Օրը շաբաթ էր, անձրևոտ, մռայլ, բայց դա ամենևին էլ չխանգարեց ճամփորդությանը:
Ինչպես կարող էր խանգարել, այդ գեղեցիկ գարնանային եղանակը, եթե մեզ սպասում էր Տափի
ամրոցը և անակնկալ ուղևորությունը դեպի Խոր Վիրապ:
Տափի ամրոցը, որը գտնվում է Արարատի մարզում, Xդ. կառույց է: Այն վերջերս է նորոգվել: Այնտեղ
հասնելու համար անհրաժեշտ էր որոշակի տարածք ոտքով քայլել, որը տեղացող անձրևի հետևանքով
բավական ցեխոտ էր: Կողքից գումարվում էին հեռվում գտնվող սարերի կատարների մշուշը,
կանաչ ու խաղաղ տեսարանը: Էլ ուրիշ ինչ է անհրաժեշտ ընկերներով արշավ գնալու համար:
Բերդում շրջելու ընթացքում մեզ միացավ Խոսրովի արգելոցի աշխատակիցը, ծանոթացրեց տեղանքին,
պատասխանեց մեր բոլոր հարցերին: Բերդից վերադառնալուց պարզ էր, որ Խոսրովի արգելոցում
զբոսնելն այնքան էլ հարմար չէր, այդ պատճառով հաջորդ կանգառն անձամբ ինձ համար մեծ
անակնկալ ստացվեց: Մենք Խոր Վիրապում էինք: Առաջին անգամ էի այնտեղ: Առեղծվածներով,
դրական էներգիայով լի վայր էր: Ինջնելով այն վիրապը, որտեղ Գրիգոր Լուսավորիչը մնացել
է շուրջ տասներեք տարի, ես հասկացա թե ինչ մեծ հրաշքով է նա փրկվել:
Այս գեղեցիկ ճամփորդությունն իր հագեցնող էներգիայով, հոգու անկեղծ
ժպիտով և վառ տպավորություններով ևս մեկ ապացույց էր այն բազմաթիվ ապացույցների կողքին,
թե որքան կարևոր են ընկերները և նրանց հետ անցկացրած ամեն մի վայրկյանը:
Շնորհակալություն լավ օրվա համար:
Ան ջան, բա Խոր Վիրապի նկարներից չունե՞ս։
ReplyDelete