Ռեկրեացիոն ռեսուրսները հանգստի, զբոսաշրջության, առողջության պահպանման
համար նախատեսված վայրերն են: Դրանք լինում են բնածին և մարդածին:
Բնածին ռեկրեացիոն ռեսուրսներ կարող են հանդիսանալ անտառները, ծովափերը,
լեռնային տարածքները և այլն:
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներն են` պատմամշակութային շինությունները,
հնագիտական, ճարտարագիտական արժեքները, արհեստականորեն ստեղծված պուրակները, դենդրոպարկերը:
Հայաստանը հարուստ է բնածին ռեկրեացիոն ռեսուրսներով՝իր անտառների,
բնական հանքային ջրերի, լեռնային գոտիների և այլ տեսարժան վայրերի հաշվին: Օրինակ բնական
ռեկրեացիոն ռեսուրս կարելի է համարել Ջերմուկի հանքային ջրերը, որի շուրջ ստեղծվել է մարդածին ռեկրեացիոն ռեսուրս՝ առողջարանային
քաղաք:
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներից Հայաստանի համար կարելի է առանձնացնել
պատմամշակությաին հուշարձանները, իրենց հարակից տարածքներով, թանգարանները, թատրոնները,
պատկերասրահները, զբոսաշրջային, առողջարանային քաղաքները և այլն: Մարդածին ռեկրեացիոն
ռեսուրս է հանդիսանում Տաթևի վանքը, դրան հարակից ճոպանուղին և շրջակա տարածքները:
Այս բոլոր ռեսուրսները և այլ, դեռ չբացահայտված ռեսուրսների օգտագործումը
կարելի է ավելի բարձր մակարդակի հասցնել՝ լայնամաշտաբ գովազդի իրականացման, առաջարկվող
պայմանների բարելավման, բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքի, պահանջարկին համապատասխան
առաջարկի առկայության պայմաններում:
Հայաստանում ինձ համար նախընտրել տուրիստական վայրերի հնգյակ (շուտով):
Աշխարհի ռեկրեացիոն ռեսուրսներից, կարծում եմ, որ մեզ ավելի հայտնի
են մարդածին ռասուրսները, ինչպիսիք են՝ Պիզայի աշտարակը, Կոլիզեյը, Էյֆելյան աշտարակը,
Բիգ Բենը, Թաջ Մահալը և այլն:Սակայն, այս փաստը դեռ չի նշանակում, որ բնական ռեսուրսները
զիջում են մարդածին ռեսուրսներին՝ իրենց գեղեցկությամբ, պահանջվածությամբ և հետաքրքրությամբ:
Այսպիսով, կարծում եմ որ Հայաստանում նույնպես հնարավոր է զարգացնել
տուրիզմի ճյուղը, որը ոչ միայն կօգնի մեր պետությանը մեծ ճանաչում ձեռք բերել՝ աշխարհի
մասշտաբով, այլ նաև կնպաստի մեր պետության տնտեսության զարգացմանը: Մենք ունենք նախադրյալներ
այդ զարգացումը ապահովելու համար, միայն անհրաժեշտ է լինել մի փոքր աշխատասեր, ստեղծել
ռեսուրսներ, իսկ եղածներն էլ զարգացնել: Ողջ աշխարհի ռեկրեացիոն ռեսուրսների հետ կապված
կուզեի նշել, որ կարծում եմ պետք է ավելի մեծացնել ուշադրությունը բնական ռեսուրսների
նկատմամբ և դրանց վերաբերվել մեծ հոգատարությամբ, այլ ոչ թե միայն դիտարկել շահի տեսանկյունից:
No comments:
Post a Comment