
Աճառյանը պատմում է, թե ինչպես է Կոմիտասը
ոտաբոբիկ, առանց գումարի եկել
Էջմիածին, մի կերպ սողոսկել կաթողիկոսի սենյակ և դարձել
ճեմարանի աշակերտ:
Պատմում է նրա արտաքին տեսքի, սովորությունների ու կատարած աշխատանքների
մասին, հայկական խաղերի, դրանց քանակի ու նշանակության մասին, իրեն արտասահմանից
Կոմիտասի ուղարկած յոթ բաց նամակի ու նրա մահվան հնարավոր երեք վարկածների մասին:
ՄուշեղԳալշոյանի «Սպասում» գրվածքում
ներկայացված է Կոմիտասի մարդկային կերպարը: Այստեղ ներկայացված է Կոմիտասի աշխարհայցքը,
նրա վերաբերմունքն ու մտքերը: Մ.Գալշոյանը պատմում է, թե ինչ վերաբերմունքի է արժանացել
Կոմիտասը“ Le Mercure musical” հանդեսի աշխատակցի կողմից «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի»
դահլիճում հանդես գալուց առաջ և հետո: Այնուհետև պատմում է մի դեպքի մասին, որ տեղի
է ունեցել դեկտեմբերյան մի ցուրտ օր: Կոմիտասը փողոցով քայլելիս մի հնամաշ դրամապանակ
է գտնում և որոշում է վերադարձնել այն տիրոջը: Նա չորս ժամ, ցուրտ փողոցում կանգնած
սպասում է տիրոջը: Տեսնելով դրամապանակի մեջ եղած գումարի քիչ քանակը, իր կողմից գումար
է ավելացնում դրա մեջ: Երբ վերջապես դրամապանակի տերը հայտնվում է, պարզվում է, որ
նա մի շփոթված ու հուսահատված կին է: Կոմիտասը տեսնելով անակնկալի է գալիս, քանի որ
նա տղամարդու էր սպասում, այլ ոչ կնոջ: Վերադարձնելով դրամապանակը՝ հեռանում է, և իր
ներսում զգում թուխս դրած հավքերի թպրտոցը՝ իր բարի արարքի արդյունքը:
Կոմիտասը ոչ միայն բարի, ազնիվ, աշխատասեր
ու հայրենասեր մարդ էր, այլ նաև մեծ մարդասեր, լի անսահման սիրով ու հոգատարությամբ,
որ իր անձը թողած՝ հոգ է տարել իր ազգի համար, ողջ կյանքը նվիրել իր ժողովրդի ստեղծածը
պահպանելուն և նրա հանճարը աշխարհին ցույց տալուն:
No comments:
Post a Comment