Sunday 7 December 2014

Նավթ, Գազ, Ածուխ

1.Համեմատել գազը,նավթը և ածուխը,ըստ տարածվածության:
2.Ըստ պաշարների շահագործման:
3.Ըստ շահագործման անվտանգության:

1.Նավթի պաշարների քանակով ամենահարուստը Վենեսուելան է:Ամենաշատ նավթը արտադրում են Սաուդյան Արաբիայում:
ՕՊԵԿ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն)-ի կազմի մեջ են մտնում 12 երկրներ՝ Իրան, Իրաք,Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Քաթար, Լիբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր և Անգոլա։ Կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում։
Միայն աշխարհի վեց երկրներն են օժտված նավթային պաշարներով, որոնք գերազանցում են 10 մլրդ տոննան` Սաուդյան Արաբիան`43.18 մլրդ տոննա, Վենեսուելլան`11 մլրդ տոննա, Իրանը`15.47 մլրդ տոննա , Քուվեյթը`15.81 մլրդ տոննա , Արաբական Միացյալ Էմիրաթները`15.98 մլրդ տոննա,  Իրաքը`18.7 մլրդ տոննա, Ռուսաստանի նավթային պաշարները կազմում են համաշխարհային պաշարների մոտավորպես 4.8 % (8 մլրդ):
ԱՊՀ երկրներից Մոլդավան չունի նավթային պաշարներ, իսկ Տաջիկիստանը, Հայաստանը և Վրաստանը ունեն նավթային պաշարներ, որոնց քանակությունը չի գերզանցում 15 մլն տոննան:
Ներկայումս նավթային հանքահորերը ունեն խիստ անբարենպաստ տեղակայում, այդ իսկ պատճառով նավթը օգտագործողներին հասցնելը բավականին թանկ է նստում արդյունահանողների և վերամշակողների վրա, դրանով են պայմանավորված նրանց բարձր գինը: Նավթ արտահանող առաջատար երկրներն են ` Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Կանադան, ՄԱԷ-ն, Քուվեյթը, Իրաքը:
Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր): Աշխարհում էներգիայի պահանջարկի ավելի քան 20 %-ը բավարարում է բնական գազը։ Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:
Ածխի մեծ պաշարներ կան Չինաստանում, ԱՄՆ-ում, Ինդոնեզիայում և շատ այլ ուրիշ երկրներում:
Գիտնականների հաշվարկներով, եթե նոր հանքավայրեր   չհայտնաբերվեն և հայտնաբերված հանքավայրերն էլ շահագործվեն ներկայիս տեմպերով, ապա նավթի պաշարները կբավականացնեն մարդկությանը 40 տարի, գազի պաշարները` 70 տարի, իսկ ածխինը մոտ 400 տարի:
2.Ածուխի կեսից ավել պաշարները օգտագործում են զարգացող երկրներում, ընդ որում Միայն Չինաստանում օգտագործում են ածխի պաշարների 50%-ը:
Բնական գազի և նավթի խոշոր սպառողները հիմնականում հանդիսանում են զարգացած երկրները:

3.Այս երեք նյութերց ամենամաքուրը այրվում է բնական գազը: Այն գրեթե չի աղտոտում բնությունը: Այն տեղափոխվում է խողովակաշարներով:  Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ օգտագործելու դեպքում, էականորեն կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, որոշ հետազոտողների կարծիքով մինչև 20%:
Ածուխն արտահանվում է բաց և փակ եղանակով, և երկու     դեպքում էլ վնասի չափերը մեծ են լինում: Առաջինի դեպքում առաջանում են հողային դատարկություններ և սրանից բխող բացասական հետևանքները: Իսկ երկրորդի դեպքում անրհրաժեշտ է լինում վերացնել հսկայական հողային շերտ, որպեսզի հասնեն ածուխին:
Ածուխը հիմնականում օգտագործում են բնակարանները տաքացնելու համար, սակայն ածուխի այրումից առաջանում է ածխածին և այն երկրները, որոնք շատ են օգտագործում ածուխ՝ նրանց օդը աղտոտված է:
Նավթը մեծ վտանգ է ներկայացնում ջրային տարածքների համար ,քանի որ  նավթային հանքահորերը գտնվում են ջրային ավազանների հատակում: Վթարների դեպքում ոչ միայն աղտոտվում և մեծ վնաս է հասցվում ջրային տարածքներին, այլև կենդանական և բուսական աշխարհին:
Այս վառելիքի այրումից առաջացած վնասակար արտանետումները վնասումեն մարդուն և աղտոտում մթնոլորտը:​

No comments:

Post a Comment