Tuesday 29 December 2015

Ամանորյա հրաշք

Ինչու՞ «Ամանորյա հրաշք», ասեմ: Մի օր պատահաբար հեռուստացույցով գովազդ տեսա՝ նոր հաղորդման անոնս, որը խոստանում էր բացահայտել Ամանորյա հրաշքի գաղտնիքները: Անկեղծ ասած, ես այդպես էլ չնայեցի այդ հաղորդումը (գուցե այն դեռ եթեր դուրս չի եկել), բայց այդ տեսնելով՝ ինքս սկսեցի մտածել այդ «հրաշքի» մասին: Իրոք որ, անկախ տարիքից, այդ ամանորյա հրաշքը թակում է բոլորիս սրտերը: Կարծում եմ այդ մեր բոլորիս մեջ թաքնված լույսն է, որ սպասում է իր արտահայտվելու պահին և ահա Նոր տարին հենց այդ պահն է, երբ բոլորը անկեղծ են, սպասում են կամ ոչ, նայում են հետ ու գնահատում պահը, ապրածն ու դեռ ապագայում ապրելիքը: Չգիտեմ, գուցե դա այն փոքրիկ երեխան է, որին հաճախ մոռանում ենք, բայց նա միևնույնն է մեզ չի լքում ու հայտնվում է՝ իր քաղցրիկ ժպիտով հենց այն ժամանակ, երբ անկախ մեզնից անկեղծ ուրախ ենք:
Այսպես, հերթով արթնանում են մեր միջի փոքրիկները, օդը լցնում անտեսանելի ժպիտով ու մեկս մյուսին վարակելով ստեղծում ենք այդ հեքիաթը, անգիտակցաբար, մեր կողքի մարդկանց ժպիտը վերցնեում ու փոխանցում ենք մյուսին: Ուղղակի մի խնդիր կա՝ մենք երբ զգանք այդ փոքրիկին, չպետք է ամաչենք, շփոթվենք ու վախենանք անսովոր երջանկությունից, այո հենց «վախենալ» եմ ասում, որովհետև մենք հետ ենք սովորել երջանիկ լինելու զգացողությանը: Ուղղակի պետք է թույլ տալ, որ երջանկությունն այդ փոքրիկի տեսքով մտնի ներս ու մեզ ամուր-ամուր գրկի:

No comments:

Post a Comment