Thursday 4 February 2016

Եվս մեկ հետաքրքիր օր

Փետրվարի չորսին կայացավ ֆինանսական գրագիտության  հերթական դասը: Մեր՝ տասնմեկերորդ դասարանցիներիս հետ աշխատում է Իզաբելլան: Դասը սկսեցինք՝ անցած անգամ չավարտած աշխատանքներով: Ներկայացնում էինք մեր երկիրը տարբեր կողմերից: Մեր խումբն ընտրել էր ազգային պարեր թեման: Ներկայացրեցինք «Էջմիածին» պարը՝ ստեղծման պատմությունը, շարժումների նշանակությունը: Պարեցինք, երգեցինք: Իզաբելլային շատ դուր եկավ մեր պարերը:
Պարելուց հետո սկսեցինք զրուցել հայկական սպորտի և հայ սպորտսմենների մասին: Մեր երկրի մասին զրույցն ավարտելուց հետո անցանք խմբային աշխատանքի, որի ժամանակ յուրաքանչյուր խումբ պետք է իր կարծիքը, տեղեկությունները գրեր տրված թեմաների վերաբերյալ: Աշխատանքն ավարտելուց հետո սկսեց քննարկման շրջանը՝ յուրաքանչյուր թիմ պետք է պարզաբաներ իր կարծիքը տվյալ թեմայի մասին: Միմյանց օգնելով բացատրում էինք՝ խոսում անգլերեն, սովորում: Այսպես օգնելով, ոգևորելով և երջանիկ ժպիտներով անցկացրեցինք մեր ֆինանսական գրագիտության դասը: Հաճելի է սովորել այսպիսի միջավայրում:


Today we had financial lesson with Isabella. At first we presented our national dances, After it we
started our financial lesson. We were working in groups and we were given topics on money, banks, exchange rates, inflation  and then had to explain our thoughts. We did it with helping each other, laughing and learning many new things. It’s interesting to learn in this way because our time was over and we didn’t even notice it. We told about dance “Etchmiadzin” , about its creation, meaning. We even presented the dance. After that we talked about Armenian famous sportsmen.

No comments:

Post a Comment