Saturday 23 January 2016

Միսաք Մեծարենց

Տարօրինակ մի բան կասեմ, բայց ավելի լավ է ապրել ընդամենը 22 տարի, քան շնչել միայն այն պատճառով, որ դեռ շունչդ չի կտրվել:
Միսաք Մեծարենցի ստեղծագործություններից շատ քչերին եմ ծանոթ, առաջին անգամ կարդացել եմ միջին դպրոցում՝« Աքասիաներու շուքին տակ»-ը ու հենց այդ պահից էլ չեմ սիրել Մեծարենցին: Մինչև «Բյուրեղի դյութանքը» կարդալն էլ չէի սիրում, բայց կարդալուց հետո հասկացա, թե ինչու չէի սիրում՝ չէի հասկանում: Չէի հասկանում առհասարակ ինչ էր գրված, կարդում էի բառերի կույտ ու վերջ: Բնականաբար, դրա ի՞նչը պիտի սիրեի: Բայց որպեսզի իմ աշխատանքը իզուր ժամանակի կորուստ չլիներ՝ ես փորձեցի բառ առ բառ հասկանալ գրածն ու պարզվեց, որ արևմտահայերենն այդքան էլ անհասկանալի չէ, ուղղակի պիտի դանդաղ կարդաս ու գտնես այդ բառի նմանակը քո կիրառած բառերի մեջ: Չէ, իրականում խնդիրը միայն արևմտահայերենը չի: Մեծարենցը պատկերների շարք է ստեղծել, որ տեսնել է հարկավոր, առանց տեսնելու, դրա մեջ հայտնվելու ու զգալու չի լինի: Այն պետք է ապրել...
Հասկացա: Հասկաց, թե մարդն ինչքան կարող է սիրել կյանքը և այն տեսնել արևի շողի, ջրի կաթիլի, մեղմ հովի, փոքրիկ, ձյունոտ ծաղկի մեջ, թե ինչպես կարելի է անվերջ սիրո ձգտել, երազել, սպասել՝ իմանալով, որ չես հասցնի… Բայց հասցնելու խնդիր չկա, չէ որ սերը հենց այն կյանքն է, որն ապրում ենք, թեկուզ և այն լինի ընդամենը 22 տարի:




No comments:

Post a Comment