Իմ կարծիքով Ջոնաթան Լիվինգստոն
անունով ճայը բոլորիս մեջ գտնվող ամենանվիրական ցանկությունների մարմնացումն է, որն
այնքան ուժեղ է, որ կարողանում է հաղթահարել իր ճանապարհին հանդիպած բոլոր փորձությունները:
Այս ճայը ոչ միայն կարողանում
է հաղթահարել իրեն հանդիպած դժվարությունները, այլ նաև օգուտներ քաղելով դրանցից օգնել
մնացածին: Ես կարծում եմ, որ նա այս ամենի հետ մեկտեղ բարությունը մարմնավորող կերպար
է, քանի որ անկախ այն բանից, որ իր ցեղակիցները աքսորել էին իրեն և անգամ մոռացել իրենց
ընկերոջ գոյության մասին, Լիվինգսթոնն որոշեց վերադառնալ`թողնելով այն ամենն, ինչին
առաժանացել էր իր մեծ ցանկության և աշխատասիրության
շնորհիվ: Նա վերադարձավ այն բոլորի համար, ովքեր ունեին իր կարիքը, ովքեր չէին վախեցել
սպասվող դժվարություններց և գնացել էին իրենց երազնքի հետևից`ինչպես ինքը:
Ես իրոք շատ կուզեմ լինել
նրա նման նպատակասլաց և չվախենամ ոչ մի դժվարությունից, որ կհանդիպեմ դեպի իմ երազանքները
տանող ճանապարհին: Կուզեմ ունենալ նրա նման լավ ընկերներ, ովքեր պատրաստ կլինեն իմ
կաղքին լինել ցանկացած պահի`անկախ ժամանակից ու տարածությունից: Եվ որ ամենակարևորն
է, ուզում եմ լինել նրա նման լավ ու բարի ընկեր, ում վրա կարելի է հույս դնել և անվեհապահորեն
վստահել:
No comments:
Post a Comment