Հետաքրքիր էր, որ կրթական ծրագրերի տարբերության պատճառով, օրինակ, լինելով 12-րդ դասարանցի Հայաստանում, դու կարող ես մեկնել ԱՄՆ և սովորել 11-րդ կամ 10-րդ դասարանում: Իհարկե, հնարավոր է նաև շարունակել 12-րդ դասարանը՝ դա կախված է դպրոցի, ընտրող հանձնաժողովի որոշումներից և սեփական գիտելիքներից: Ըստ այդմ, ԱՄՆ-ում սովորելու տարին Հայաստանում չի համարվում 1 լիարժեք ուումնական տարի:
Ինչպես նշեցին Արմինեն ու Նարեկը, ամենևին էլ պարտադիր չէ տիրապետել փայլուն անգլերենի, անհրաժեշտ է հաղորդակցվելու, հարմարվելու և լիդերի կարողություններ ունենալ, չէ որ 1 ամբողջ տարի միայն ինքդ պետք է լինես քո պատասխանատուն, հույսդ միայն քեզ վրա դնես, կարողանաս լինել ընտանիքիցդ հեռու և միաժամանակ հարմարվես օտար մտածելակերպին, գտնես քո տեղն այդ միջավայրում:
Մի տարվա ընթացքում նրանք այնպիսի ակտիվ հասարակական կյանք են ունեցել, որն անգամ Նարեկին օգնել է ընտրել իր մասնագիտությունը: Նա մասնակցել է մարդու իրավունքների մասին դասընթացին, որը նրա մոտ հետաքրքրություն է առաջացրել իրավագիտության հանդեպ:
Իսկ Արմինեն, որ այժմ սովորում է մեր կրթահամալիրի 12-րդ դասարանում, ամենևին էլ չի դժգոհում, որ ԱՄՆ-ում սովորելու պատճառով մեկ տարի «բաց» է թողել, ընդհակառակը, այդ տարին նրա կյանքում նոր փորձառությունների տարի է դարձել և նոր հորիզոններ բացել իր արջև:
Եթե
դուք էլ եք ցանկանում մասնակցել այս ծրագրին և պատրաստ եք նոր ծանոթությունների, նոր
միջավայրում հայտնվելու, և բազմազան գիտելիքներ ստանալու, ապա ճիշտ պահն է դիմելու
“Flex”-ի գրասենյակ:
Հ.Գ. Նարեկն իր տպավորությունների մասին պատմելով ասաց, որ մեր կրթահամալիրն ու ամերիկյան դպրոցները նմանություններ ունեն: Դա ավելի է հեշտացնում հարմարվելու ընթացքը: Եվ ի տարբերություն այլ դպրոցների, ԱՄՆ-ում սովորելուն զուգահեռ, կրթահամալիրում կարելի է իրականացնել հեռավար ուսուցում և բաց չթողնել տվյալ ուսումնական տարին:

No comments:
Post a Comment