Այսօր՝ մայիսի 7-ին, Մխիթար Սեբաստացի
կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում Մայիսյան 10-րդ հավաքի շրջանակներում
տեղի ունեցավ «կլոր սեղան», որն այս անգամ նվիրված էր կրթության առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման
հեռանկարներին: Հավաքին ներկա
էին դասավանդողներ, սովորողներ և ծնողներ: Հավաքի առաջին մասում ներկաներն աշխատում
էին խմբերով՝ ձևակերպում էին իրենց կարծիքը առաջադրված հարցերի վերաբերյալ, իսկ երկրորդ
մասում ներկայացրին և քննարկեցին դրանք: Քննարկման փուլում ներկաներին
միացան նաև Ավագ
դպրոց-վարժարանի տնօրեն Գևորգ Հակոբյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն
Աշոտ Բլեյանը։ Կարծում եմ, հավաքն անցավ հետաքրքիր բացահայտումներով և եզրակացություններով:
Որպես արդյունք կազմվեց կողմերի
կարծիքներն ամբողջացնող հռչակագիրը, որ ներկայացնում ենք ստորև.
Հանրակրթությունն իր բնույթով ֆորմալ է, բայց անիմաստ է կրթությունը բաղադրչների բաժանելը, այն ամբողջական գործընթաց է: Մարդ ծնված օրից կրթվում է,
և այդ կրթությունը իրականանում
է և՛ ֆորմալ, և՛ոչ ֆորմալ, և՛ ինֆորմալ ձևերով:
Որպեսզի իրականանա մարդու լիարժեք կրթությունը, անհրաժեշտ է ՝
·
հրաժարվել ծայրահեղություններից.
·
գտնել պայքարի
ձևեր՝ հասնելու համար կրթության մեջ արմատական փոփոխությունների.
·
հասնել կրթության
բոլոր տեսակների համադրմանն ու ներդաշնակությանը.
·
դաստիարակել
մարդուն այնպես, որ ունենա ոչ միայն ընտրելու իրավունք, այլև կարողություն:
Ամեն ինչ կախված է անհատից, երբ մարդ
ունենում է ցանկություն և գործում է ըստ իր ցանկության, հաջողության է հասնում:
Կրթությունը պետք է կապվի կյանքի հետ ու դառնա կյանք:
No comments:
Post a Comment