Տնտեսական միամսյակն արդեն ավարտվել է, բայց այդ ընթացքում ստացած
գիտելիքներն ու տեղեկությունները դեռ չեն մոռացվել: Որպեսզի ինքներս տեսնեինք այն ամենն
ինչ լսել էինք, որոշեցինք գնալ Դիլիջան, չէ որ հենց այն պետք է դառնա Հայաստանի ֆինանսական
կենտրոնը:
Դեպի Դիլիջան տանող ճանապարհի առաջին կանգառը Սևանն էր: Լճի գեղեցիկ
կապույտ գույնը, օդում ազատ ճախրող թռչունները և ուժ տվող քամին, հենց այն էր, ինչ
անհրաժեշտ է հոգում հայրենասիրությունն արթնացնելու համար: Ճանապարհը շարունակվում
էր և մենք արդեն Դիլիջանում էինք, այդքան սպասված ֆինանսական կենտրոնում: Այցելեցինք
ֆինանսական կրթման կենտրոն, ուր մեզ ծանոթացրեցին Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու
ծրագրի ընթացքին, շենքի հարմարություններին, «ԹՈՒՄՈ» կենտրոնին և քաղաքի կյանքի մանրամասներին:
Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և հարմարավետ, միայն թե զարմանալի էր, որ մեզ ուղեկող աշխատկիցը
ժխտեց այն փաստը, որ Կենտրոնական Բանկը պետք է տեղափոխվի Դիլիջան, չնայած ճանապարհին
մենք տեսել էինք Կենտրոնական Բանկի ապագա շենքը:
Գեղեցիկ, ձգող բնություն, հայրենի հողի շունչ: Նուրբ ու հարազատ
էր Դիլիջանը, չնայած առաջին անգամ էի այնտեղ:
Ճանապարհորդության վերջնակենտ դարձավ Հաղարծին վանական համալիրը,
իր խաղաղությամբ: Խաղաղ ու սքանչելի էր նաև նրան շրջապատող անտառը, որի գեղեցկությամբ,
միայն հեռվից հիացանք:
Այսպիսինն էր այս օրը՝ գեղեցիկ, զարմանալի և ուրախ:
No comments:
Post a Comment