1950-53թթ. տեղի ունեցած Կորեական
պատերազմից 60 տարի անց միմյանցից բաժանված ընտանիքները կրկին միավորվեցին: Մոտ
400 հարավկորեացի անցավ Հյուսիսային Կորեայի զինված սահմանը՝ այս վեց տասնամյակների
ընթացքում առաջին անգամ տեսնելու իրենց ընտանիքների անդամներին: Երկու Կորեաները բաժանված
են իրարից և գտնվում են պատերազմի տեխնիկական վիճակում, բայց նրանք երկար ռազմական
բախումներից հետո, համաձայնել են թույլ տալ իրարից բաժանված մարդկանց կրկին հանդիպելու:
Մարդիկ զգացմունքային պոռտքում
էին ապրում: Պատերազմից հետո բաժանված ընտանիքներն այլևս իրար հետ շփում չէին ունեցել,
և շատերն անգամ չգիտեին՝ իրենց հարազատներն արդյոք ողջ են, թե՝ ոչ:
Այս մարդկանց առաջին հանդիպումը
տեղի ունեցավ երեքշաբթի օրը՝ Հյուսիսային Կորեայի 96 բնակիչներ և նրանց ընտանիքները
հանդիպեցին հարավից եկող շուրջ 400 հոգու հետ: Երկրորդ հանդիպումը, որ տեղի կունենա
կիրակի օրը՝ կմիավորի 190 հյուսիսկորեացու՝ 90 հարավկորեացու և նրանց ընտանիքների հետ:
Հարավկորեացիներին խորհուրդ
է տրվել՝ խուսափել մի շարք հարցերից, ինչպիսիք Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը
և կենսամակարդակին վերաբերողներն են: Նրանց, նույնիսկ իրենց հյուսիսկորեացի հարազատների
հետ շփվելու համար հարմար թեմաների վերաբերյալ ուղեցույց է տրվել:
Զգացմունքային օր ստացվեց.
բոլոր մասնակիցների համար: Վեց տասնամյակների բաժանման ընթացքում առաջացած շատ, բայց
ոչ բոլոր հարցեր ստացան իրենց պատասխանները:
No comments:
Post a Comment