Ավանդական տնտեսությունը տնտեսական
համակարգ է, որտեղ սահմանափակ ռեսուրսների օգտագործումը իրականացվում է ավանդույթների
և սովորույթների հիման վրա: Այս տնտեսական համակարգը համարվում է ամենահինը, հիմնականում
բնորոշ է տոհմական կացութաձևերին: Ավանդական տնտեսությունում հողը և կապիտալը գտնվում
են ընդհանուր սեփականության ներքո, իսկ հիմնական խնդիրները լուծվում են տոհմական կամ
կիսաֆեոդալական կապերի միջոցով:
Եթե դիտարկենք տոհմական կացութաձևը,
ապա կտեսնենք, որ այստեղ որոշումները, խնդիրների լուծումները տալիս է, այսինքն սեփականությունը
կառավարում է տոհմավագը: Այս դեպքում տնտեսությունը հիմնված է պատմականորեն ձևավորված
ավանդույթների, սովորույթների, հոգեբանության, կրոնական ընկալումների և մշակութային
մակարդակի վրա:
Ավանդական տնտեսություններում բացակայում
են շուկայական հարաբերությունները, այսինքն սպառման շրջանակը հանդիսանում է տվյալ տոհմը՝
նրա անդամները, և արտադրողն ու սպառողը համընկնում
են: Արտադրությունն ուղված է միայն սեփական կարիքները բավարարելուն:
Բնատնտեսությունը բնորոշ է հասարակության
զարգացման նախնական փուլին, տնտեսապես հետամնաց, թույլ զարգացած երկրներին:
Ավանդական տնտեսության առանձնահատկություններն
են.
·
Պարզ տեխնոլոգիաներ
·
Ձեռքի աշխատանքի գերակշռություն
·
Ամուր սոցիալական կապով համախմբված
տնտեսական հարաբերությունների մասնակիցներ
·
Ավանդույթներին և սովորույթներին
համապատասխան տնտեսական խնդիրների լուծում
Այս առանձնահատկություններն իրենց
հերթին ունեն դրական և բացասական կողմեր:
Բացասական հետևանքներից հարկ է նշել,
որ այս տնտեսաձևին առանձնահատուկ պարզ տեխնոլոգիաները մեծ խնդիրներ են առաջացնում:
Եթե հաշվենք բահով հողը փորելու և նույնը տրակտորի միջոցով կատարելու գործընթացների
վրա ծախսված ժամանակահատվածները, ապա կնկատենք որ ձեռքով կատարված աշխատանքը մի քանի
անգամ ավելի երկար է տևում, քան տրակտորովը, հետևաբար այդ աշխատանքների արդյունավետությունների
տարբերությունը ևս զգալի է:
Քանի որ այստեղ չկան շուկայական հարաբերություններ,
ապա այս հանգամանքը դրական կողմից դիտարկելով կարելի է ասել, որ որակյալ ապրանք արտադրելու
շահագրգռվածությունն ավելի մեծ է, քանի որ այն ուղղված է միայն սեփական պահանջմունքները
բավարարելուն:
Այժմյան աշխարհում այսպիսի տնտեսություն
վարող երկրները բավականին քիչ են, բայց ցավոք դեռ կան այդպիսիք, որտեղ տեխնոլոգիական
հեղափոխությունը դեռ ոտք չի դրել: Այսպիսի պետությունները հիմնականում գտնվում են Աֆրիկա
մայրցամաքում, դրանց թվին են նաև պատկանում այնտեղ բնակվող ցեղախմբերը:
Եթե ուշադրություն դարձնենք հայկական
որոշ սահմանամերձ գյուղերի, ապա կնկատենք ավանդական տնտեսությանը հատուկ տարրեր, որը
վկայում է մեր տնտեսության զարգացմանն ուղղված միջոցառումների մեջ թերությունների առկայության
մասին:
Աղբյուր.՝ hy.wikipedia.org,
No comments:
Post a Comment