Դեկտեմբերի 12-ին՝ կիրակի օրը, հրավառությունների և լույսերի գունեղ տեսարանով սկսվեց Ռիո դե Ժանեյրոյի արդեն ավանդական դարձած լողացող տոնածառի նավարկությունը: 53 մետր բարձրությամբ և 350 տոննա քաշ ունեցող, մետաղական
կառուցվածքով տոնածառը Գինեսի ռեկորդների
գրքում գրանցվել է ՝ որպես լողացող ամենամեծ տոնածառը:
Շուրջ 200000 մարդ դուրս էր եկել փողոց՝ դիտելու տոնածառի լույսերը վառելու արարողությունը, որն արդեն 20 տարի անընդմեջ Ռիոյի գեղատեսիլ
ծովածոցում է լինում: Սա ազդարարում
է տոնակատարությունների սկիզբը Բրազիլիայում:
Չնայած տեղացող անձրևին, մարդիկ հիացած էին արարողությամբ
և, ինչպես այս ուսուցիչն է ասում, արարողությունն անմոռանալի
էր,
որն ինքը կհիշի իր ամբողջ կյանքում:
Օգտագործվել են 2.5 միլիոն միկրո լամպեր, դիզայնի երեք տեսակներն
ստանալու համար, որ ընտրվել են հատուկ տոնածառի համար: Այս շաբաթվա ընթացքում
տոնածառը կլողա ծովածոցի երկայնքով
և տեսանելի կլինի քաղաքի տարբեր անկյուններից:
No comments:
Post a Comment