Ես
դեռ այնքան ծանոթ չեմ Հրանտ Մաթևոսյանին և նրա ստեղծագործություններին, որպեսզի կարողանամ
հստակ կարծիք արտահայտել, բայց հստակ կարող եմ ասել, որ նա կարողանում է ստեղծել պատկեր
ու ապրեցնել քեզ դրանով, զգում ես օդի բույրը, պահի լարվածությունն ու ապրելով հասնում
ես վերջին՝ գրքում գրված վերջին: Բայց շարունակում ես ապրել դրանով, արդեն առանց գրված
բառերի, որովհետև այդ կյանքն արդեն քոնն է: Այնքան հարազատ է ու հանգիստ, սովորականի
պես, կարծես ինքդ ես ապրել:
Անկեղծ,
պարզ, մաքուր, սարերի թաց կանաչի պես…
Բայց
այդ պատկերի մեջ դեռ այնքան բան կա թաքնված, այնքան տեղ կա գնալու, որ չեմ կարողանում:
Զգում եմ, որ կա ու ինձ է սպասում, բայց դեռ չեմ կարողանում:
No comments:
Post a Comment