Սոկրատես`
·
Ես գիտեմ,
որ ոչինչ չգիտեմ :
·
Ամեն
մարդու մեջ էլ արև կա. Պետք է միայն թույլ տալ,որ այն լույս տա:
·
Չի կարելի
բուժել մարմինը`չբուժելով հոգին:
·
Մեկը
հարցրել է Սոկրատեսին ամուսնանա, թե՞ ոչ: Սոկրատեսը պատասխանել է.<<Արա որն ուզում
ես, միևնույնն է կփոշմանես>>:
·
Նա է
առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության
հարստության մասին:
·
Հաճախ
նայելով շուկայում վաճառվող իրերին Սոկրատեսն ասում էր.<<Ինչքան բան կա, առանց
որոնց կարելի է ապրել>>:
·
Ում չի
հարվածում խոսքը, նրան չի հարվածի նաև գավազանը:
·
Հագուստի
մեջ աշխատի՛ր լինել վայելչագեղ,բայց ոչ պճնամոլ. Վայելթագեղության հատկանիշը պատշաճությունն
է, իսկ պճնամոլության հատկանիշը` անչափավորությունը:
Պլատոն`
·
Գիտելիքը
ճշմարիտ կարծիքն է:
·
Հերոսը
ծնվում է հարյուրի մեջ, իմաստունը`հազարի, բայց կատարյալ մարդ չի կարելի գտնել հարյուր
հազարների մեջ:
·
Լիակատար
տգիտությունը ամենամեծ չարիքը չէ. վատ յուրացված գիտելիքների կուտակումն ավելի վատ
է:
·
Լավ սկիզբը
գործի կեսն է:
·
Իրենց
թշվառությունների համար մարդիկ հակված են մեղադրել ճակատագրին, աստվածներին և ում ասես,
բայց ոչ միայն իրենք իրենց:
·
Ով երբեք
հավատարմության երդում չի տվել, նա երբեք այն չի խախտի:
·
Տգետ
են լինում միայն նրանք, ովքեր վճռում են մնալ այդպիսին:
·
Ամենայն
իմաստության հիմքը համբերությունն է:
·
Աշխատելով
ուրիշների երջանկության համար` մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը:
No comments:
Post a Comment