Աղետները պատահարներ են, որոնց
հետևանքով տարբեր չափերի վնասներ է հասցվում մարդկանց և բնությանը: Աղետները լինում
են բնածին և տեխնածին:
Բնածին աղետները պատահարներ
են, որոնց առաջացման պատճառը չի հանդիսանում մարդու գործունեությունը(օր.` երկրաշարժ, ցունամի, հրաբուխի
ժայթքում և այլն): Այս դեպքում մարդը` գործունեությամբ
միայն կարող է կա՛մ մեծացնել բնածին աղետների
հասցրած վնասները` իր անհեռանկարային, շրջակա միջավայրի համար վնասակար գործունեությամբ,
կա՛մ էլ մեղմացնել սպասվելիք հետևանքները: Իսկ տեխնածին աղետները` ի՛ տարբերություն
բնածինի, առաջանում են միմիայան մարդկության վնասակար գործունեության պատճառով(օր.`ատոմակայանի պայթուն, լճերի և գետերի
աղտոտում և այլն):
Օրինակ 2011թ.-ի մարտի
11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժն իր հետ բերեց լուրջ հետևանքներ:
11.03.2011: Ճապոնիայում տեղի են ունեցել ուժգին երկրաշարժեր, որին հետևել է ցունամի: Առաջին հարվածը եղել է 8.9 մագնիտուդ, այնուհետև 10 մետրանոց ցունամիի ալիքը ներթափանցել է ցամաք մինչև 5կմ:
Տեղի ունեցածի հետևանքով, հրդեհներ են տեղի ունեցել նավթավերամշակման գործարաններում, տեղի է ունեցել քիմիկատների արտահոսք քիմիական արտադրությունից եւ ամենից աղետալին՝ շարքից դուրս է եկել Ֆուկուշիմայի ատոմակայանի հովացման համակարգը, ինչի հետևանքով տեղի են ունեցել պայթյուններ, ռադիացիայի արտահոսք:
Տեղի ունեցածի հետևանքով, հրդեհներ են տեղի ունեցել նավթավերամշակման գործարաններում, տեղի է ունեցել քիմիկատների արտահոսք քիմիական արտադրությունից եւ ամենից աղետալին՝ շարքից դուրս է եկել Ֆուկուշիմայի ատոմակայանի հովացման համակարգը, ինչի հետևանքով տեղի են ունեցել պայթյուններ, ռադիացիայի արտահոսք:
12.03.2011: Տեղի են ունենում նոր ցնցումներ եւ դրանց հետևող ցունամիներ: Քաղաքները հոսանքազրկված են, Տոկիոյի մետրոն կանգնեցված է: Ֆուկուշիմաի վարչական տարածքից էվակուացնում են մարդկանց: Փրկարարները աշխատանքներ են տանում ատոմակայանում:
14.03.2011: Ատոմակայանում նորից պայթյուններ են: Պատճառը ջրածնի կուտակումներն են չափից դուրս բարձր ջերմաստիճանի պատճառով:
15.03.2011: Ճապոնիայի էլ.
ցանցերի պատասխանատուները հայտնում են, որ գոյություն ունի միջուկային վառելիքի հալման վտանգ, որի հետևանքով կարող է տեղի ունենալ ռադիացիայի արտահոսք: Մի քանի ռեակտորներ հերթով շարքից դուրս են գալիս: Ճապոնիան մեծացնում է էվակուացիայի գոտու շառավիղը:
16.03.2011: Գործի են դրվել ուղղաթիռներ, որոնցից ատոմակայանի 3-րդ բլոկի վրա փոշիացնում են ջուր եւ նյութեր, որոնք պետք է կլանեն միջուկային արտահոսքը: Նպատակն է կանխել այդ բլոկի պայթյունն ու միջուկային արտահոսքը:
Այս ամենի ֆոնի վրա, Ճապոնիայում նկատվել
է ցուրտ եղանակ եւ ձյուն է տեղացել՝ դժվարացնելով որոնողական աշխատանքները: Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթևան, կորցրել են հարազատներին:
Աղբյուր`www.akumb.am
Այս ամենից հետո մարդաշատ և գեղեցիկ տարածքները դարձել են ավերակներով
լի դատարկ տարածքներ:
Շատ դեպքերում կարելի է մեղմացնել աղետների հետևանքները և նույնիսկ
կանխել դրանք: Օրինակ տեխնածին աղետներից շատերը կարելի է կանխել, քանի որ դրանք մարդու
գործունեության հետևանքով են առաջանում: Պակասեցնելով շրջակա միջավայրի համար վտանգավոր
գործունեությունների քանակը կարելի է պակասեցնել նաև ապագայում հնարավոր աղետների քանակը:
Լինելով հետևողական,պակասեցնելով շրջապատի աղտոտումը, կառուցելով սեյսմակայուն շինություններ, զարգացնելով գիտությունը, որպեսզի կարողանան շուտ կանխատեսեն ապագայում հնարավոր աղետները և կանխեն` կարելի է խուսափել աղետներից կամ գոնե դրանց հետևանքներից:
No comments:
Post a Comment