Friday 16 January 2015

"Հայաստանի կոտրված ողնաշարը" ֆիլմի վերլուծություն

Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկն է: Ներկայումս պետականորեն հաշվառված է օգտակար հանածոների մոտ 670 հանքավայր, շահագործվում են 400-ը, որոնցից 22-ը մետաղական են: ՀՀ-ի հանքայի ռեսուրսների հիմնական մասը տեղաբաշխված է Սյունիքի մարզում:
Առավել մեծ վտանգ ներկայացնող հանքերը, դրանք մետաղական հանքերն են, քանի որ դրանց շահագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ`ծանր մետաղներով հարուստ թունավոր թափոնները լցվում են ձորերն ու գետերը:
Պոչամբարը թունավոր թափոնների ամբար է, որն առաջանում է հանքաքարի քիմիական մշակման արդյունքում: ՀՀ-ում պաշտոնական տվյալներով կա 19 պոչամբար(շատ գործող պոչամբարներ չեն ներառվել այս հաշվարկների մեջ), որոնց ընդանուր ծավալը կազմում է մոտ 200մլն մ3:
Սյունիքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կառուցվել է աշխարհի ամենահարուստ հանքավայրերից մեկի` Քաջարանի հանքավայրի կողքին, որը պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 7%-ը: Բացի մոլիբդենից հանքավայրում առակ են նաև պղինձ, ռենյում, հերուր, ոսկի, արծաթ, սելեն և հազվագյուտ ու թանկարժեք այլ մետաղներ:
Մոլիբդենն օգտագործվում է ատոմային ռեակտորներում, ռազմարդյունաբերության տարբեր ոլորտներում և հռթիռաշինության մեջ:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնվել է 1951թ.-ին, որպես պետական ձեռնարկություն: 2004թ.-ին այն վաճառվեց հետագա խնդիրներից խուսափելու համար: Հանքը 132մլն ԱՄՆ դոլարով վաճառվեց և մասնավորեցումից 1 տարի անց`2005թ.-ին ձեռնարկության հասույթը կազմեց 190մլն ԱՄՆ դոլար:  
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերեր`
Գերմանական<<Քրոնիմետ մայնինգ>>-60%
<<Մաքուր երկաթի գործարան>>ԲԲԸ -15%
<<Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն>>ՍՊԸ -12,5%
<<Զանգեզուր մայնինգ>>ՍՊԸ – 12,5%
Այս հանքավայրը ձգվում է մոտ 3կմ երկարությամբ, ունի 2կմ լայնություն, 500մ խորություն և զբաղեցնում է 340հա տարածք (2007թ-ի տվյալներ): Այժմ դրա վրա կառուցված կոմբինատը 12,5մլն տ/տարի հանքաքար արդյունահանելու թույլտվություն ունի, սակայն փաստացի արդյունահանում է 15մլն-17մլն տոննա հանքաքար: Ավելին, ըստ ընկերության տնօրեն Մաքսիմ Հակոբյանի նրանք մտադիր են հանքանյութի վերամշակման ծավալները հասցնեն մինչև 25մլն տոննայի, չնայած այն փաստրն, որ դեռևս խորհրդային տարիներին հաշվարկված էր, որ պետք է արդյունահանվի 9մլն տոննայից ոչ ավելի հանքաքար:
Այս ամենի անխափան իրագործմանը նպաստում է ՀՀ-ի իշխանությունը` իր ընդունած անհեռատես իրավական ակտերով, որն էլ ավելի է հեշտացնում երկրի ընդերքը շահագործողների գործը`ի վնաս բնությանը և տեղացիներին:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներից Արծվանիկի պոչամբարը, որի ծավալը դեռևս 2003թ.-ին կազմում էր 95մլն մ3, համարվում էր աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկը: Ներկայումս այն լցված է 300մլն մ3 թունավոր զանգվածով: Այսպիսի ևս մեկ պոչամբար կարող է առաջանալ, եթե շահագործվի Թեղուտի հանքավայրը:

Պոչամբարները օգտագործվելուց հետո փակվում են`դառնում մեռյալ գոտիներ: Դրանք պարտադիր պետք է ծածկել հողի հաստ շերտով, տարածքն էլ առանձնացնել փշալարերով և զգուշացնող ցուցանակներ տեղադրել, որպեսզի մարդիկ գյուղատնտեսական կամ այլ գործունեություն չծավալեն այդ տարածքներում: Հայաստանում այս ամենին լրջորեն ուշադրություն չեն դարձնում:

No comments:

Post a Comment