Գեղեցիկը և տգեղը մարդկային
էության մեջ
Կարծում եմ, որ <<գեղեցիկը>>
և <<տգեղը>> հարաբերական հասկացություններ են: Յուրաքանչյուր ոք ունի իր
սեփական տեսակետը այդ երևույթների վերաբերյալ. ոմանց համար այս հասկացությունները կիրառական
են միայն արտաքին տեսքի համար, իսկ մնացածի համար առաջնայինը մարդու ներքինն է: Ես
էլ ասելով գեղեցիկ կամ տգեղ առաջինը մտածում եմ մարդու ներքինի մասին ,այնուհետև արտաքինի:
Ճիշտ է նրանք երկուսն էլ միմյանց հետ փոխկապակցված են, բայց առաջնայինն ինձ համար ներքինն
է: Կարծում եմ, որ մարդը լինելով ներքուստ <<տգեղ>>, չի կարող ունենալ
գեղեցիկ արտաքին: Մենք մարդկանց դատում ենք իրենց կատարած գործերով, հետևաբար ամեն
անգամ տեսնելով մարդու՝ ով ներքուստ<<տգեղ>> է, մենք այլևս չենք կարողանա
գնահատել նրա արտաքին գեղեցկությունը: Մարդ իր արարքներով կարող է իր և դիմացինի համար
լինել և՛ գեղեցիկ, և՛ տգեղ: Ամենինչ մարդու ձեռքերում է:
Բարին և չարը բնության
մեջ
Իսկ ի՞նչ է նշանակում <<չար>>
և <<բարի>>: Այս հարցը նույնպես շատ հարաբերական է, քանի որ մենք իրերի,
երևույթների մասին հաճախ խոսում ենք մեր շահերց ելնելով՝ թե ինչքանով է այն մեզ համար
հաճելի կամ տհաճ, ինչքանով է այն տվյալ պահին մեզ օգուտ կամ վնաս:
Ինձ համար
բարի կարող է համարվել այն ամենը, ինչը ստիպում է ինձ երջանիկ լինել, ապրել սիրով ու
մաքրությամբ լցված: Իսկ չարը ամեն կերպ ինձ խանգարողն է այդ ամենը զգալու, ընդունելու
և դրանցով ապրելու:
No comments:
Post a Comment