Աշունը տարվա առանձնահատուկ ժամանակներից է, երբ ջերմաստիճանն
իջնում է, օրն էլ կարճանում: Այստեղ ներկայացված է բնության առաջարկն այս եղանակի համար:
Մենք բոլորս էլ սիրում ենք աշունը,
այդպես չէ՞: Սա տարվա այն առանձնահատուկ ժամանակն է, երբ եղանակը զգալիորեն սառում
է, գիշերն էլ նկատելիորեն երկարում:
Աշունն ազդարարում է անցումը
սառը, մութ և տխուր ձմեռվա ամիսներին, բնությունը կատարում է իր վերջին զարմանալի գործունեությունը՝ նախքան
տաք ու արևոտ գարնան դանդաղ վերադարձը:
Ինչպես շատ երկրներ,Միացյալ Թագավորությունը
նույնպես պարծենում է իր վայրի բնության գեղեցկությամբ:
Այսպիսով, եթե դուք այնքան էլ
չեք սիրում աշունը, ահա ձեզ տասը հրաշալի պատճառ, որ սիրեք այն:
Սնկային ասպատակություն
Տաք ամռանից և խոնավ աշնանից
հետո ամբողջ երկրով մեկ՝ անտառածածկ տարածքներից մինչև փտած գերաններ և մարգագետիններ,
ուտելի և թունավոր սնկերի «պայթյուն է» տեղի ունենում: Սնկային ասպատակությունը, պտղամսի
սպորների տարածման գործընթացի նախապատրաստումն է, որը սկիզբ է դնում էկոլոգիական վերամշակողների
նոր սերնդին:
Սնկերը միանգամայն տարբեր են
թե՛ բույսերից, թե՛ կենդանիներից և ունեն իրենց սեփական թագավորությունը: Այստեղ՝ Միացյալ
Թագավորությունում, կարող է լինել ամենատարբեր չափի, ձևի և գույնի, ավելին քան
15000 տեսակի սունկ: Այնուամենայնիվ, դրանցից շատերը չափազանց թունավոր են և միայն
վստահելի ուղեկցորդի կողմից կարող են ճանաչվել:Ավելի լավ է դիմել մասնագետի. նա կօգնի
ստանալ առավելագույնը սեզոնային այս երևույթից:
Մառախլապատ
առավոտներ
Ջերմաստիճանի նվազման, գիշերների
երկարելու և օդում խոնավության բարձրացման առավելություններից մեկը աշնանային, մառախլապատ
առավոտյան զբոսանքն է քաղաքից հեռու: Միացյալ Թագավորությունը մի քանի սքանչելի դաշտեր,
զբոսայգիներ և բաց տարածքներ ունի, հենց վաղ առավոտյան էքսկուրսիաների համար: Այսպիսով՝
աններելի է զբոսանքի չգնալը՝ նախքան արևը կցրի հաճելի մառախուղը: Մեկ անգամ վաղ առավոտյան
այցելեք Միացյալ Թագավորության 15 ազգային պարկերից մեկը և այն արժանի կհամարեք, ձեր
վաղ արթնանալուն:
Շլացուցիչ տեսարաններ
Հարյուր հազարավոր սարյակների՝պտտահողմի
նմանվող «բաբախող» ամպերը և կտցահարման ձայները, միայն, որպես վայրի բնության հրաշալի
տեսարաններ կարող են համարվել: Սարյակների այս հավաքույթը աշնան և ձմռան ընթացքում
է տեղի ունենում: Աղջամուղջն ամենահարմար պահն է դիտման համար, քանի որ նրանք՝ դաշտերում,
անտառածածկ վայրերում և եղեգնուտներում՝ գիշերելու վայր են փնտրում:
Ինչու՞ են նրանք կազմակերպում
այս հոյակապ ներկայացումը: Դա իհարկե միայն մեր հաճույքի համար չէ: Սարյակները հավաքվում
են գիշատիչներից պաշտպանվելու համար, քանի որ բարդ է ամորֆ, հիպնոսային ապի միջից ընտրել
մեկին: Բացի այդ, նրանք կարող են հավաքվել գիշերը տաք անցկացնելու և առատ կերակուրի
տեղի մասին տեղեկություններ փոխանակելու համար: Երկրում բազմաթիվ հրաշալի վայրեր կան՝
դիտման համար գրավիչ տեսարաններով, որոնցից մեկը Բրաիթնի կառամատույցն է՝ իր շրջակայքով:
Բնության առատաձեռնությունը
Աշունը կարող է նկարագրվել մրգերի,
ընկուզեղենի և սերմերի առատությամբ: Գույների, ձևերի և մեթոդների շլացուցիչ մի խումբ
կա, որը բույսերն օգտագործում են՝գալիք տարում հաջորդ սերունդը տարածելու համար: Շատ
կենդանատեսակներ մեծ ուրախությամբ օգտվում են այս հաճույքներից՝ տեղափոխությունների
և ձմեռելու համար անհրաժեշտ ճարպի պաշար ձեռք բերելու նպատակով: Անհանգստանալու կարիք
չկա, քանի որ կերակուրը, սովորաբար, հերիքում է բոլորին:
Շատ կենդանիներ և թռչուններ սիրում
են մրգեր և հատապտուղներ՝ մոշ, մասուր, հաղարջ, վայրի խնձոր և ալոճ, իսկ կաղինները
սիրած սնունդն են ճայերի և սկյուռերի, որոնք «պահեստավորում են» դրանք՝ ձմեռվա համար:
Չմոռանանք դպրոցական բակին հատուկ
շագանակենու մասին: Շագանակի ծառի վրա գտնվող՝ մուգ շագանակագույն սերմերն ապահովում
են մանկության ուրախ ժամերը:
Մենամարտի ակումբներ
Տարվա այս ժամանակահատվածը նաև
կարող է լինել կատաղի՝ եղանակի նման, քանի որ սա եղնիկների բազմացման սեզոնն է: Հակառակորդ
եղջերուները պայքարում են իրենց սարսափազդու եղջյուրներով, ցուցադրում և փորձում են
հրապուրել եղնիկների հարեմին: Բոլորին գերազանցած
եղջերուն հնարավորություն է ստանում զուգավորվելու այնքան եղնիկների հետ, որքան հնարավոր
է:
Ամենատպավորիչ եղջյուրներն ունեն
մեծ, կարմիր, և նրանցից՝ չափերով շատ քիչ տարբերվող պտավոր եղջերուները:
Անտառները, զբոսայգիները և գյուղական
կալվածքները հարմար են այդ փառահեղ մարտերից ակնթարթներ որսալու համար: Սակայն «պատերազմող
կողմերը» կարող են լուրջ վնասվածքներ ստանալ, իրենց մեծ եղջյուրների պատճառով: Այնպես
որ, ապահովության համար, դիտելու ընթացքում, պետք է հեռավորություն պահպանել: Աղջամուղջն
ու արևածագը լավագույն ժամանակն են մրցակցությունից առաջ եղջերուների արձակած ձայները
լսելու համար:
Շարունակելի....
Աղբյուր՝ http://www.bbc.com/earth/story/20150904-ten-reasons-to-love-autumn
No comments:
Post a Comment