Աղջիկը սիրում էր տղային:
Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է:Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ:Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը: Նա երբեք դուրս չեկավ մարտադաշտ հաղթանակած, ամեն անգամ տատանվում էր, ասում.«գուցե այս անգամ, էլ…»:
2. Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անհոգ մարդ, միտքդ երկար կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր, երկու օրվա էս ճամփեդ:
Ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր, երկու օրվա էս ճամփեդ:
3.Աբրեշում դառնալ- հեզահամբույր՝զիջող դառնալ, բարկությունը իջնել:
Ադամի խավար- Ադամամութ, լուսանալուց առաջ՝մութ և լույս վիճակ:
Ալալոց-գալալոց անել –թերի, անկատար կերպով մի բան կատարել, գլխառադ անել:
Շախկա տալ- մորթած ոչխարը կախել որևէ բարձր տեղից(ծառից և այլն):
Ցուրտը խածնել- մրսել:
4.Դարձվածք-որոշակի դեպքերից, երևույթներից վերցված կապակցություն, որը օգտագործվում է փոխաբերաբար, դեպքերը նկարագրելու, համեմատելու, զուգահեռներ անցկացնելու համար:
Դարձվածքները հաճախ օգտագործում ենք մեր խոսքը, տեքստը «հարստացնելու» համար:
5. Կլպած ագռավ- շատ նիհար,
Ընկույզի միջուկի նման- շատ առողջ,
Պինդ ընկույզ/ամուր ընկույզ՝կաղին –դժվար հաղթահարելի՝ընկճելի մարդ,
Մոտ գալ- անհանգստացնել, դիպչել,
Սև հալով-մեծ չարչարանքով,
Բերանի համ- ճաշակ, լավի ընկալում,
Պյոտոսյան հաղթանակ(հաղթություն)- կարծեցյալ հաղթանակ՝ հաջողություն(որ այնքան վնասներ է հասցնում, որ պարտության՝ անհաջողության է հավասար),
Համլետյան ողբերգություն- խորին երկմտանք,
Հորդ տունը կտեսնես- սպառնալիք է հարսին(ետ կուղարկվես),
Հոգևոր հայրենիք- մի ժողովրդի մտավոր ու մշակութային արժեքների, ժառանգության ամբողջությունը:
Վրան ուժ գալ- ապաքինվել, կազդուրվել:
Սփխեչի (Սուրբ խաչի) ուլ- նիհար:
Փտած ուղեղ- հին դատողություն(այդպիսինի տեր մարդ):
Մեկի ուղեղը թափ տալ- Մեկի իմացածաը դուրս կորզել(փորձել):
Ուղեղ մաշել- տևաբար մտածել, տավոր աշխատանք կատարել:
No comments:
Post a Comment