Վինձորների դինաստիա
Ներածություն
Նախագիծն այժմ Անգլիայում իշխող թագավորական
ընտանիքի՝ Վինձորների վերաբերյալ է: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել թագավորական
ընտանիքի ծագումնաբանությունը, առանձին գահակալների քաղաքական դիրքորոշումները, գործունեությունը՝
իրենց իշխանության օրոք:
Աշխատանքը պատրաստելու ընթացքում
հանդիպեցի հայալեզու աղբյուրների բացակայության, ինչպես նաև առհասարակ աղբյուրների
պակասի խնդրին:
Վինձորների դինաստիա, ծագումնաբանություն
Վինձորների դինաստիան ներկայումս
Անգլիայում իշխող արքայատոհմն է:
Այն հանդիսանում է Սաքսեն- Կոբուրգ-Գոթական դինաստիայի
ճյուղը (նաև Վետինների[1] դինաստիայի
ճյուղը), որին պատկանել է Վիկտորիա թագուհու ամուսինը՝ արքայազն Ալբերտը(Վիկտորիա թագուհին
եղել է Հանովերյան[2]
դինաստիայից): Սաքսեն- Կոբուրգ- Գոթական դինաստիային պատկանող միակ թագավորը, ով նաև
եղել է Մեծ Բրիտանիայի թագավոր, պաշտոնապես
համարվում է Էդուարդ VII(1901-1910 թթ.):
Ջորջ V-րդը
1917 թվականի հուլիսի 17-ին դինաստիայի գերմանական անունից(Սաքսեն- Կոբուրգ-Գոթեր)
ազատվելու համար (կապված Առաջին Համաշխարհային պատերազմի հետ), այն անվանակոչեց
<<Վինձոր>> , որը ծագում է բրիտանական Վինձոր պալատի (Բրիտանիայի միապետի
գլխավոր նստավայրերից մեկը) անունից:
Եթե նայենք ավանդական ծագումնաբանության
տեսակետից, որում ժառանգական իրավունքը պատկանում է արական ճյուղին, ապա Վինձորների
դինաստիան պետք է Եղիսաբեթ II թագուհիով ավարտվեր, արքայազն Չարլզը և նրա հետնորդները պետք է
պատկանեին Օլդենբուրգի արքայական տան[3] Գլյուքսենբուրգյան
ճյուղին, որից որ սերում էր Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլլիպը(այս
թագավորական տանն են պատկանել նաև ռուսական կայսր Պետրոս III-ը
և նրա բոլոր հետնորդները՝ արական գծով): Բայց համաձայն 1952 թվականի հռչակագրի, ինչպես
ռուսական կայսրերը իրենց կոչեցին Ռոմանովներ, այնպես էլ Չարլզը և իր հաջորդները շարունակում
են կոչվել Վինձորներ:[4]
Ջորջ V(կառավարել է՝1910-1936թթ.)
Ջորջ V(Ջորջ
Ֆրեդերիկ Էռնեստ Ալբերտ)-ը ծնվել է 1865 թվականի
հուլիսի 3-ին, Մալբորո Հաուսում[5](Լոնդոնում):
Նրա ծնողներն էին Էդուարդ VII և Ալեքսանդրա Դատսկայան[6]: Ջորջ V-ը լինելով ընտանիքի երկրորդ զավակը, ստացել է զինվորական-ծովային
կրթություն: Ավագ եղբոր՝ Ալբերտ Վիկտորի մահից հետո (1892թ. գրիպի էպիդեմիայից )Ջորջը
դարձավ ճյուղի երկրորդ իրավահաջորդը: 1893թ.-ին Վիկտորիա թագուհին նրան շնորհեց Յորքի
դուքսի կոչումը:
1893թ.-ի հուլիսին ամուսնացել է բադեն-վյուրտեմբերգի արքայադստեր՝ Վիկտորիա Մարիա
Տեկացու հետ, ով նշանված էր իր ավագ եղբոր հետ:
Վիկտորիա թագուհու մահից հետո՝
1901թ.-ի հունվարին, որպես հետնորդ Ջորջը ստացելէ Կորնոուլի և Ռոտսեյի դուքսի կոչում:
Իսկ Նույն թվականի նոյեմբերի 9-ին հոր՝ Էդուարդ
VII-ի թագադրությունից հետո
դարձավ Ուելսի արքայազն:
Էդուարդ VII-ի մահից հետո(1910թ. մայիսի 6)՝1911թ.- ի հուլիսի 22-ին Ջորջ V-ը Վեստմիստրյան
աբբայությունում թագադրվեց որպես երկրի թագավոր:
Նրա կառավարման տարիներին մեծ խնդիրներ
առաջացան: Սկզբում Լորդերի պալատը մերժեց համայնքի առաջարկած բյուջեի վերաբերյալ ծրագիրը:
Ի պատասխան դրա՝ համայնքը առաջադրեց օրինագիծ, ըստ որի Լորդերի պալատի իրավունքները
պետք է սահամանափակվեին: Վարչապետ Հերբերտ Ասքվիտի պահանջին ընդառաջ թագավորը պարտավոր
էր նպաստել օրինագծի ընդունմանը:
Ավելի ուշ ևս մի խնդիր ծագեց, այս
անգամ Իռլանդիայի ինքնիշխանության վերաբերյալ:
Ապստամբությունից խուսափելու համար թագավորը 1914թ.-ին հրավիրեց բոլոր կուսակցություների
ներկայացուցիչներին հարցը քննարկելու, բայց ոչ մի որոշում չընդունվեց: Անգլա-Իռլանդական
պայմանգիրը կնքվեց 1921թ.-ին:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
Ջորջ V-ը հրաժարվեց բոլոր գերմանական տիտղոսներից՝ տրված իրեն և իր ընտանիքին,
իսկ գերմանական Սաքսեն- Կոբուրգ- Գոթական տոհմանունից ազատվելու համար այն փոխաարինեց
<<Վինձոր>>-ով:
1923-1929թթ. տնտեսական ճգնաժամի
և կուսակցական մեծամասնության բացակայության պայմաններում (1924թ.) թագավորը ստիպված
էր վարչապետ՝Պահպանողական կուսակցության անդամ, Բալդուինի փոխարեն վարչապետ նշանակել
Լեյբորիստ Մակդոնալդին: Վերջինիս թեկնածությունը թագավորը 1931թ.-ին առաջադրում է կուսակցությունների
կոալիցիոն իշխանության գլխավորի պաշտոնի համար:
1931թ.-ին ընդունվեց Վեստմիստրյան
կանոնադրությունը, որը կարգավորում էր Մեծ Բրիտանիայի և նրա գերիշխանությունը ընդունող
պետությունների հարաբերությունները, ստեղծվեց <<Ազգերի համագործակցություն>>-ը
և Ջորջ V-ը դարձավ այդ բոլոր պետությունների թագավոր:
Էդուարդ
VIII(կառավարել է՝1936 հունվար 10- դեկտեմբերի 11)
Էդուարդ VIII-ը ( Էդուարդ Ալբերտ Ջորջ
Էնդրյու Պատրիկ Դեիվիդ) ծնվել է 1894թ.-ի հուլիսի 23-ին Ուայթ-Լոջում՝ Սուրեյու: Նա
Վիկտորիա թագուհու ավագ ծոռն է:
1910թ. մայիսի 6-ին պապի՝ Էդուարդ
VII-ի մահից հետո 15 ամյա արքայազնը մեխանիկորեն դարձավ գահաժառանգ,
իսկ նույն թվականի հունիսի 2-ին հայրը՝ Ջորջ V-ը, շնորհեց <<Ուելսի արքայազն>> տիտղոսը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
ծառայել է բանակում, մասնակցել է պատերազմին: 1916թ.-ի մայիսի 16-ին ռուսական կայսեր՝
Նիկոլայ II-ի կողմից պարգևատրվել է սբ.Գեորգիի շքանշանով:
1936թ.-ի հունվարի 20-ին՝ Ջորջ V-ի մահից հետո Ուելսի արքայազն Էդուարդը դառնում է Անգլիայի, Իռլանդիայի
և <<Համագործակցության>> երկրների թագավորը, Հնդկաստանի կայսրը:
Էդուարդը իր կառավարման ընթացքում
հստակ կողմնորոշումներ ուներ՝ դեմ էր Գերմանիայի ներքին գործերին խառնվելուն, պաշտպանում
էր Մուսոլինիին՝ Եթովպիայի դեմ ցուցաբերած ագրեսիայում, կոնֆլիկտների մեջ էր մտնում
իշխանության հետ՝ քաղաքական հարցերի շուրջ:
Ըստ անգլիական եկեղեցու Էդուարդը
լինելով Անգլիայի թագավորը և անգլիական եկեղեցու
գլուխը, չէր կարող ամուսնանալ բաժանված կնոջ հետ: Չնայած այս փաստին, նա ցանկանում
էր ամուսնանալ Ուոլիս Սիմսոնի հետ, ով նախկինում ամուսնացած էր եղել:
Իշխանությունը և <<Համագործակցության>>
երկրները՝ բացի Իռլանդիայից, դեմ էին նրա այդ
որոշմանը: Նրանք պահանջում էին Էդուարդից ընտրություն կատարել:
Էդուարդը չցանկանալով երկրում ճգնաժամ
առաջացնել , որոշեց հրաժարվել գահից և ամուսնանալ իր սիրելի կնոջ հետ: Նա 1936թ.-ի
դեկտեմբերի 10-ին իր ամրոցում, երեք եղբայրների ներկայությամբ ստորագրեց գահից հրաժարվելու
մասին փաստաթուղթը: Հաջորդ օրը նա տվեց իր համաձայնությունը, որպեսզի փաստաթուղթը հրապարակվի
բոլոր այն երկրներում, որոնք ընդունում են Անգիայի գերիշխանությունը, բացի Իռլանդիայից,
որը չէր ցանկացել նման դեպքում խորհրդարան հրավիրել: Իռլանդիան միայն դեկտեմբերի
12-ին ընդունեց այս որոշումը՝ Անգլիայից 24 ժամ անց:
Էդուարդ VIII-ի հրաժարականից հետո, ըստ հերթականության թագավոր դարձավ Յորքի
դուքս Ալբերտ Ջորջը, իսկ նրա աղջիկը՝ արքայդուստր Եղիսաբեթը դարձավ թագաժառանգ:
Ջորջ VI-ը
Էդուարդին շնորհեց <<Վինձորյան դուքս>> կոչումը, որին միայն նա է արժանացել:
Նա նաև նշանակվել է Բահմյան կղզիների նահանգապետ:
Էդուարդը իր կնոջ հետ եղել է Գերմանիայում,
հանդիպել Հիտլերի և այլ քազաքական գործիչների հետ: Նախկին թագավորը կարծում էր, որ
պատմականորեն Ռեինայի[8] շրջանը պատկանում
է գերմանիային:
Նա մահացավ 1972թվականի մայիսի
28-ին:
Ջորջ
VI(կառավարել
է՝1936-1952թթ.)
Ջորջ VI-ը(
Ալբերտ Ֆրեդերիկ Արթուր Ջորջը) ծնվել է 1895թ.-ի դեկտեմբերի 14-ին, Յորք ամառանոցում:
Նա Ջորջ V-ի և նրա կնոջ՝ Մարիայի որդին է: Համեստ և ամաչկոտ անձնավորություն
էր, որը գուցե կապված էր նաև իր կակազելու հետ:
Կրթությունը ստացել է Օսբորնում և
Դորտմուտում գտնվող թագավորական ռազմածովային ուսումնարանում: Մասնակցել է Յուտլանդիայի
ճակատամարտին: Այնուհետև հիվանդության պատճառով տեղափոխվում է ծովային ավաիացիա: Պատերազմից
հետո՝ 1919թ.-ի ընթացքում, Քեմբրիջի համալսարանի քոլեջում ուսումնասիրել է պատմություն
և էկոնոմիկա:
1920թ.-ի հուլիսի դարձել է Յորքի
դուքս: 1923թ.-ի ապրիլի 26-ին ամուսնացել է օրիորդ Եղիսաբեթ Բոուս- Լայնի հետ: Ունեցել
է երկու դուստր՝ Եղիսաբեթ Ալեքսանդրան(Եղիսաբեթ II)
և արքայադուստր Մարգարեթ Ռոզը:
Եղբոր՝ Էդուարդ VIII-ի հրաժարականից հետո, նա 1936թ.-ի դեկտեմբերի 11-ին դարձավ թագավոր:
Թագադրվեց 1937թ.-ի մայիսի 12-ին՝ այն օրը, երբ պետք է Էդուարդ VIII-ը թագադրվեր: Մի քանի օր անց Իռլանդիայի անկախ պետության պառլամենտն
օրենք ընդունեց, ըստ որի Իռլանդիայի տարածքում համարիա ամբողջությամբ սահմանափակվում
էր թագավորի իրավունքները:
Երկրորդ Համաշխարհային պատերազմի
նախօրեին թագավորը բազմիցս ցանկացել է դիմել Հիտլերին <<հանգստացնող>>
նամակով, սակայն վարչապետ Չեմբերլենը կարծում էր, որ իր դիվանագիտությունը բավական
էր: 1940թ.-ի մայիսին ձևավորվեց նոր իշխանություն, որի վարչապետը Ու. Չերչիլն էր:
1939թ.-ի դեկտեմբերին թագավորն եղավ Ֆրանսիայում տեղակայված բրիտանական
զորքերի մոտ, իսկ 1943թ.-ի հուլիսին ինքնաթիռով հետևում էր Հյուսիսային Աֆրիկայում
գտնվող դաշնակիցների զորքերին: Նա նաև եղել է Ալժիրում, Տրիպոլում , Մալթայում և այլուր:
1940թ.-ին միապետի նստավայրը նունպես
գնդակոծվում էր: Այդ տարվա սեպտեմբերի 12-ին ռումբն ընկավ Բուկինգեմիան պալատից 20
մետր հեռավորության վրա: Չնայած այս ամենին թագավոր մտադի չէր լքել երկիրը, այլ ընդհակառակը՝
պատրաստ էր անհրաժեշտության դեպքում մասնակցել պայքարին:
1945թ.-ին, երբ երկրի վարչապետ դարձավ
Կ.Էտլին, թագավորը մեծ ադեցություն ունեցավ իշխանության վրա: Դա արտահայտվում է նրանով,
որ արտաքին գործերի նախարար նշանակվեց Է.Բեվինը, ով հայտնի էր իր հակասոցիալիստական
հայացքներով: Պետք է նշել, որ Ջորջ VI-ը դեմ էր արդյունաբերության
համատարած ազգայնացմանը, որը առաջացել էր լեյբորիստների ժամանակով:
Ջորջ VI-ի կառավարման տարները նշանավորվում
են Բրիտանական կայսրության անկման և Ազգերի Համագործակցության ստեղծումով:
1948թ.-ին լիակատար անկախություն
ստացավ Հնդկաստանը, իսկ 1949թ.-ին՝ Իռլանդիան: Ջորջը շատ դժգոհ էր այս երևույթից:
1951թ.-ին Չերչիլը, ում անվերապահորեն
վստահում էր թագավորը, կրկին վերադարձավ իշխանություն:
Ջորջ VI-ը մահացավ 1952թ.-ի փետրվարի
6-ին թոքի քաղցկեղից:
Եղիսաբեթ
II(կառավարում
է ՝1952թ.-ից)
Եղիսաբեթ II-ը(Եղիսաբեթ Ալեքսանդրա Մերին) ծնվել է 1926թ.-ի ապրիլի 26-ին,
Լոնդոնում: Նա Ջորջ VI-ի և Եղիսաբեթ Բոուս Լայնի ավագ դուստրն է:
Կրթությունը ստացել է տան պայմաններում,
ուսումնասիրել է՝ Սահմանադրության պատմություն, իրավագիտություն, կրոն, արվեստ և ինքնուրույն
սովորել է Ֆրանսերեն:
Եղիսաբեթ II-ը ծննդյան օրից եղել է Յորքի արքայադուստր և ճյուղում երրորդը՝
իր հորեղբոր՝ Էդուարդ VIII-ից և իր հորից՝ Ջորջ VI-ից հետո: Էդուարդ VIII-ն էր, որ պետք է ժառանգեր
գահը, և նրա երեխաները պետք է լինեին թագաժառանգներ, հետևաբար Եղիսաբեթ II-ը չէր համարվում գահի իրական թեկնածու: Սակայն Էդուարդ VIII-ը հրաժարվեց գահից և Ջորջ VI-ը
դարձավ թագավոր,և այդ պատճառով Եղիսաբեթ II-ը ինքնաբերաբար դարձավ թագաժառանգ,
որպես ընտանիքի ավագ երեխա: Եթե Ջորջ VI-ի ընտանիքում ծնվեր արու
զավակ, ապա հենց նա կհաջորդեր հորը:
Եղիսաբեթը 13 տարեկան էր, երբ սկսվեց
Երկրորդ համաշխարհային պատերազմը(1939- 1945 թթ.): 1944թ.-ին նա դարձավ հինգ
<<պետական խորհրդատուներ[9]>>-ից
մեկը: 1945թ.-ի փետրվարին, Եղիսաբեթ II-ը <<Տարածքային օժանդակ
ծառայության>> կանանց ինքնապաշտպանական ջոկատում վերապատրաստվում է, որպես շտապ
օգնության ավտոմեքենայի մեխանիկ-վարորդ և ստանում լեյտենանտի կոչում:
1947թ.-ին 21-ամյա Եղիսաբեթ II-ը դարձավ 26-ամյա Ֆիլիպ
Մոունթբեթթենի՝ բրիտանական նավատորմի սպայի, հունական և դանիական թագավորական ընտանիքների
անդամի, Վիկտորիա թագուհու ծոռան կինը: 1948թ.-ին ծնվեց նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը,
իսկ 1950թ.-ի օգոստոսի 15-ին՝ արքայադուստր Աննան:
Հոր՝ Ջորջ VI-ի, մահից հետո(1952թ.-ի փետրվարի 6) Եղիսաբեթ II-ը հռչակվեց թագուհի: Նրա թագադրությունը տեղի ունեցավ 1953թ.-ի
հունիսի 2-ին,Վեստմիստրյան աբբայությունում: Այս թագադրությունը առաջինն էր, որ ցուցադրվեց
հեռուստատեսությամբ:
1952թ.-ին թագուհին հրապարակեց հռչակագիր,
ըստ որի Չարլզը և իր հետնորդները պատկանում են Վինձորների արքայատոհմին:
1953-1954թթ.-ին թագուհին այցելեց
<<Համագործակցության>> անդամ երկրներ, բրիտանական գաղութեր և այլ երկրներ:
1957թ.-ին վարչապետ՝ պարոն Էնթնի
Իդենը, հրաժարվեց պաշտոնից, և թագուհին Չերչիլի հետ խորհրդակցելուց հետո վարչապետ նշանակեց
Պահպանողական կուսակցության անդամ, 63-ամյա Հարոլդ Մակմիլանին:
1960թ.-ին ծնվեց թագուհու երկրորդ
որդին՝ արքայազն Էնդրյուն, իսկ 1964թ.-ին՝ արքայազն Էդուարդը:
1963թ.-ին՝ վարչապետ Մակմիլանի հրաժարականից
հետո, Ելիզբեթա II-ը վարչապետ նշանակեց Ալեքսանդր Դուգլաս- Հյումանին:
1947թ.-ի քաղաքական ճգնաժամ էր հասունանում:
Խորհրդարանի ընտրություններից հետո չնայած նրան, որ չկար կուսակցական մեծամասնություն,
վարչապետը լեյբորիստների առաջնորդ Հարոլդ Վիլսոնն էր:
1981թ.-ին արքայազն Չարլզը ամուսնացավ
Դիաննա Սփենսերի հետ:
1982թ.-ին Կանադայի Սահմանադրության
փոփոխության հետևանքով, չնայած որ բրիտանական պառլամենտը կորցրեց իր դերը Կանադայում,
այնուամենայնիվ թագուհին պահպանեց իր դերը Կանադայում:
1992թ.-ը սարսափելի տարի էր թագավորական
ընտանիքի համար: Այդ տարի թագուհու երկու երեխաները՝ Աննան և Էնդրյուն, ամուսնալուծվում
են, Վինձորյան պալատը հրդեհվում է:
1996թ.-ին արքայազն Չարլզը և Դիաննա
Սփենսերն ամուսնալուվում են, իսկ 1997թ.-ին Փարիզում՝ավտովթարից մահանում է Դիաննան:
Այդ փաստի վերաբերյալ թագուհու լռությունը պատճառ է դառնում մարդկանց քննադատական հայացքների
ձևավորմանը:
2011թ.-ին թագուհու թոռը՝ արքայազն
Չարլզի ավագ որդին՝ արքայազն Ուիլյամը ամուսնացավ Քեթրին Միդլտոնի հետ, իսկ ավելի ուշ
ծնվեց նրա առաջնեկը՝ արքայազն Ջորջը:
Այսպիսով ԵղիսաբեթII-ի օրոք ավարտվեց ապագաղութացման պատմական ընթացքը, բրիտանական
կայսրությունը վերափոխվեց <<Ազգերի Համագործակցության>>:
Այժմ Եղիսաբեթ II-ը հանդիսանում է Մեծ Բրիտանիայի և 15 անկախ պետությունների թագուհին,
ինչպես նաև հանդիսանում է<<Ազգերի Համագործակցության>>, անգլիական եկեղեցու
գլուխը և բրիտանական բանակի գերագույն հրամանատարը:
Եզրակացություն
Նյութի ուսումնասիրությունից պարզ
դարձավ, որ թագավորը կամ թագուհին իրականում ոչ մի էական դեր չեն խաղում Անգլիայի քաղաքական
կյանքում: Նրանք պարզապես փորձում են ամեն գնով պահպանել իրենց թագավորական ազգանունը
և հարգանքը անգլիացի ժողովրդի շրջանում և առհասարակ աշխարհում: Որպես տվյալ փաստի ապացույց կարելի է դիտարկել ՋորջV-ի արարքը քաղաքական կոնկրետ իրավիճակում: Առաջին համաշխարհային
պատերազմի ժամանակ, երբ աշխարհը պայքարում էր Գերմանիայի դեմ, Ջորջ V-ը հրաժարվելով Գերմանական ազգանունից և դրա հետ կապված ամեն ինչից՝
գտավ լավագույն ուղին պահպանելու իր և իր ընտանիքի համբավը:
Աղբյուր՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարան
[1] Գերմանական թագավորական, իշխանական տուն: Այժմ
ներկայացնում է Մեծ Բրիտանիայում իշխող Վիձորների դինաստիան և Բելգիայի թագավորների
Սաքսեն-Կոբուրգ-Գոթական դինաստիան:
[2] Մեծ Բրիտանիայի թագավորական դինաստիա(1714-1901թթ.):
[3] Գերմանական ծագմամբ թագավորական դինաստիա, որի ճյուղերը թագավորել են
Եվրոպայի տարբեր երկրկրներում:
1917թ. հռչակագրով Վինձորների արքայական տան անդամներ էին
համարվում Վիկտորիա թագուհու և արքայազն Ալբերտի հետնորդները՝ արական գծով: Սակայն
այժմ, ըստ 1952թ. հռչակագրի, Եղիսաբեթ II-ի հաջորդները, չնայած որ չեն համարվում Վիկտորիա թագուհու և արքայազն
Ալբերտի հետնորդները՝արական գծով, այնուամենայնիվ շարունակում են պատկանել Վինձորների
արքայական տանը:
[6] Նա Մարիա Ֆեոդորովայի՝ռուսական Ալեքսանդր III կայսրի կնոջ և ռուսական վերջին կայսրի՝ Նիկոլայ II-ի մոր հարազատ քույրն էր: Նրանք Դանիայի թագավոր
Քրիստիան IX
և Լուիզա թագուհու դոստրերն են:
[7] 50 տարի անց պարզվեց, որ թագավորի անձնական
բժիշկ՝ Բերտրան Դոուսոնը, կատարել է էֆթանազիա:
[8] Ապառազմականացված գոտի Ռեին գետի ափին:
[9] Մարդիկ, ովքեր իրավունք ունեին կատարել թագավորի
պարտականությունները՝ նրա բացակայության կամ անաշխատունակության դեպքում:
No comments:
Post a Comment