Մարտի 25-ին մի խումբ Սեբաստացիներ
ընկեր Հասմիկի ուղեկցությամբ ճանապարհվեցինք դեպի Արզական և Բջնի: Եղանակը հիանալի
էր, իսկ բնությունն՝ իր անկրկնելի գեղեցկությամբ հիացնում էր և իր խաղաղությունը փոխանցում
բոլոր ներկաներիս:Դարերի պատմություն ունեցող և զարմանալի
կերպով պահպանված եկեղեցիները, Պահլավունիների բերդից մնացած հիշողությունները՝ փլատակների
տեսքով, սարերի քամին և հրաշալի տեսարանը, որ բացվում էր այդ բարձունքից, յուրօրինակ
զգացում էր արթնացնում՝ հայրենիքի հանդեպ ունեցած սիրո զգացում:Այս վեհ զգացումները ցավոք ընդհատվում
էին տեղ-տեղ նկատվող աղբակույտերով: Տարածքի բնակիչները բողոքում էին ջրամատակարարումից,
աղբահանությունից: Կային բազում խնդիրներ, որոնց դեռ կանդրադառնանք, բայց նախ կցանկանայի
նշել, որ մենք ունենք հիասքանչ բնություն և պայմաններ՝ Հայաստանում էկոտուրիզմը զարգացնելու
համար, միայն անհրաժեշտ է մի փոքր աշխատել, ստեղծել հարմարություններ, բայց որ ամենակարևորն
է ստեղծել բարեկեցիկ պայմաններ տեղի բնակիչների համար: Միայն այդ դեպքում տեղացին կկարողանա
ներկայացնել երկիրը՝ իր որջ գեղեցկությամբ, իսկ զբոսաշրջիկն էլ արդեն իսկ առաջին այցելության
ընթացքում կմտածի կրկին այստեղ վերադառնալու մասին:Բնության գեղեցկությունը լրացրեցին,
իսկ մարդկային անփութության հետևանքներից մի փոքր շեղեցին նոր ծանոթությունները, բացահայտումները,
ծիծաղաշատ, համարձակ և ուսուցողական խաղերը: Այսպիսով իմ առաջին արշավը հիանալի անցավ:
No comments:
Post a Comment