“Սիտառում գետ, Ինդոնեզիա” Այս գետը կարծես աղբի ավազան լինի, բայց այն համարվում է գյուղատնտեսության և մարդկանց ջրի հիմնական աղբյուրը: Մարդու գործունեության պատճառով գետը շատ աղտոտված է: 2008 թվականի դեկտեմբերին Ասիայի զարգացման բանկը տրամադրել է 500 միլիոն դոլար` գետը մաքրելու համար, սակայն, ինչպես երևում է, տարիներ են հարկավոր այս գետը կյանքի բերելու համար:
“Յամունա գետ, Հնդկաստան” Յամունան Գանգեսի ամենամեծ վտակն է, և աշխարհի ամենաղտոտված գետերից է: Հնդկաստանի մայրաքաղաքի` Նյու Դելիի թափոնների 58%-ը թափում են այս գետը: Շատ փորձեր են արվել Յամունան, ինչպես նաև Գանգեսը մաքրելու համար, սակայան ապարդյուն:
“ Բուրիգանգա գետ, Բանգլադեշ” Բուրիգանգա գետը հիմնական գետն է, որ հոսում է Բանգլադեշի մայրաքաղաք` Դաքանի կողքով: Բիոլոգիապես մահացած գետի 80 տոկոսը աղբ է:

“Լանզհոույի Դեղին գետը, Չինաստան” Դեղին գետը Չինաստանի երկրորդ ամենաերկար գետն է և Հյուսիսային Չինաստանի ջրի հիմնական աղբյուրը: Բացի այդ, այս գետը միլիոնավոր մարդկանց համար հիմնական խմելու ջրի աղբյուր է, բայց այն աղտոտված է նավթի թափոններով:
“Մարիլաո գետ, Ֆիլիպիններ” Ռետինե հողաթափեր, բանանի արկղեր, շների կմախքներ, սրանք այն իրերից են, որոնք կարող եք տեսնել Մարիլաո գետի մակերեսին: Ջրերը պարունակում են թունավոր քիմիկատներ, ինչպիսիք են օրինակ` քրոմը, սնդիկը, պղինձը և այլն: Չնայած տեղական կառավարության հարկերին, մարդիկ շարունակում են գետը նետել աղբը, իսկ գործարանները լցնում են թափոնները գետը` աղտոտելով գետը:
No comments:
Post a Comment