Tuesday 18 November 2014

Սիրո տարիք

Վանո Սիրադեղյանի այս ստեղծագործությունը մարդու մի զգացման
մասին է, որը ստիպում է այլ հայացքով նայել կյանքին: Այն իր հետ բերում է նաև պատասխանատվության զգացում, որը տեսնում ենք ստեղծագործության հերոսի մոտ: Պատմվածքի հերոսը` տղան, ով սիրահարվել էր մի աղջկա, այժմ պատասխանատվություն էր զգում նրա հանդեպ: Նա սկսել էր հոգ տանել մեկ այլ մարդու համար, ով շատ թանկ էր իր համար և հենց նրա պատճառով կյանքում շատ բաներ  փոխվել էին, շատ հարցերի այլ կերպ էր նայում: Նա այժմ պատրաստ էր իր սիրելիի համար անել այն ամենը, ինչը նախկինում երբեք չէր անի նույնիսկ ինքն իր համար: Պատրաստ էր անձնազոհության` հանուն սիրո, հանուն իր սիրելիի կողքին լինելու, թեկուզ ծեծված լինել, բայց միշտ նրա ներկայությունը զգալ, գեղեցիկ ժպիտը տեսնել:
Այս բոլոր մտքերը, նոր մոտեցումները  և պատասխանատվության զգացումը մի վայրկյանում կցնդեին վախի ազդեցության ներքո և հավիտենական մոռացության կմատնվեին, եթե չլիներ նրան ամեն վայրկյան բարձրացնող, ոգևորող և պատասխանատվություն ներշնչող այդ քնքուշ ու նուրբ դեմքը:​

No comments:

Post a Comment