Սկսեմ նրանից, որ ես արդեն բլոգեր եմ: Բարի գալուստ իմ մեդիա տարածք: Բլոգում ունեմ բաժիններ, այդ թվում և էկոլոգիայից:
Համեմատելը
կարծում եմ, բոլորն էլ կարողանում են՝ մեծ, փոքր, սև կամ սպիտակ, բայց ահա նյութեր,
այն էլ էկոլոգիական, որին միայն այս տարի էի ծանոթանում, դժվարանում էի սկզբում: Բայց հիմա, տեսեք իմ բլոգում էկո նոյութերի
վերլուծական և համեմատական աշխատանքը:
Արդեն
կարողանում եմ տեքստ մուտքագրել, տառաչափ
փոխել, հղում դնել բառի վրա, որը տեսնում
եք նաև տեքստում:
Թվում
էր, թե էկոլոգիայից ինչպիսի ֆիլմեր պետք է վերլուծեինք որ, բայց ահա,տեսեք Ֆիլմը և իմ վերլուծությունը: Կարծում եմ, ստացվել է:
Էկոլոգիայից խոսելը, գրելը բավականին
հեշտ է, հարկավոր է գործել, մասնակցել
եմ դպրոցի շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներին՝ մաքրել, փորել, լավ կարողություն
է չէ՞:
Դասերին բանավիճում
ենք, քննարկում, դա խթանում է երևույթների
նկատմաբ սեփական կարծիքը արտահայտելուն, անկախ շրջապատի տեսակետից: Այդ ընթացքում արագ կարողանում եմ համապատասխան նյութեր գտնել համացանցից, բերել օրինակներ՝
նշելով աղբյուրները:
Մի կարևոր կարողություն, որ էկոկրթության մասն է կազմում՝ աղբ չեմ թափում, թափողին նախատում եմ, ծառ չեմ կոտրում՝ ջրում եմ…
No comments:
Post a Comment