Եթե ես լինեի բնապահպանության նախարար,ես ավելի շատ ուշադրություն
կդարձնեի ջրային համակարգում եղած խնդիրների վրա:
Նախ կնորացնեի հին և մաշված ջրատար համակարգերը,դրանով իսկ կկանխվեր
ջրերի արտահոսքը:Այն տարածքներում,որտեղ չկան կամ ոչ լիարժեք են ջրամատակարարման համակարգերը,
կանցկացնեի նոր ջրագծեր:Կառանձնացնեի ոռոգման,կոյուղու և խմելու ջրի ջրագծերը,որպեսզի վթարների դեպքում խուսափենք տհաճ
դեպքերից:Խմելու ջրի մանրէազերծումը կառաջարկեի իրականացնել առողջության համար անվնաս
նյութով:Բոլոր արտադրական գործարանների վրա կսահմանեի հսկողություն,որպեսզի արտադրական
թափոնները ուղղարկվեին հատուկ մշակման,այլ ոչ թե թափվեին մոտակա գետերը:Կշատացնեի որակյալ
մասնագետների քանակը,ովքեր ցանկացած պահի կկարողանաին արձագանքել և օպերատիվ կերպով
վերացնել ծագած խնդիրը:
No comments:
Post a Comment