Վերածնունդի հասկացությունը փիլիսոփայության
մեջ, վաղ վերածնունդի ընկալումներ
Նախաբան
Նախագծի
թեման Վերածնունդն է: Նախածի նպատակն է ուսումնասիրել Վաղ Վերածննդի ժամանակաշրջանը
Հայաստանում՝ Գրիգոր Նարեկացու և Ֆրիկի աշխատությունների միջոցով, ուսումնասիրել իտալական
և Կարոլինգյան վերածնունդը:
Աշխատանքը
պատրաստելուց հանդիպեցի անհրաժեշտ աղբյուրների, տեղեկությունների պակասի:
Գլուխ I
Հայաստան
Գրիգոր Նարեկացի և մարդկային գեղեցկություն
Գրիգոր Նարեկացին ծնվել է մոտ
951թ.-ին, Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, մահացել է 1003թ.-ին և թաղվել Նարեկա
վանքում:
Նա եղել է միջնադարյան հոգևորական,
քրիստոնյա աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա: Գրիգոր Նարեկացին համարվում
է հայ գրականության վերածնության հիմնադիրը, հայ վերածնության փիլիսոփայական մտքի ստեղծողներից
մեկը:
Գրիգոր Նարեկացու մեզ հասած ստեղծագործություններից
մեծ արժեք են ներկայացնում <<Մատյան ողբերգության>>-ը, <<Տաղեր>>-ը,
<<Մեկնություն երգոց երգոյ Սողոմոնի>>, ներբողներ, գանձեր և այլն:
Նարեկացու առաջին խոշոր աշխատանքը «Երգ երգոցի»մեկնությունն է՝ գրված
977թ, Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով։ Նարեկացին
այստեղ զարգացնում է այն միտքը, թե մարմնավորի, առարկայականի, տեսանելիի միջոցով
Սողոմոնն արտահայտել է Աստվածայինը, որովհետև աշխարհն էլ Աստծո արարչագործության
արդյունք է, և Աստվածայինը դրսևորվել է առարկայական աշխարհի մեջ. «Ի ձեռս
մարմնաւորաց տեսցուք զհոգեւորս»։
Ըստ Նարեկացու՝ տղամարդու և կնոջ
սերը, որ հարսի և փեսայի սեր է, երբ օրհնվում է Սուրբ
Պսակով, զուրկ չէ Հոգու շնորհից։ Այսինքն սուրբ ընտանիքի գաղափարը Նարեկացուն հիմք
է տալիս արդարացնելու տղամարդու և կնոջ սերը։
Վերածնունդի դարաշրջանին հատուկ
ստեղծագործություններց է <<Մեղեդի ծննդյան>> տաղը, որում նկարագրում է
մարդկային գեղեցկությունը, տվյալ դեպքում Աստվածածնի գեղեցկությունն իր ամբողջ դրսևորմամբ:
Վերածննդի ժամանակաշրջանը հայտնի
է իր մարդակենտրոնությամբ, որը տեսնում ենք տվյալ տաղում: Նարեկացին այս տաղում նկարագրում
է Աստվածամոր մարդկային գեղեցկությունը գրելով.
Աչքերը ծով ծավալվել են
ծիծաղախիտ ծովի վրա առավոտյան՝
երկու փայլակնաձև արեգակի նման,
ինչպես շողն է իչնում լույս առավոտից:
Նռնենի այտերն նման են ծաղիկներին…
Ողորկ թևերը կապում էր կամարակապ
Ներդաշնակ, գեղգեղուն, հեշտալի
երգով…
Բերանն երկթերթի, վարդն էր շրթներից
կաթում,
լեզուն նման էր քաղցրանվագ տավղի:
Հազրեով զարդարուն ծամի հյուսքերի
գեղը կենսատու ունի գինու գույն…
Ծոցն լուսափայլ, կարմիր վարդով
լցված,
Դաստակներն՝ ծիրանի մանուշակի
փնջեր…
Ինչպես երևում է այս հատվածներց,
Նարեկացին գովերգում է Աստվածամոր գեղեցկություը համեմատելով բնության մեջ առկա գեղեցկությամն
հետ:
Այս ամեն նկարագրությունը բնորոշ
էր մարդկայինին և աշխարհիկ մտածելակերպին՝ ըստ ժամանակի հոգևորականության մտածելակերպի:
Այդ պատճառով ստեղծագործությունը հաճախ քննադատվել է հոգևոր այրերի կողմից, իսկ ինքը՝
Գրիգոր Նարեկացին, բազմաթիվ անգամներ ենթարկվել
է կտտանքների:
Նարեկացին Աստվածամորն է նվիրել
նաև <<Ճառ ներբողի>> և <<Գովեստ երգաբանության Տիրուհուն>>
ստեղծագործությունները:
Ֆրիկ և սոցիալական բողոք
Ֆրիկի կյանքի մասին շատ տեղեկություններ
չեն պահպանվել: Հայտնի է միայն, որ նա ապրել է XIII-րդ դարում՝ մոնղոլական տիրապետության
շրջանում:
Ֆրիկ անվան մասին կան կարծիքներ,
որ այն կարող է լինել Ֆրեդերիկ անվան կրճատ ձևը կամ գավառական ֆերիկ կամ ֆրիկ բառը,
որը նշանակում է նորահաս ցորենի հասկից պատրաստված բովվածք: Վերջինը՝ որպես կեղծանուն,
ամբողջապես համապատասխանում է Ֆրիկի հոգեվիճակին: Բանաստեղծը իր ստեղծագործություններից
մեկում նմանատիպ բնութագրություն է տվել իր անձի մասին՝
Ոչ ծըլիմ, ոչ բուսանիմ, զերդ
զաղընձած սերմ եմ գերիս:
Այսպիսի հոգեվիճակում նա հայտնվել
է ժամանակի անարդարության, չքավորության ( որի հետևանքով կորցրել է ընտանիքը՝պարտքի
դիմաց վերցրել են որդուն) և միայանկության պատճառով:
Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ,
որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը։
Ֆրիկը Մոնղոլական տիրապետության շրջանի մասին
իր բողոքն արտահայտել է <<Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի>>, <<Վասն
Արղուն ղանին եւ Բուղային>>, <<Բան ի Ֆրիկ գրքոյն>> (<<Գանգատ>>),
<<Վասն դալեհի եւ բրջի>>, <<Ընդդէմ ֆալաքին…>> և այլ ստեղծագործություններում:
Նա իր ստեղծագործություններում
արտահայտում է բողոք՝ աշխարհի անիրավության, անհավասարության մասին.
Մէկին հազար ձի և ջորի,
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պըղնձի.
Մէկին բեհեզ և ծիրանի,
Մէկին բրդէ շալ մի չանկնի.
Մէկին հարամըն յաջողի,
Մէկին հալալն կորուսի.
Մէկն ի զըրկանացն հարստի,
Մէկն յիւրայնոցն աղքատասցի...
Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.
Մէկին հազար դեկան ոսկի,
Մէկին ոչ փող մի պըղնձի.
Մէկին բեհեզ և ծիրանի,
Մէկին բրդէ շալ մի չանկնի.
Մէկին հարամըն յաջողի,
Մէկին հալալն կորուսի.
Մէկն ի զըրկանացն հարստի,
Մէկն յիւրայնոցն աղքատասցի...
Այս ստեղծագործության
մեջ նա բողոքում է և համեմատում ծայրահեղ աղքատությունը հարստության հետ:
Նա նաև իր բողոքն ուղղում
է առ Աստված, բողոքում է քրիստոնեության <<թուլությունից>>, այլ կրոնների
շրջանակներում իրականացվող երևույթներից, հակաքրիստոնեական երևույթներից, անվերջ պատերազմներից.
Աստուած արդար եւ յիրաւի,
Եւ ողորմած յամենայնի.
Հանդէս ունիմ բան մի վիճի,
Թէ դու լսես քո ծառայի:
Այս է զարմանք հիանալի,
Որ կու լինի վերայ երկրի. …
Որքա՞ն քակեն եկեղեցի,
Քանի՞ շինեն պիղծ մըզկիթնի:
Քանի՞ կանայս առնեն այրի,
Եւ որքա՞ն որբ քրիստոնէի.
Որքա՞ն արիւն հեղան յերկրի,
Քանի՞ առնեն բան խոտելի:
Գլուխ II
Կարոլինգյան վերածնունդից մինչև Իտալիա
Ֆրանկական պետությունը իր հզորության
գագաթնակետին հասավ Կարլոս Մեծի(768-814թթ.) օրոք, ում անունով կոչվում է արքայատոհմը:
Կարոլինգների օրոք ձևավորվեց
նոր մշակույթ, որը ստացավ <<Կարոլինգյան վերածնունդ>> անվանումը: Դրա հիմքում
ընկած էին երեք մշակույթները՝ անտիկ, քրիստոնեական և բարբարոսական: Նրանց կապող օղակը
եկեղեցին և լատներենն էին: Կարլոս Մեծ ձգտում էր կայսրության տարածքում ապրող բոլոր
ժողովուրդների ու ցեղերի համար ստեղծել միասնական
մշակույթ: Խոշոր վանքերում բացեց դպրոցներ: Այնտեղ պետք է սովորեին ոչ միայն հոգևորականների,
այլև աշխարհիկ մարդկանց երեխաները:
Կարլոսը արքունիք էր հրավիրում
կրթված մարդկանց Իտալիայից, Իսպանիայից, Բրիտանիայից: <<Կարոլինգյան վերածննդի>>
ամենանշանավոր գործիչը Ալքուինն էր, որին հրավիրել էին Բրիտանիայից:
Կարլոսի արքունիքում ստեղծվեց
գրական խմբակ, որը կոչվում էր <<արքունական ակադեմիա>>: Նրա գործունեությանը
մասնակցում էին նաև կայսրը և նրա ընտանիքի անդամները:
<<Կարոլինգյան վերածնունդը>>
մեծ դեր խաղաց Արևմտյան Եվրոպայի մշակութային կյանքում:
Վերածնունդը,
որպես քաղաքական և հասարակական աշխարհահայացք ձևավորվել է Իտալիայում և որպես հասկացություն
առաջին անգամ այն օգտագործել է XIV դարի իտալացի նկարիչ ու ճարտարապետ Ջորջո Վազատին,
նկատի ունենալով՝անտիկ արվեստի վերածնությունը
եվրոպական նոր պայմաններում:
Վերածնունդի
դարաշրջանում ի հայտ են գալիս նոր գաղափարական ընկալումներ, նոր շունչ են ստանում արվեստի
ճյուղերը:
Իտալիայում
զարգացում է ապրում ճարտարապետությունը, առաջ է քաշվում <<իդեալական քաղաքի>>
սկզբունքը: Ժամանակի հայտնի և նորարար ճարտարապետներից էին Անդրեա Պալլադիոն(1508-1580թթ.),
Ֆիլլիպո Բրունելսկին(1374-1441թթ.) և Լեոն Բատիստ Ալբերտին(1404-1472թթ.), ովքեր առաջնորդվում
էին տարբեր դարաշրջանների ճարտարապետական լուծումներով, այնուհետև Բրամանտեն, ով Սուրբ
Պետրոսի տաճարի ճարտարապետն էր, Նիկոլո Պիզանոն, Ջորջո Պիզանոն, Ալֆրեդո դի Կամբիոն
և այլոք:
Զարգանում
էին նաև քանդակագործությունը, գեղանկարչությունը, գրականությունը:
Հայտնի
քանդակագործներ էին Էրն Լորենցո Գիբերտին, Դոնաթթելոն:
Այդ ժամանակաշրջանի գեղանկարիչ-վարպետներից
էին՝ Մազաչչոն(1401-1428թթ.), ով համարվում է եվրոպական նոր ռեալիզմի հիմնադիր, Սանդրո
Բոտիչելլին, Տինտորետոն, Վերոնոզեն, Ջոտտո դի Բոնդոնեն, Կավալինին, Պետրո Լտորեցետին
և այլոք:
Կայն արվեստագետներ, ովքեր ներկայացնում
էին միանգամից արվեստի մի քանի ճյուղեր: Այդ հանճարների թվում էին Լեոնարդո դա Վինչին(1452-1519թթ.),
Միքելանջելո Բուոնարոտին(1475-1564թթ.)և Ռաֆայելը(1483-1520թթ.)
Գրականության ասպարեզում աչքի էին
ընկնում՝Ջովաննի Բոկաչչոն(1313-1375թթ.) ՝իր <<Դեկամերոն>> հանրահայտ ստեղծագործությամբ,
Ֆրանչեսկո Պետրարկան՝ իր <<Աֆրիկա>>, <<Բանաստեղծություններ՝ գրված
Լաուրայի կենդանության ժամանակ>> և <<Բանաստեղծություններ՝ գրված Լաուրայի
մահվանից հետո>> ստեղծագործություններով:
Վերածնունդի դարաշրջանի հիմքը մարդն
էր հանդիսանում, և ըստ այդմ ժամանակի փիլիսոփայական միտքը ևս մարդու մասին էր: Այն
էապես տարբերվում էր միջնադարյանից՝ իր մտածողության ոճով, բովանդակությամբ, գաղափարական
ընկալումներով: Վերածննդի մտածողները քննադատում են սխոլաստիկական փիլիսոփայության ձևապաշտությունը, դոգմատիզմը, անքննադատ վերաբերմունքը հեղինակությունների նկատմամբ և այլն: Նրանք չէին մերժում
հավատը, և ոչ էլ հերքում էին բանականության կարևորությունը, այլ փորձում էին երկուսը
համատեղելով գտնել մեկ ընդհանրական ճշմարտություն:
Փիլիսոփայության մեջ առանձնացվեց
երեք ուղղություն՝ հումանիստական, նորպլատոնական և բնափիլիսոփայական-բնագիտական,
սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցան <<Ռեֆորմացիոն>> փոփոխություններ,
կարևորվեց գիտության դերը մարդու կյանքում:
Հումանիստական փիլիսոփայությունը
սկզբնավորվել է Իտալիայում՝14-15-րդ դարերում, այնուհետև տարածվել եվրոպական այլ երկրներում: Հումանիստական փիլիսոփյությանն ամենաբնորոշ գիծը
մարդակենտրոնությունն է: Այն կարևորում է մարդու և մարդկայինի վերաբերյալ հարցերը,
բոլոր երևույթները դիտարկում մարդու տեսանկյունից:
Հումանիստական փիլիսոփայության նշանավոր
ներկայացուցիչներից են՝ Ալիգերի Դանտեն(1265-1321թթ.),Ֆրանչեսկո Պետրարկան(1304-1374թթ.),
Լորենցո Վալլան, Լեոն Բատիստա Ալբերտին, Էրազմ Ռոտերդամցին(1469-1536թթ.) և այլոք:
Այժմ հումանիստկան փիլիսոփայության
մեջ տարբերում են աշխարհիկ, կրոնական և տրանսհումանիստական
ուղղությունները:
Վերածննդի դարաշրջանում
տեղի ունեցած
սոցիալ-տնտեսական
ու մշակութային
փոփոխություններն իրենց
ազդեցությունը թողեցին
նաև կրոնական
կյանքի վրա:
16-րդ դարում
եվրոպական մի
շարք երկրներում՝
Գերմանիայում, Անգլիայում,
Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում սկիզբ
առավ կրոնական
հզոր մի
շարժում, որը
հայտնի է
«Ռեֆորմացիա» («բարենորոգություն») անվամբ: Դա
կրոնական հեղափոխություն էր, որն
առաջին հերթին
ուղղված էր
Հռոմի կաթոլիկ
եկեղեցու, ինչպես
նաև հումանիստական-աշխարհիկ գաղափարախոսության դեմ:
Ռեֆորմացիոն շարժման
սկսման առիթ
հանդիսացավ Գերմանիայում
ինդուլգենցիաների (մեղքերի
թողության մասին
վկայագրեր, որոնք
տրվում էին
փողի կամ
եկեղեցու համար
հատուկ ծառայությունների դիմաց) վաճառքը:
Ռեֆորմացիայի գաղափարախոսությունը մշակել են
կրոնական գործիչներ,
աստվածաբաններ Մարտին
Լյութերը (1483-1546) և
Ժան Կալվինը
(1509-1564): Նրանք սկիզբ դրեցին
բողոքական վարդապետությանը, որի հիմքում ընկած
է այն
միտքը, թե
մարդը փրկության
կարող է
հասնել միայն
հավատի միջոցով:
Նորպլատոնական փիլիսոփայությունը ուսմունք է կեցության մասին, որի մեջ գլխավորը երեք
գոյացությունների՝ միասնականի, համաշխարհային մտքի, համաշխարհային հոգու և արտահեղման
(էմանացիայի) մասին ուսմունքն է:
Վերածննդի դարաշրջանի
նորպլատոնական ուղղության
և պանթեիստական
բնափիլիսոփայության նախահայրերից
է գերմանացի
նշանավոր փիլիսոփա
Նիկոլայ Կուզանացին
(1401-1464):
Վերածննդի ժամանակաշրջանի բնորոշ գծերից մեկն էլ բնափիլիսոփայական մտքն է, որը ծավալվել է բնական գիտությունների հայտնագործության հիման վրա: Այդ դարաշրջանում են ստեղծվել ժամանակակից գիտությունները՝ բնագիտություն, ֆիզիկա, մեխանիկա, նոր հիմքերի վրա է դրվել փիլիսոփայության պատմությունը: Այդ ժամանակի փիլիսոփաներից Ֆրենսիս Բեկոնն էր, ով բարձր էր դասում գիտության նշանակությունը:
Եզրակացություն
Վերածնունդի
դարաշրջանը նոր սկիզբ էր մարդկային մտքի և աշխարհայացքի համար: Այն նոր հնարավորություններ
ընձեռեց մարդուն ուսումնասիրել հենց ինքն իրեն, երևույթները դիտարկել մարդու հետ համեմատելով:
Թեև այս ժամանակաշրջանի պատկերացումները անսովոր էին միջնադարյան մտածելակերպը կրողների
համար, բայց դա չխանգարեց նոր շրջանի ստեղծման, զարգացման և դրա շրջանակներում հաջողությունների
հասնելու համար:
Աղբյուրներ՝ <<Համաշխարհային պատմություն: Միջին դարեր
7-րդ դասարան>>(Երևան, Զանգակ հրատարակչություն 2014), Վիքիպեդիա ազատ հանրագիտարան,
http://www.findarmenia.com/, Արվեստի բլոգ , Ս.Զաքարյան <<Փիլիսոփայության պատմություն>>,
Երևան 2005,
No comments:
Post a Comment