Monday 15 September 2014

Գրական խաղ Բոդլերյան մոտիվներով:Փուլ 4-րդ:Ծեծենք աղքատներին

 Այս ստեղծագործությամբ Շ.Բոդլերը արտահայտում է  իր անձնական կարծիքը մարդկային ինքնասիրությունը և պատիվը արթնացնելու վերաբերյալ:Նրա կարծիքով`ծեծից առաջացած ցավն է,որ կարողանում է արթնացնել մարդու ներսում խորը քուն մտած արժանապատվությունը:
Նա մի օր ընթերցելով այդ օրերի աղմուկ հանած գրքերը,որոնք խորհուրդ էին տալիս աղքատներին ստրկանալ և համարում էին նրանց գահազուրկ արքաներ, զգաց տհաճություն և անհամաձայնություն:Բոդլերը կարծում էր.<< միայն նա է հավասար ուրիշին,ով ապացուցում է դա,և միայն նա է արժանի ազատության,ով կարող է նվաճել այն>>:Այսպիսի մտորումներով նա գնում է սրճարան:Այնտեղ`սրճարանի մուտքի մոտ,նրանից մի մուրացկան գումար է խնդրում:Նա բաց չթողնելով առիթը կիրառում է իր<<հիանալի>>գաղափարը վերականգնելու համար մուրացիկի արժանապատվությունը:Բոդլերն իր ողջ ուժով սկսում է ծեծել մուրացկանին այնքան ժամանակ,մինչ չի արթնացնում նրա մեջ արժանապատվություն և ուժ իր անձը պաշտպանելու համար:Մուրացկանը հարձակվում է Բոդլերի վրա և սկսում է ծեծել նրան:Իր նպատակին հասնելուց հետո,Բոդլերը բացատրում է մուրացկանին իր կատարած արարքի իմաստը և խնդրում,որ նա էլ անպայման կիրառի այդ մեթոդը, վերականգնելու համար այլ մուրացկանների ինքնասիրությունը և արժանապատվությունը:
Մուրացկանը հասկանում և ընդունում է նրան:
Այսպիսով Բոդլերի յուրօրինակ տեսությունը հաջողության է հասնում:

No comments:

Post a Comment