Ֆլորիդայի պոլիտեխնիկական համալսարանը նոր գրադարան ունի: Դրա նախագծի
վրա աշխատել է Սանտյագո Կալատրավան: Շքեղ ճարտարապետությամբ և դիզայնով այս շինությունն
ունի հարմարավետ կահավորված աշխատատեղեր: Չնայած այդ բոլոր հարմարություններին` մի
փոքրիկ բան պակասում է`տպագիր գրքերը:
Տպագիր դասագրքերի և գիտական գրականության փոխարեն այժմ օգտագործվում
են էլեկտրոնային գրքեր:Այստեղ հարյուր երեսունհինգ հազարից ավելի վերանվանված էլեկտրոնային
գիրք կա:
Էլեկտրոնային գրադարանից կարելի է օգտվել <<ընթերցարան>>-ի,պլանշետի
կամ նոթբուքի միջոցով:Դրա հետ մեկտեղ գրադարանում կան պատճենահանման սարքեր,որոնց օգնությամբ
հարկ եղած դեպքում կարելի է անհրաժեշտ նյութը պատճենահանել:
Այս ամենից զատ, ուսանողը ցանկության դեպքում կարող է ձեռք բերել
տպագիր գիրք ցանկացած գրախանութից, իսկ դասագրքերը`նահանգի տասնմեկ համալսարաններից
որևէ մեկի գրադարանից:
Ինչ վերաբերվում է էլեկտրոնային գրադարանին,Ֆլորիդայի պոլիտեխնիկը
վաթսուն հազար դոլար է ծախսել, որպեսզի գրքերի անվճար հասանելիություն ապահովի իր ուսանողների
համար:Եթե ուսանողին անհրաժեշտ է գիրք,դասագիրք կամ գիտական գրականություն,ապա նա կարող
է հատուկ ինտերֆեիսով ընտրել անհրաժեշտ գիրքը և գնել այն համալսարանի հաշվին:
Պետք է նշել,որ
Ֆլորիդայի պոլիտեխնիկական համալսարանն եզակի չէ իր փորձում:Նույն սկզբունքով է ստեղծված
նաև ՆԱՍԱ-ի և Օրլանդոյում գտնվող,Ֆլորիդայի կենտրանական համալսարանի բժշկական գրադարանը:
No comments:
Post a Comment