Տպավորություն է թե, Չարենցից
հետո ոչինչ չի փոխվել մեր կյանքում, նույն պատմությունն է, նույն ընթացքը: Ժամանակների
փոփոխությունից չի փոխվում մարդու էությունը, ցանկությունները, միայն թե փոխվում է
արտաքին տեսքը, գույները, էությունը մնում է նույնը: Ամեն ինչ նորից ու նորից նույնն
է, Չարենցն էլ նույնն է…Դրան նպաստում են Չարենցի՝ երբեք չհնացող պատկերները: Գույներ,
կրակ, զգացմունքների բուռն պոռթկում… երբ գտնվում ես զգացմունքների կիզակետում՝ սկսում
ես չզգալ դրանք ու փորձում ես ավելի ու ավելի ուժեղացնել զգացողությունները, որ հասնի
քեզ, որ զգաս այն ամբողջությամբ: Դա կերակուրի պես է` համեմված կծվով ու որքան շատ
է այդ կծուն, այնքան չես զգում համն ու էլ ավելի շատ ցանկանում՝ անտեսելով կոկորդիդ
ցավը: Այսպիսի պատկեր է Չարենցի «Ութնյակներ արևին» շարքում: Կյանքի ընթացքի մեջ մի
պահ, առանձնացված կետ, որ ընդգծելու համար պիտի վառես, որ զգաս գոյությունը, կոպիտ
մի բան պիտի լինի, դիպչի ու ցավեցնի, պինտի փայլի, ու իր լույսով կուրացնի:
Չարենցը մատչելի չէ, ցավն էլ բոլորը տանել չեն կարողանում:
Չարենցը մատչելի չէ, ցավն էլ բոլորը տանել չեն կարողանում:
No comments:
Post a Comment