«Աշխարհը հայելի է, այն յուրաքանչյուրին
վերադարձնում է իր պատկերը»:
Արդյո՞ք մենք կարողանում ենք երախտապարտ
լինել: Խոսքն ուղղակի «շնորհակալություն» ասելու մասին չէ, երբ մեզ լավություն են անում,
չնայած ոմանց համար դա ևս մի քայլ է: Խոսքն արտաքին և ներքին երախտագիտության մասին
է, երբ մարդը պատրաստ է իրենից մի մասնիկ տալ դիմացինին, որպեսիզի վերականգնի մի անտեսանելի
հավասարակշռություն և իր շուրջ ստեղծի ներդաշնակություն:
Մենք ապրում ենք մի տարածության մեջ,
որն ամբողջովին խաղ է և էներգիայի փոխհարաբերություն: Փաստացի այն համապարփակ Էներգիան
է, Ճշմարտության Գիտակցումը, Ուժի Գիտակցումը, որը խաղալով հոսում է գետերի և առվակների
տեսքով, իրեն դրսևորելով տարբեր որակներում:
Երբ մեզ որևիցե մի աղբյուրից ինչ-որ
բան է տրվում, դա նշանակում է, որ այդ աղբյուրից մեզ որոշակի քանակով էներգիա է փոխանցվում:
Սովորաբար մեզ հաճելի է ինչ-որ բան ստանալ: Ցանկացած նվեր անխոս գթասրտություն է: Եվ
եթե մեր հոգին արդեն իսկ դրսևորվում է իր բնույթին համաձայն, ապա մենք հասկանում ենք,
որ յուրաքանչյուր այդպիսի «նվեր» պետք է գնահատել: Գնահատվում է այն աստիճան, երբ այդ
պահին հոգու խորքից կրակի պես բարձրացող երախտագիտության, ինչ-որ բան տալու ձգտում
է արթնանում՝ հաճախ նույնիսկ ավելին, քան տրվել էր:
Տիեզերքում մի կանոն գոյություն ունի,
որը շատերը փորձել են իրենց կյանքում: Որքան շատ ես տալիս անշահախնդրորեն, չմտածելով
տվածիդ դիմաց ինչ-որ բան ստանալու մասին, այնքան շատ է քեզ տրվում: Տիեզերքը արտասովոր
կերպով առատաձեռն է, բայց այն աշխատում է արձագանքի, արտացոլանքի օրենքով: Նա տեսնում
է ձեր տվածը և տալիս է ձեր տվածին համաձայն: Բայց քանի որ տիեզերքը ավելի հարուստ է, քան մեզնից որևէ մեկը, այդ պատճառով
նա նույնիսկ նվիրում է ոչ թե թագավորական, այլ Աստվածային առատաձեռնությամբ:
Խոսքն այն մարդկանց մասին է, որոնց
մոտ զարգացած է երախտագետ լինելու շնորհը, երբ մարդը տալիս է՝ երախտագետ է լինում,
առանց հետին մտքերի: Բայց երկրագնդի վրա կան շատ երիտասարդներ, որոնք առաջին քայլերն
են անում իրենց հոգին ու սիրտը հասկանալու համար: Այսպիսի մարդկանց անհրաժեշտ է մի
փոքր օգնել: Ինչպե՞ս: Առհասարակ ամենալավ, գործող և միանշանակ հաղթանակ ապահովող տարբերակը սեփական
օրինակով ցույց տալն է: Ոմանք կասեն, որ այս մեթոդի միջոցով արդյունքի հասնելը երկար
ժամանակ է պահանջում, բայց վախենալու ոչինչ չկա: Կարիք չկա անհանգստանալու ո՛չ ժամանակի,
ո՛չ էլ արդյունքի համար: Կարևորն ուղղակի անելն է:
Կարևոր է նշել, որ Երախտագիտությունը
մեր մշտական շնորհակալ և ամենագղեցիկ ուսուցիչն է: Բավական է որ նա մեկ անգամ հայտնվի
մեր կյանքում, որպեսզի աննկատ դառնա մեր մշտական ուղեկիցը: Դա այն պատճառով է, որ երախտապարտ
լինելու ցանկությունը վերածվում է անհրաժեշտության: Եախտագիտությունը դառնում է մեր
սրտի պահանջը:
Երբ սովորում ենք լինել երախտապարտ,
կյանքը հրաշալի կերպով փոխվում է: Նախ մեր մեջ արթնանում է շնորհը տեսնելու, զգալու,
թե ինչի համար ամեն օր պետք է շնորհակալ լինենք:
Մենք առավոտյան արթնանում ենք, բացում պատուհանը և խորը շունչ քաշում.
«Շնորհակալություն, Տե՛ր իմ»: Շուտով երկնքում կծագի արևը և կպարգևի մեզ լույս ու ջերմություն.
«Շնորհակալ եմ քեզ, սիրելի՛ արև»: Մենք կգնանք լոգարան լվացվելու և կբացենք ծորակը.
«Ընդունիր իմ երախտագիտությունը, առատաձեռն ջրի տարերք»: Դուք դուրս կգաք դուրս և որևէ
մեկը ձեզ կժպտա. «Շնորհակալ եմ Տեր, որ հիշեցնում ես ինձ քո անդադար սիրո մասին»: Դուք
բացում եք համակարգիչը փոստը ստուգելու կամ «Skype» մտնելու
համար, իսկ ձեր ընկերներից մեկն արդեն ուղղարկել է հիանալի երաժշտություն, կամ կարևոր
տեղեկություն, կամ էլ ուղղակի գրել է. «Ողջույն, ինչպե՞ս ես»: Եվ դուք հասկանում եք, որ այդ ամենը մանրուքներ
չեն, որ ինչ-որ մեկը մի կտոր իր ժամանակից ձեզ է տվել, ուղարկել է ուշադրության շող,
քնքշության ալիք՝ Էներգիայի հոսք
է ուղղորդել դեպի Ձեզ: Եվ ձեր սրտում հանկարծ բացվում է գեղեցիկ, բուրավետ և դողդոջուն
ծաղիկ... Այդ ծաղիկը Ձեր Երախտագիտությունն է:
Այնպես է պատահում, որ օգնություն,
խորհուրդ կամ աջակցություն եք խնդրում և այդ պահին տիեզերքն ուղարկում է այն՝ ինչ-որ
մեկը գալիս է օգնության, ձեռք է մեկնում, թիկունք լինում և անվերապահորեն ձեզ է տալիս
իր ժամանակը, էներգիան, սերը, անգամ չմտածելով, որ նա ինչ-որ բան է ձեզ տալիս: Բայց
մենք ինքներս դա պետք է հասկանանք: Եվ չպետք է լինենք միայն սպառողներ, այլև անպատճառ
տվողներ, որպեսզի տարածության մեջ պահպանվի էներգիայի հավասարակշռությունը, որ չդառնաք
էներգետիկ պարտքատերեր:
Ի՞նչ ձևով շնորհակալ լինել: Մեր
մեջ միշտ կա անտեսանելի հուշարար, որն իմանում է, թե ինչպես պետք է վարվենք այս կամ
այն պահին: Այն մեր ինտուիցիան է՝ մեր արթնացած գիտակցության մասը: Արժե սովորել նրան
լսել, քանի որ նրա ձայնը հաճախ այնքան ցածր է ու բարակ:
Երբ դուք ձեռք կբերեք յուրաքանչյուր
մանրուքի համար երախտապարտ լինելու կարողություն, զարմանքով կհասկանաք, որ իրականում
մանրուքներ չկան. « Չէ որ կյանքում մանրուքներ չկան. կյանքում ամեն բան լի է իմաստով՝
գծիկ առ գծիկ նկարվում է բովանդակություն, իսկ բարակ թելերը հյուսում են առօրյա շարժումը…»:
Պարզվում է մեր ամենօրյա մանրուքներն անհրաժեշտ փազլներ են կյանքի ամբողջական նկարը
հավաքելու համար, որ այն ամբողջական, իրական և անուշաբույր դառնա:
Սրտից բխող երախտագիտության հոսքից
ձեր կյանքում տեղի են ունենում իրական հրաշքներ: Չէ որ մենք հիշում ենք, որ Տիեզեքը
մեր արտացոլանքն է: Եվ երբ մեր մեջ արթնանում է առատաձեռն երախտագիտությունը, Տիեզերական
Կյանքն ի պատասխան սկսում է մեզ պարուրել իր անվերջ առատաձեռնությամբ: Եվ այդ ժամանակ փողոցով քայլելիս
կարող է հանկարծ քարանաք դեպի սիրտ լցվող հոսանքից, որովհետև կբացահայտեք, թե որքան
առատաձեռն է կյանքը ձեր նկատմամբ և որքան է այն ձեզ սիրում:
Դուք հասկանում եք, որ ամեն օր
ուղղակի լողում եք նրա առատության օվկիանոսում. չէ որ ձեր կյանքում մշտապես ինչ-որ
նոր բան է ավելանում, դուք ձեռք եք բերում նոր հնարավորություններ, նոր կապեր, ձեզ
մոտ են գալիս թանկ մարդիկ: Նրանք ձեզ են ձգվում Համապատասխանության, Նվիրելու և Երախտագիտության
օրենքով:
Սովորեք և մի հոգնեք շնորհակալ
լինելուց: Ուշադիր եղե՛ք ձեր օրվա մեջ եղած յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ, որոնք
իսկ արդեն նվերներ են. ինչ-որ մեկը ձեզ մխիթարել է և քաջալերել, ինչ-որ մեկը օգնել
է գտնել անհրաժեշտ գիրքը, ինչ-որ մեկն ուղղակի ծիծաղեցրել է (իսկ հումորը միշտ Տիրոջ
պարգևն է, ով բոլոր իմացիալ հումորիստներից ամենամեծն է), ինչ-որ մեկը ձեզ է տվել որևիցե
մի բան իրենից, որը պակաս անհրաժեշտ չէ իր համար, ինչ-որ մեկը գրել է. « ուղղարկում
եմ քեզ սեր ու քնքշություն» … Շնորհակալ եղե՛ք ի պատասխան:
Շնորհակալ եղեք նվերների կրողին,
շնորհակալ եղեք շնորհակալ լինելու կարողության համար, շնորհակալ եղեք Տիեզերքին, Տիրոջը,
Կյանքին, կամ միգուցե այդ բոլորը մեկն են: Եվ կարևոր չէ, թե ում եք շնորհակալություն
հայտնում, այլ կարևորն այն է, որ Երախտագիտության էներգիան մշտպես դուրս է գալիս ձեզնից:
Շրի Ռոման Մախարշայի սրտանց սիրելի
ուսուցիչը մի անգամ մի միտք է արտահայտել, որը պարունակում է Միասնության ողջ փիլիսոփայությունը
և իմասությունը. « Ինչ-որ մեկի համար որևիցե մի բան անելիս, այն անում եք ձեզ համար»:
Գիտակցեք ասելիքի ողջ խորության ուժը և գաղտնի միտքը: Այս արտահայտությունն արժանի
է մեդիտացիայի: Եվ այս խորը, ձեր ողջ էությունը ընդգրկող մեդիտացիայի ընթացքում դուք
կբացեք և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛
հարյուրերորդ շերտն այս թանկագին և բոլոր ժամանակերի
Իմաստության…
No comments:
Post a Comment