Մ.Ասատրյան <<Փիլիսոփայության ներածությունը>>`
Ճշմարտությունը մարդկային իմացության
անմիջական եւ ընդհանուր նպատակն է: Մարդը ճանաչում է աշխարհը հանուն ճշմարտության,
ձգտելով պարզել, իմանալ ճշմարտությունը:
Ընդհանուր առմամբ ճշմարտությունը
մարդու մտքի, գիտելիքի համընկնումն է իրականության հետ:
Բացարձակ եւ հարաբերական ճշմարտություն`
Բացարձակ ճշմարտությունն իր առարկայի
լրիվ, սպառիչ, մանրամասն ու ճշմարիտ արտացոլումն է: Այն կատարյալ է եւ որեւէ փոփոխության
ենթակա չէ, այն հավիտենական ճշմարտություն է: Հարաբերական ճշմարտությունն, ընդհակառակը,
արտացոլում է իրականությունը ոչ լրիվ, ոչ սպառիչ, թերի ու մոտավորապես: Այն անկատար
է, փոփոխական եւ ժամանակավոր:
Բացարձակ եւ հարաբերական ճշմարտության փոխհարաբերության վերաբերյալ ձեւավորվել են 3 տարբեր տեսակետներ:
Բացարձակ եւ հարաբերական ճշմարտության փոխհարաբերության վերաբերյալ ձեւավորվել են 3 տարբեր տեսակետներ:
1.Առաջինը դասական մետաֆիզիկայի տեսակետն է, որն ընդունում է բացարձակ ճշմարտությունը
եւ ժխտում է հարաբերական ճշմարտությունը: Ըստ այս տեսակետի, մի որեւէ միտք կարող է
կամ բացարձակ ճշմարտություն լինել, կամ էլ՝ բացարձակ մոլորություն: Միջինը չկա: Ճշմարտությունն
ու մոլորությունը, հետեւաբար, բացարձակապես հակադիր են միմյանց: Այս տեսակետը տանում
է դեպի ճշմարտության մոնիստական ըմբռնումը: Մոնիզմը պնդում է, որ ամեն մի իրի կամ երեւույթի
մասին ճշմարտությունը մեկն է, միակն է: Երկու եւ ավելի ճշմարտություն չի կարող լինել:
Բացարձակ ճշմարտության մետաֆիզիկական
ըմբռնումը՝2. դոգմատիզմի իմացաբանական
հիմքն է:
Բացարձակ եւ հարաբերական ճշմարտության
հարցում 3.երրորդ տեսակետը Հեգելի մշակած
դիալեկտիկական տեսակետն է: Ի տարբերություն դոգմատիզմի եւ ռելյատիվիզմի, դիալեկտիկան
ընդունում է եւ բացարձակ, եւ հարաբերական ճշմարտությունը, համարում է դրանք իրար հետ
անխզելիորեն կապված:
Կոնկրետ ճշմարտություն: Դիալեկտիկան
ասում է. վերացական ճշմարտություն չկա, ճշմարտությունը միշտ կոնկրետ է, այսինքն՝ կախված
է որոշակի պայմաններից ու իրավիճակներից: Եթե դրանք փոխվում են, ապա պետք է փոխվի նաեւ
ճշմարտությունը:
Ճշմարտության կոնկրետությունը
պահանջում է. մի որեւէ մտքի, դրույթի կամ գաղափարի ճշմարիտ լինելու կամ չլինելու հարցը
լուծելիս պետք է հաշվի առնել այն պայմաններն ու իրավիճակները, որոնց սահմաններում դրանք
ճշմարիտ են եւ որոնցից դուրս դառնում են մոլորություն: Ճշմարտության կոնկրետությունը
սկզբունքային կարեւորություն ունի իմացության տեսության համար: Այն մի սկզբունք է,
որն ուղղված է դոգմատիզմի եւ նրան ուղեկցող ամեն տեսակի սխեմատիզմի, շաբլոնի եւ մտքի
քարացման դեմ:
Մարդկային իմացության գործընթացն ունի 2 կողմ, որոնք կոչվում են իմացության սուբյեկտ եւ օբյեկտ: Իմացության սուբյեկտն աշխարհը ճանաչող մարդն է, իսկ օբյեկտը՝ նրա կողմից ճանաչվող իրերն ու երեւույթները, նրանց որոշակի կողմերն ու հատկությունները: Այս տեսակետից ոչ ամեն մի իր կամ երեւույթ, ոչ ամեն մի կողմ կամ հատկություն է իմացության օբյեկտ, որովհետեւ աշխարհում կան անթիվ ու անհամար այնպիսի բաներ, որոնց գոյության մասին մարդը գաղափար անգամ չունի: Բնականաբար դրանք իմացության օբյեկտ լինել չեն կարող:

Իմացության օբյեկտից տարբերվում է իմացության առարկան:
Վերջինն իմացության օբյեկտի մի մասը, մի կողմը կամ մի հատկությունը կարող է լինել:
Իմացության սուբյեկտը նախ եւ առաջ անհատն է իր ընդունակություններով
եւ գիտելիքների պաշարով, ապա անհատների առանձին խմբեր:
Մարդկային իմացության գործընթացը տեղի է ունենում
իմացության սուբյեկտի եւ օբյեկտի բազմաբնույթ բարդ փոխազդեցությունների շնորհիվ:
Սակայն ի՞նչ է պրակտիկան:
Ընդհանուր առմամբ պրակտիկան (հունարեն պրակտիկոս-գործունյա, գործունակ բառից) մարդու նյութական, առարկայական նպատակադիր գործունեությունն է, որի ընթացքում նա վերափոխում է աշխարհի իրերն ու երեւույթները, դարձնում է դրանք նյութական բարիքներ: Մի խոսքով, պրակտիկան մարդու վերափոխիչ գործունեությունն է, որի միջոցով նա հարմարեցնում է աշխարհն իր պահանջմունքներին: Իր ձեւերով այն չափազանց բազմազան է, բայց առանձնանում են նրա 4 հիմնական ձեւերը:
1.Պրակտիկայի առաջին հիմնական ձեւը մարդկանց արտադրական գործունեությունն է՝ արդյունաբերության, գյուղատնտեսության եւ արհեստների բնագավառում:

2.Պրակտիկայի երկրորդ հիմնական ձեւը մարդկանց հասարակական-պատմական
գործունեությունն է: Այն նպատակ ունի վերափոխելու, բարելավելու հասարակական հարաբերությունները,
հասարակական հիմնարկությունները, պետական կարգը, հասարակարգը:
3. Պրակտիկայի երրորդ հիմնական ձեւը նյութական գործունեությունն
է գիտության ու տեխնիկայի բնագավառում, մասնավորապես գիտափորձը եւ դիտարկումները:
4. Վերջապես, պրակտիկայի չորրորդ հիմնական ձեւը
ստեղծագործական եւ կատարողական գործունեությունն է արվեստի բնագավառում:
Կանկե<<Փիլիսոփայություն>>`
Ստեղծագործական գործունեությունը և ուսուցման մեթոդները
ուսումնասիրող գիտությունը կոչվում է էվրիստիկա:
No comments:
Post a Comment