Ավանդական տնտեսությունը տնտեսական
համակարգ է, որտեղ սահմանափակ ռեսուրսների օգտագործումը իրականացվում է ավանդույթների
և սովորույթների հիման վրա: Այս տնտեսական համակարգը համարվում է ամենահինը, հիմնականում
բնորոշ է տոհմական կացութաձևերին: Ավանդական տնտեսությունում հողը և կապիտալը գտնվում
են ընդհանուր սեփականության ներքո, իսկ հիմնական խնդիրները լուծվում են տոհմական կամ
կիսաֆեոդալական կապերի միջոցով:
Tuesday, 21 April 2015
Անհատական սպառողական զամբյուղ(1 ամսվա կտրվածքով)
Նպատակ
|
Օրեկան
ծախս
|
Ամսեկան
ծախս
|
Ընդամենը
|
Ուսման
վարձ
|
-
|
13000դր
|
13000դր
|
Ճանապարհածախս
|
1.տնից
դպրոց՝ -
2.դպրոցից
տուն՝100դր
|
1.տնից
դպրոց՝ 5000դր
2.դպրոցից
տուն՝2400դր (24օր)
|
7400դր
|
Դպրոցական
այլ ծախսեր
|
200դր
|
4800դր(24օր)
|
4800դր
|
Ինտերնետ
կապ
|
-
|
5500դր
|
5500դր
|
Սնունդ
|
1500դր
|
45000դր
|
45000դր
|
Հագուստ
և այլ անհրաժեշտ պարագաներ
|
-
|
10000դր
|
10000դր
|
Բջջային
հեռախոսակապի վարձ
|
-
|
1000դր
|
|
Կոմունալ
վճարումներ՝
1. Լույս
2. Գազ
3. Ջուր
4. Քաղաքային հեռախոսակապ
|
-
-
-
-
|
1. 4000դր
2. 15000դր
3. 650դր
4. 300դր
|
19950դր
|
106650դր
|
Պահանջարկի և առաջարկի տեսություն
Պահանջարկը բարիքների այն քանակությունն է, որը սպառողները ցանկանում են և ի վիճակի են գնել առկա շուկայական գնի պայմաններում:
Ապրանքի գնի նվազման պարագայում մեծանում է դրա նկատմամբ պահանջարկը և հակառակ, գնի բարձրացումը հանգեցնում է պահանջարկի նվազման:
Օգտակարություն և սահմանային օգտակարություն
Բարիքի օգտակարությունը մարդու այս կամ այն պահանջմունքը բավարարելու հատկությունն է:
Բարիքի վերջին միավորով բավարարվածության աստիճանը սահմանային օգտակարությունն է:
Անսահմանափակ պահանջմունքներ և սահմանափակ բարիքներ
Մարդն իր ողջ կենսագործունեության
ընթացքում ունենում է մի շարք պահանջմունքներ, որոնց բավարարման համար անհրաժեշտ են
կոնկրետ, նպատակաուղղված բարիքներ:
Պահանջմունքներ
Ըստ Մասլոուի մարդու պահանջմունքները
կարելի է տեսակավորել և ներկայացնել բուրգի տեսքով.
Ինքնաիրացում,
Ինքնաարտահայտում
Հարգանք, ինքնահարգանք
Սոցիալական
պատկանելություն
Անվտանգություն
և
ապահովություն
Ֆիզիոլոգիական և կենսաբանական պահանջմունքներ
Thursday, 16 April 2015
A Test on English Proverbs
Q.1. Below are sentences that are the paraphrasing of proverbs. In each
case, encircle the proverb that matches with the paraphrasing best.
1.
Usually people of the same type tend to be together.
(a) A bird in the hand is worth two in the bush.
(b) Birds
of a feather flock together.
(c) Every bird likes his own nest best.
(d) Eagles catch no flies.
2.
Sometimes things are not as valuable as they appear to be.
(a) All
that glitters is not gold.
(b) Liberty is better than gold.
(c) Today gold, tomorrow dust.
(d) Where gold speaks every tongue is silent.
Օշո
Очень многие люди всю неделю
ждут пятницу, весь месяц праздника, весь год лета, и всю жизнь счастья. А нужно
радоваться каждому дню и наслаждаться каждым мгновением.
Շատ մարդիկ ողջ շաբաթ սպասում են ուրբաթ օրվան, ողջ
ամիս՝ տոնի, ողջ տարի՝ ամռան և ամբողջ կայնքում՝ երջանկության: Իսկ պետք է ուրախանալ
յուրաանչյուր օրով և վայելել յուրաքանչյուր ակնթարթ:
Степень близости людей
определяется уютностью молчания.
Два молчания не могут оставаться двумя… они становятся одним.
Два молчания не могут оставаться двумя… они становятся одним.
Մարդկանց մտերմության աստիճանը որոշվում է լռության
հարմարավետությամբ: Երկու հոգու լռությունը չի կարող մնալ երկուսը՝ այն դառնում է մեկը:
Wednesday, 15 April 2015
Ռեկրեացիոն ռեսուրսներ
Ռեկրեացիոն ռեսուրսները հանգստի, զբոսաշրջության, առողջության պահպանման
համար նախատեսված վայրերն են: Դրանք լինում են բնածին և մարդածին:
Բնածին ռեկրեացիոն ռեսուրսներ կարող են հանդիսանալ անտառները, ծովափերը,
լեռնային տարածքները և այլն:
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներն են` պատմամշակութային շինությունները,
հնագիտական, ճարտարագիտական արժեքները, արհեստականորեն ստեղծված պուրակները, դենդրոպարկերը:
Հայաստանը հարուստ է բնածին ռեկրեացիոն ռեսուրսներով՝իր անտառների,
բնական հանքային ջրերի, լեռնային գոտիների և այլ տեսարժան վայրերի հաշվին: Օրինակ բնական
ռեկրեացիոն ռեսուրս կարելի է համարել Ջերմուկի հանքային ջրերը, որի շուրջ ստեղծվել է մարդածին ռեկրեացիոն ռեսուրս՝ առողջարանային
քաղաք:
Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներից Հայաստանի համար կարելի է առանձնացնել
պատմամշակությաին հուշարձանները, իրենց հարակից տարածքներով, թանգարանները, թատրոնները,
պատկերասրահները, զբոսաշրջային, առողջարանային քաղաքները և այլն: Մարդածին ռեկրեացիոն
ռեսուրս է հանդիսանում Տաթևի վանքը, դրան հարակից ճոպանուղին և շրջակա տարածքները:
Այս բոլոր ռեսուրսները և այլ, դեռ չբացահայտված ռեսուրսների օգտագործումը
կարելի է ավելի բարձր մակարդակի հասցնել՝ լայնամաշտաբ գովազդի իրականացման, առաջարկվող
պայմանների բարելավման, բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքի, պահանջարկին համապատասխան
առաջարկի առկայության պայմաններում:
Հայաստանում ինձ համար նախընտրել տուրիստական վայրերի հնգյակ (շուտով):
Աշխարհի ռեկրեացիոն ռեսուրսներից, կարծում եմ, որ մեզ ավելի հայտնի
են մարդածին ռասուրսները, ինչպիսիք են՝ Պիզայի աշտարակը, Կոլիզեյը, Էյֆելյան աշտարակը,
Բիգ Բենը, Թաջ Մահալը և այլն:Սակայն, այս փաստը դեռ չի նշանակում, որ բնական ռեսուրսները
զիջում են մարդածին ռեսուրսներին՝ իրենց գեղեցկությամբ, պահանջվածությամբ և հետաքրքրությամբ:
Այսպիսով, կարծում եմ որ Հայաստանում նույնպես հնարավոր է զարգացնել
տուրիզմի ճյուղը, որը ոչ միայն կօգնի մեր պետությանը մեծ ճանաչում ձեռք բերել՝ աշխարհի
մասշտաբով, այլ նաև կնպաստի մեր պետության տնտեսության զարգացմանը: Մենք ունենք նախադրյալներ
այդ զարգացումը ապահովելու համար, միայն անհրաժեշտ է լինել մի փոքր աշխատասեր, ստեղծել
ռեսուրսներ, իսկ եղածներն էլ զարգացնել: Ողջ աշխարհի ռեկրեացիոն ռեսուրսների հետ կապված
կուզեի նշել, որ կարծում եմ պետք է ավելի մեծացնել ուշադրությունը բնական ռեսուրսների
նկատմամբ և դրանց վերաբերվել մեծ հոգատարությամբ, այլ ոչ թե միայն դիտարկել շահի տեսանկյունից:
Sunday, 12 April 2015
Ողջույն Խոր Վիրապ կամ արշավ 2
Օրը շաբաթ էր, անձրևոտ, մռայլ, բայց դա ամենևին էլ չխանգարեց ճամփորդությանը:
Ինչպես կարող էր խանգարել, այդ գեղեցիկ գարնանային եղանակը, եթե մեզ սպասում էր Տափի
ամրոցը և անակնկալ ուղևորությունը դեպի Խոր Վիրապ:
Տափի ամրոցը, որը գտնվում է Արարատի մարզում, Xդ. կառույց է: Այն վերջերս է նորոգվել: Այնտեղ
հասնելու համար անհրաժեշտ էր որոշակի տարածք ոտքով քայլել, որը տեղացող անձրևի հետևանքով
բավական ցեխոտ էր: Կողքից գումարվում էին հեռվում գտնվող սարերի կատարների մշուշը,
կանաչ ու խաղաղ տեսարանը: Էլ ուրիշ ինչ է անհրաժեշտ ընկերներով արշավ գնալու համար:
Բերդում շրջելու ընթացքում մեզ միացավ Խոսրովի արգելոցի աշխատակիցը, ծանոթացրեց տեղանքին,
պատասխանեց մեր բոլոր հարցերին: Բերդից վերադառնալուց պարզ էր, որ Խոսրովի արգելոցում
զբոսնելն այնքան էլ հարմար չէր, այդ պատճառով հաջորդ կանգառն անձամբ ինձ համար մեծ
անակնկալ ստացվեց: Մենք Խոր Վիրապում էինք: Առաջին անգամ էի այնտեղ: Առեղծվածներով,
դրական էներգիայով լի վայր էր: Ինջնելով այն վիրապը, որտեղ Գրիգոր Լուսավորիչը մնացել
է շուրջ տասներեք տարի, ես հասկացա թե ինչ մեծ հրաշքով է նա փրկվել:
Այս գեղեցիկ ճամփորդությունն իր հագեցնող էներգիայով, հոգու անկեղծ
ժպիտով և վառ տպավորություններով ևս մեկ ապացույց էր այն բազմաթիվ ապացույցների կողքին,
թե որքան կարևոր են ընկերները և նրանց հետ անցկացրած ամեն մի վայրկյանը:
Շնորհակալություն լավ օրվա համար:
Thursday, 2 April 2015
Նավզիկե
Չարենցն այս ստեղծագործության մեջ
նկարագրել է իր՝ պոետի մուսան, որը փոփոխական կնոջ տեսքով է: Նա մերթ սպիտակ էր՝ մարմարիոն
արձանի պես, մերթ միկենյան կավե մի վազ, մերթ եգիպտուհի: Նա և՛ օձ էր, և՛ անմեղ մի
կույս, և՛ շորերով շրշուն, և՛ ամբողջովին մերկ: Թե՛ քնքշություն էր, նուրբ, մանկան
պես, թե՛ կատաղություն, մոլեգին կրակ:
Տարօրինակ էր նրա մուսան, նրա Նավզիկեն՝ և՛ իրական էր, և՛անիրական, մշուշների մեջ, հեռվում,
հեռավոր լույսի շողի պես, անվերջ փնտրվող, սպասումներ, հույսեր առաջացնող, անհասանելի
երազ էր նա, անվերջ ցնորք էր, անհրաժեշտ կետ, որին կնայեր, կհիանար, որից կկառչեր,
որ էլ պոկ չգար: Բայց փոփոխական էր նրա Նավզիկեն, հեշտ չէր բռնել նրան, չէ որ երազ
էր, քնքուշ մեգ, որ ցրվում էր մոտենալուն պես:
Subscribe to:
Posts (Atom)