14. Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի որսի սեզոնը բացվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրը և փակվում է
հաջորդ տարվա մարտի 15-ին:
5. Որսն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված որսի թույլտվության հիման վրա:
6. Որս կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն`

1) որսորդական վկայական[1]
2) որսի թույլտվություն[2]
3) հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական:
7. Որսն իրականացվում է`
1) որսորդական ողորկափող հրազենով
2) ակոսափող հրազենով (բացառությամբ ջրային տարածքների)
3) որսորդական սառը զենքով
4) ինքնաորս գործիքներով` թակարդներով, վարմերներով, որոգայթներով, ծուղակներով, ցանցապարկերով, թարփերով
5) խայծերով
6) խրտվիլակներով
7) որսորդական շներով
8) որսկան թռչուններով
9) թաքստոցներից:
Պահելով այս պայմանները, չպետք է մոռանալ, որ որսից հետո որսորդը, իսկ որսորդական տնտեսություններում` որսհսկիչը գրառում է
յուրաքանչյուր օրվա փաստացի որսված կենդանիների տեսակը և քանակը որսի թույլտվության հակառակ կողմի վրա(կետ8):
Իսկ ի՞նչ է
որսագողությունը, ինչպե՞ս կարելի է այն կանխել և արդյոք որսագողության հասցրած վնասները հնարավոր է հատուցել:
Վայրի կենդանիների ձեռքբերումը կամ ոչնչացումը որսորդության, ձկնորսության կանոնների և կենդանական աշխարհի պահպանման մասին օրենսդրության այլ պահանջների խախտմամբ համարվում է որսագողություն:
«Որսի և
որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ կետում նշվում է.
Որսը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, չի կարող իրականացվել`
1) առանց համապատասխան փաստաթղթերի առկայության (կետ 6)
2) որսահանդակների տարածքներից դուրս
3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի
4) գյուղատնտեսական նշանակության հողերում` մինչև բերքահավաքի ավարտը
5) սույն կանոնների 7-րդ կետով չնախատեսվող որսագործիքներ օգտագործելով
6) բնակավայրերին, հանգստի գոտիներին և
ավտոմայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500
մետր հեռավորությունից.
7) աղետալի վիճակում գտնվող (հյուծված, սառած, կամ տվյալ կենդանու տեսակի համար ոչ բարենպաստ միջավայրում հայտնված` սառույցի վրա, խորը ձյան վրա, ջրի մեջ գտնվելիս) կենդանիների վրա
8) վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային մոտորացված միջոցներից կենդանիներին հետապնդելով
9) օրենքով սահմանված կարգով չհաշվառված, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի, ինչպես նաև մարտական զենքի և մարտական փամփուշտների, ազդանշանային հրթիռների գործադրմամբ.
10) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում[3], Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված և անհետացման եզրին գտնվող կենդանիների վրա (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի).
11) ապօրինի պատրաստված զենքի, աղեղների, կեռչանների, ցանցերի, ծուղակների, որսափոսերի, պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), էլեկտրական հոսանքի օգտագործումը.
12) լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումներ կիրառումը.
13) ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի օգնությամբ.
14) բուսական ծածկի այրման և
ծխի օգտագործման միջոցով.
15) կենդանիների բների, որջերի քանդման միջոցով.
16) որսի թույլտվության մեջ նշված չափաքանակներից ավելին կենդանիների, թույլտվությունում չնշված կենդանիների տեսակների, թույլտվությունում նշված որսի ժամկետներից դուրս:
ՀՀ-ի բնապահպանության նախարարությունը կարգավորում
է արգելոցների, արգելավայրերի և ազգային պարկերի մասին հաշվետվության
ձևաչափը, որում ընդգրկված են նաև բուսական ու կենդանական աշխարհին՝ նրանց քանակին(ըստ վտանգվածության աստիճանի)վերաբերող կետեր:
16. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով յուրաքանչյուր որսաշրջանի համար սահմանվում են թույլատրված որսի կենդանիների ցանկում ներառված կենդանիների չափաքանակները և որսի ժամկետները: Հրամանը, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո, հրապարակվում է առնվազն 3000
տպաքանակ ունեցող զանգվածային լրատվական միջոցներով` որսաշրջանի բացումից ոչ ուշ, քան 30 օր առաջ:
Հանրության համար վտանգավորության
աստիճանից ելնելով, որսագողության համար նախատեսվում է
քրեական կամ վարչական պատասխանատվություն։ Ըստ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի ՝ որսի կանոները հաստատելու հրամանի երկրորդ մասի:
Բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաեւ էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
Միջազգային կազմակերպություններն էլ են պայքարում որսագողության համար. WWF-ն վայրի կենդանիների որսագողությունը դադարեցնելու առաջատար գլոբալ կազմակերպություն է:
Միջազգային կազմակերպություններն էլ են պայքարում որսագողության համար. WWF-ն վայրի կենդանիների որսագողությունը դադարեցնելու առաջատար գլոբալ կազմակերպություն է:
Կազմակերպությունը կոչ է անում ստիպել կառավարություններին
պաշտպանել վտանգված կենդանական աշխարհը՝ բարձրացնելով իրավակիրառումը,
նվազեցնել վտանգված տեսակների պահանջարկը,
որը կենդանիներից ստացվող թանկարժեք դեղերի,
զարդերի,
մորթիների պատճառով է առաջանում (օր.՝ փղոսկր, վագրի մորթի, ռնգեղջուրից
ստացվող դեղորայք,
շնաձկան լյարդ…):
Եթե չլինի պահանջարկ,
ապա որսագողերն էլ ավելի չեն կատարելագործի որսի տարբերակները և անկասկած կկրճատվի որսագողությունը:
Կազմակերպությունը խրախուսում է անհատների ուշադրությունը,
տեղեկացվածությունը կենդանիների ապօրինի վաճառքի նկատմամբ,
կապը իրավասու մարմինների հետ:
Չնայած այս ամենին միևնույնն
է շատերն իրականացնում են որսագողություն: epress.am-ը գրում է.
« Օտարերկրացի որսորդները Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանի են սպանել: Պարզվել է, որ 2009 թվականին նախարարը որսի օբյեկտ է դարձրել Կարմիր գրքում գրանցված 8 կենդանիների:
« Օտարերկրացի որսորդները Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանի են սպանել: Պարզվել է, որ 2009 թվականին նախարարը որսի օբյեկտ է դարձրել Կարմիր գրքում գրանցված 8 կենդանիների:
Օրեր առաջ համացացնում տեսանյութ է տարածվել, որը նկարահանվել է
Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի եկած օրտարերկյա որսորդների կողմից: Տեսանյութում որսորդ զբոսաշրջիկները ցույց են տալիս իրենց կողմից սպանված հայկական մուֆլոնին: Բնապահպանները և քաղաքացիական ակտիվիստները տարբեր սոցիալական ցանցերում քննարկումներ են սկսել տեսանյութի շուրջ՝ իրավապահ մարմիններից պահանջելով ուսումնասիրել այն, գտնել և պատասխանատվության ենթարկել օտարերկրացիներին
և նրանց աջակցած հայերին… Տեսանյութը քննարկվել է նաև անգլիալեզու reddit.com սոցիալական ցանցում ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանցի օգտատերերի կողմից: Քննարկման մասնակիցները մտահոգություն են հայտնում, որ կոռումպացված երկրում, ինչպիսին Հայաստանն է,
դժվար է պայքարել օրենքի կատարման համար և
նույնիսկ «սխալ օրենքերի» ընդունման դեմ: Նրանք դատապարտում են հազվագյուտ կենդանիների որսը, սակայն նշում, որ իրենք կոմպետենտ չեն, քանի որ չգիտեն՝ ինչ սկզբունքներով է
Հայաստանում ոսի արտոնագիր տրվում:
Նշենք, որ տվյալ որսորդների այցը կազմակերպած ընկերությունը՝ The Hunting Consortium-ը, հանել է իր պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից Հայաստանում իր մատուցած որսորդական ծառայությունների մասին տեղեկությունը, մասնավորապես, արդեն կատարված որսերի նկարները»:
Զարմանալի կլիներ օտարերկրացիների արձագանքը, եթե news.am-ը չհրապարակեր Հայաստանի թռչունների պահպանման միության (ASPB) նախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանի «ԷկոԼուր»-ի թղթակցին տված հարցազրույցը. «Թռչուններին, որոնց սպանում են մեր որսորդները, չի թույլատրվում կրակել: Դրա համար չի կարող տրված լինել որեւէ արտոնագիր:

Այդ, այսպես կոչված, որսորդները գաղափար անգամ չունեն, թե ինչ տեսք ունեն թռչունների տեսակները, որոնց նկատմամբ որսը թույլատրվում է:
Նրանց համար թե ձկնկուլը, թե փոքր սուզակը, բոլորը բադեր են։ Միայն մեկ օրվա ընթացքում մենք տեսանք, թե ինչպես սպանեցին փոքր ձկնկուլին, որը գրացված է Հայաստանի Կարմիր գրքում, սովորական հողմավար բազեին: Սովորական հողմավար բազեն մեծ օգուտ է բերում: Այս թռչունը կրծողներ է որսում: Մենք փորձում ենք պահպանել այս տեսակը, որպեսզի պաշտպանենք դաշտերը։ Իսկ երկնագույն ալկիոնին եւ մոխրագույն տառեխին նույնիսկ չվերցրեցին: Հասկանալի չէ, թե ինչու նրանց սպանեցին, պարզապես զվարճանքի՞ համար»:
ASBP-ի
նախագահը կարծում է, որ որսորդության համար արտոնագիր տալուց առաջ հարկավոր է ստուգել որսորդների գիտելիքները: «Պետք է մինիմում գիտելիքներ ունենալ թռչունների տեսակների մասին, Հայաստանի բնության մասին, այն մասին, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ այս կամ այն տեսակի կորստի դեպքում»:
Դժվար է ժխտել վերոնշյալ իրավիճակի առկայությունը, բայց պետք է նաև անդրադառնալ իրողության մյուս կողմին. արդյոք մենք՝ ինքներս կատարում ենք մեր բոլոր պարտականությունները: Ամեն ինչ սկսում է փոքրիկ քայլերից և մեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր բոլոր քայլերի համար: Եթե յուրաքանչյուր որսորդ մտածի հետագայի մասին, ապա ներկայիս իրավիճակը կրկնակի անգամ կփոխվի:
Պետք է հիշել, որ շատերը գնում են որսորդության կարիքից ելնելով և այդ պահին դժվար է հիշել վտանգված կենդանիների մասին: Այս անգամ էլ հանգում ենք նրան, որ խնդրի լուծումը գտնելու համար նախ պետք է բարելավել մարդկանց կենսամակարդակը: Վստահաբար դրանից հետո որսորդների քանակը կկրճատվի:
Երկրորդ կարևոր գործընթացը որսորդների համար ուսուցում ապահովելն է: Այդ ուսուցումը պետք է պարտադիր և հասանելի լինի բոլոր որսորդների համար: Այս ամենն իրականացնելուց հետո էլ մնում է հետևել օրենքներին, որսորդական վկայական ստանալու ընթացակարգին և այդպիսով ստանալ ցանկալի արդյունքը:
Կարճատև հաճույքի համար մենք պատրաստ ենք զահաբերել մի ամբողջ էկոհամակարգ, անգամ չպատկերացնելով, որ հետևանքներն ուղղակի կերպով կազդեն մեր կյանքի վրա: Ազդելով որևիցե կենդանատեսակի քանակի վար՝ մենք խաղտում ենք սննդային շղթան: Օրինակ, նապաստակների քանակի նվազման հետևանքով գայլերը սովի կմատնվեն և ստիպված կլինեն այլ վայրերում փնտրել կերակուր: Հենց այս պատճառով էլ գայլերը կարող են հայտնվել գյուղերում և մեծ վնասներ պատճառել:
Պետք է վերջապես հրաժարվենք «օրենքները խաղտելու համար են» մտածելակերպից, ոչ ոք արտոնյալ չլինի, ընդունենք օրենքներ, որ շահավետ կլինեն բոլոր կողմերի համար, և խաղտելու կարիք այլևս չլինի: Իսկ որսագողության արդյունքում ի հայտ եկած վնասները հատուցել հնարավոր չէ, ուղղակի հարկավոր է ՝ յուրաքանչյուր մեկը, ով որոշել է ապօրինի կերպով վնաս հասցնել բնության մասնիկներին, առաջին հերթին գիտակցի բնության կարևորությունը, քանի որ դրա կորուստը անդառնալի կլինի բոլորիս համար:Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9

Կրթահամալիր էր այցելել Հայկական Բնապահպանական Ճակատի անդամ Լևոն Գալստյանը, ում հետ զրուցեցինք որսքագողության և առհասարակ բնապահպանության մասին: Ռադիոհաղորդումը կարող եք լսել այստեղ:
Հեղինակներ՝ Մարիամ Գևորգյան և Աննա Մաթևոսյան:
[1] Հայաստանի Հանրապետության օրենքը որսի և որսորդական
տնտեսության վարման մասին.
Հոդված 17. Որսորդական վկայականը
Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է լիազորված մարմնի հաստատած միասնական ձեւի որսորդական վկայական: Որսորդական վկայականը տրվում է լիազորված մարմնի կողմից որսորդական մինիմումի քննությունը հանձնած եւ օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրք մուծած քաղաքացիներին:
Հոդված 18. Որսորդական մինիմումը
Որսորդական մինիմումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Որսորդական մինիմումի քննությունը ընդունում է լիազորված մարմնի ստեղծած մասնագիտական հանձնաժողովը:

[2]«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.
Հոդված 28.1.
«Որսորդական ուղեգիրը Որսորդական ուղեգիրը տրվում է որսորդին լիազորված մարմնի կամ օգտատիրոջ կողմից եւ իրավունք է տալիս որսալ որոշակի տեսակների որսի կենդանիներ` համաձայն ուղեգրում նշված այցելության ժամկետների, որսահանդակների, որսատեսակների եւ յուրաքանչյուր որսատեսակի քանակի»։

[3]Կարմիր
գրքում ցուցակագրված են կենդանական և բուսական աշխարհի վտանգված, վերացած, հազվագյուտ,
անորոշ քանակով տեսակների մասին տեղեկություններ:
No comments:
Post a Comment