Մարո (վերլուծություն)
Հ.Թումանյանն այս պոեմում ներկայացնում
է իր ժամանակները, ընտանիքի անդամների միջև, ընտանիքի և համայնքի միջև հարաբերությունները:
Մարոն փոքրիկ աղջիկ էր, ով պատկերացում
չուներ ամուսնության և ամուսնական կյանքի մասին: Կարոն նրա համար ուղղակի բարի մարդ
էր, ով իրեն կոնֆետներ, չամիչ ու խնձոր էր բերում: Նա հայտնվելով անծանոթ աշխարհում՝
փորձեց փախչել և օգնություն գտնել իր ծնողների մոտ, սակայն այս դեպքում համայնքի կարծիքն
ավելի կարևոր եղավ: Նրա հայրը վախենալով համայնքի <<դատից>>՝ չօգնեց
իր աղջկան՝ չընդունեց իր տանը: Մարոյի վախը վերագրվեց կախարդությանը: Փոխանակ նրան օգնեին
ազատվել այդ <<կախարդությունից>>, էլ ավելի վատ հոգեկան իրավիճակում դրեցին:
Մարոն էլ չկարողանալով ելք գտնել իրեն անծանոթ ու սարսափելի իրավիճակից, որոշում է
նետվել ձոր:
Այս հետաքրքիր ստեղծագործության մեջ
Թումանյանը նշում է ժամանակի մի քանի ավանդույթներ՝
Այս ժամանակներում, երբ գալիս էին
աղջկա հայրական տուն՝նրա <<ձեռքը խնդրելու>>, հյուրերի առջև հացով լի տաշտ
էին դնում: Սովորական էր համարվում վաղ տարիքում ամուսնանալը: Երբ աղջիկն ամուսնանում
էր և գնում հայրական տնից, այն այլևս իր տունը չէր և նա խնդիրների դեպքում չէր կարող վերադառնալ իր հայրական օջախ
և օգնություն ստանար ծնողներից, քանի որ համայնքը կդատապարտեր նրա ծնողներին, իսկ ավելի
կոնկրետ հորը՝ իր աղջկան՝ իր սեփական տանն ընդունելու համար: Բացի այդ՝ նրան ոչ
մի կերպ թույլ չէին տալիս որևիցե կապ ունենալ իր ընտանիքի և համայնքի անդամների հետ,
նույնիսկ մահվան դեպքում չէին թաղում ո՛չ իրենց բնակավայրում, ո՛չ էլ առավել ևս ընտանեկան
գերեզմանոցում, այլ Մարոյի պես՝իրենց բնակավայրից
բավական հեռու, առանց հուշատախտակի և եկեղեցական արարողակարգի:
No comments:
Post a Comment