Խնամակալները
հանդես էին գալիս անչափահաս կայսրերի անունից, ովքեր չունեին իրենց քաղաքական կարծիքը,
իսկ վարչապետները ներկայացնում էին չափահաս կառավարիչներին: Նրանք ոչ միայն կառավարում
էին ընթացիկ գործերը, այլ նաև որոշում էին գահի հետնորդների հաջորդականությունը՝ ստիպելով
ավելի ակտիվ կառավարիչներին հրաժարվել ի շահ անչափահաս հետնորդների, ովքեր որպես կանոն
ազգակցական կապեր ունեին Ֆուձիվարաների հետ:
967
թվականին խնամակալները և նախարարները հասնում են՝ իրենց ունեցած ամենամեծ իշխանությանը:
Պատմագիտության մեջ 967-1068թթ. ընկած ժամանակաշրջանը ստացել է սեկկա ձիդայ անվանումը, որը նշանակում է խնամակալների և վարչապետների դարաշրջան: Ժամանակի
ընթացքում նրանք կորցնում են իրենց ազդեցությունը, սակայն այդ պաշտոնները չեն վերանում:
Ճապոնական քաղաքական մշակույթին հատուկ է հին իշխանական ինստիտուտների անվանական պահպանումը՝ նորերի ստեղծման ժամանակ, կրկնօրինակելով
դրանց գործառույթները:
No comments:
Post a Comment