Ինչու՞
«Ամանորյա հրաշք», ասեմ: Մի օր պատահաբար հեռուստացույցով գովազդ տեսա՝ նոր հաղորդման
անոնս, որը խոստանում էր բացահայտել Ամանորյա հրաշքի գաղտնիքները: Անկեղծ ասած, ես
այդպես էլ չնայեցի այդ հաղորդումը (գուցե այն դեռ եթեր դուրս չի եկել), բայց այդ տեսնելով՝
ինքս սկսեցի մտածել այդ «հրաշքի» մասին: Իրոք որ, անկախ տարիքից, այդ ամանորյա հրաշքը
թակում է բոլորիս սրտերը: Կարծում եմ այդ մեր բոլորիս մեջ թաքնված լույսն է, որ սպասում
է իր արտահայտվելու պահին և ահա Նոր տարին հենց այդ պահն է, երբ բոլորը անկեղծ են,
սպասում են կամ ոչ, նայում են հետ ու գնահատում պահը, ապրածն ու դեռ ապագայում ապրելիքը:
Չգիտեմ, գուցե դա այն փոքրիկ երեխան է, որին հաճախ մոռանում ենք, բայց նա միևնույնն
է մեզ չի լքում ու հայտնվում է՝ իր քաղցրիկ ժպիտով հենց այն ժամանակ, երբ անկախ մեզնից
անկեղծ ուրախ ենք:
Այսպես, հերթով արթնանում են մեր միջի փոքրիկները, օդը լցնում անտեսանելի ժպիտով ու մեկս մյուսին վարակելով ստեղծում ենք այդ հեքիաթը, անգիտակցաբար, մեր կողքի մարդկանց ժպիտը վերցնեում ու փոխանցում ենք մյուսին: Ուղղակի մի խնդիր կա՝ մենք երբ զգանք այդ փոքրիկին, չպետք է ամաչենք, շփոթվենք ու վախենանք անսովոր երջանկությունից, այո հենց «վախենալ» եմ ասում, որովհետև մենք հետ ենք սովորել երջանիկ լինելու զգացողությանը: Ուղղակի պետք է թույլ տալ, որ երջանկությունն այդ փոքրիկի տեսքով մտնի ներս ու մեզ ամուր-ամուր գրկի: