուսակ

Միջակայք
Պարզ թվերի քանակ

1-50
15

50-100
10

100-150
10

150-200
11

200-250
7

250-300
9

300-350
8

350-400
8

400-450
9

450-500
8

500-550
6

550-600
8
600-650
9
650-700
7
700-750
7
750-800
7
800-850
7
850-900
8
900-950
7
950-1000
7

Միջակայք
Պարզ թվերի քանակ
1-1000
168
1001-2000
135
2001-3000
127
3001-4000
120
4001-5000
119
5001-6000
114
6001-7000
117
7001-8000
107
8001-9000
110
9001-10000
112

No comments:

Post a Comment