Tuesday 13 October 2015

Ծանոթություն նոր դպրոցի սեբաստացիների հետ


Այսօր՝դասերից հետո` ես և Անին, հյուրընկալվեցինք Նոր դպրոցի առաջին դասարանցիներին: Երեխաների հետ շփումը միշտ էլ հետաքրքիր է, բայց այսօրվա հանդիպումն էլ ավելի զարմանալի ընթացք ունեցավ: Մենք չէինք սպասում, որ միանգամից այդպիսի ջերմ ընդունելության կարժանանաինք: Մեզ զարմացրեցին երեխաները՝ իրենց գիտելիքներով, մաթեմատիկայի հանդեպ ունեցած այդչափ սիրով և նկարչական հմտություններով: Զարմանալի էր, որ երեխաները մեծ ուրախությամբ սկսեցին մեզ հետ մաթեմատիկական խաղ խաղալ: Նրանց համար մաթեմատիկական խնդիրներ լուծելը ոչ թե դժվարություն էր, այլ ուրախություն: Այնուհետև սկսեցինք նկարել: Երեխաները նկարում էին դպրոցում տեսած ամենահետաքրքիր բաները և իրենց երազանքները: Ոգևորելու համար Անին միացավ նրանց ՝ սկսեց նկարել մուլտֆիլմից մի կերպարի: Երեխաներին այնքան դուր եկավ , որ նրանք նույնպես սկսեցին նկարել այդ հերոսին: Երկարացված օրվա կազմակերպիչ` Տիկին Նունեն հեքիաթ կարդաց, բոլորս միասին խաղեր խաղացինք: Եվ ուրախ տրամադրությամբ վերադարձանք տուն:
Երեխաները թույլ տվեցին տեսնել այն՝ ինչ իրենց ներսում է: Նրանց անմիջականությունը, մտածելակերպը և ձգտումը՝ ինչ-որ լավ բանի հասնելու, մեզ էլ փոխանցվեց և օգնեց դառնալ լավատես:

Երեխաների նկարած նկարներից մի քանիսը՝
    



No comments:

Post a Comment